ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 21.07.2017, 22:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 26 » Վերահսկվում են բոլոր ուղղությունները /Անվտանգության պահանջներից ելնելով՝ կարող են լինել նաեւ կտրուկ, վճռորոշ քայլեր/
10:19
Վերահսկվում են բոլոր ուղղությունները /Անվտանգության պահանջներից ելնելով՝ կարող են լինել նաեւ կտրուկ, վճռորոշ քայլեր/

ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց պաշտպանության բանակի առաջին կիսամյակի արդյունքները։
Ըստ նրա՝ առաջնագծում իրավիճակը հանգիստ է, ու սահմաններում վերահսկվում են բոլոր ուղղությունները։
Նախարարի հավաստմամբ. «Եթե համեմատելու լինենք մինչեւ ապրիլյան հայտնի իրադարձությունները եւ հետպատերազմյան ժամանակահատվածը, ապա կարող ենք արձանագրել, որ սահմանում 2—3 անգամ նվազել են հրադադարի խախտման դեպքերը»։ Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ ՊԲ զինված ուժերը պատվով են կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ հակառակորդին հասցնելով արժանի հակահարված ու ստիպելով նրան ճողոպրել ելման դիրքեր։ Լ. Մնացականյանը հատկանշական համարելով սահմաններում տիրող «հարաբերական անդորրը» եւ իրավիճակը բնորոշելով հանգիստ ու վերահսկելի, նշեց, որ հակառակորդի կողմից, այնուամենայնիվ, չեն դադարում կրակոցները հրաձգային զինատեսակներից, եւ հաճախ են ակտիվ հետախուզական գործողություններ ծավալվում։ Որպես համարժեք պատասխան այդ ձեռնարկումների, պաշտպանության բանակը շարունակում է ամրապնդել դիրքերը եւ ինժեներական մեծածավալ աշխատանքներ իրականացնել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանր զրահատեխնիկայի, հետեւակի ու ավիացիայի ընդգրկմամբ հակառակորդն առաջնագծում անցկացնում է օդային ու ցամաքային հետախուզում, իսկ հատկապես գիշերային ժամերին թռիչքներ է իրականացնում հարավային ուղղությամբ, «մշտական մարտական պատրաստության վիճակում են գտնվում զինվորական մեր ստորաբաժանումները, եւ ցուցաբերվում է մեծ զգոնություն ու աչալրջություն»։
Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին, ռազմական գերատեսչության ղեկավարը նշեց. «Ներկայումս պաշտպանության բանակի անելիքներն ուղղված են բազմակողմանի եւ հանգամանալից վերլուծությունների կատարմանը, զորամասերի եւ ստորաբաժանումների առաջնահերթ խնդիրների իրագործմանը ըստ ուղղությունների (զորատեսակների եւ ծառայությունների), վերլուծվում, հանրագումարվում են արդյունքները, թերությունների եւ բացթողումների վերացման վերաբերյալ ծրագրվում եւ իրականացվում են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված հետեւողական աշխատանքները»։ Ըստ գեներալի, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ինժեներական կառույցների ապահովմանը, առաջնագծում զինվորական անձնակազմի անվտանգության ամրապնդմանը, բացազատվում են պաշտպանական միջոցները ինչպես առաջնագծում, այնպես էլ՝ սահմանամերձ խորքերում, կատարելագործվում է վերահսկողության արդյունավետությունը։
Պաշտպանության նախարարը, ռազմավարական դիրքերի պաշտպանության ամրապնդման տեսնակյունից կարեւորելով զորքերի պատրաստության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը, շեշտեց, որ առաջնագծում եւ զորադաշտերում շարունակաբար ուսուցողական (մարտավարական) պարապմունքներ են անցկացվում։ Նրա խոսքով, հետախուզության առումով վերջին շրջանում ձեռք բերված արդիական, կատարելագործված միջոցները հնարավորություն են տալիս գիշերային եւ ցերեկային պայմաններում մանրազնին ուսումնասիրություններ կատարել խորքերում, հետախուզական տեղեկություններ ունենալ հակառակորդի մտադրությունների վերաբերյալ եւ համապատասխան հետեւություններ անել։ Նա հավելեց, որ այդ ուղղությամբ բանակի զինանոցը զգալիորեն թարմացվել, նորացվել է, թիկունքային եւ տեխնիկական տեսակետից ձեռնարկվել են հրատապ քայլեր, ինչի արդյունքում (դաշտային պայմաններում) ապահովվել է անհրաժեշտ միջոցների բազմակողմանի, անխափան մատակարարումը։ Մանրամասներ հաղորդելով բանակաշինության գործընթացների վերաբերյալ, Լ. Մնացականյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 16—ից մեկնարկել է բանակային նոր ուսումնական փուլը, եւ անհրաժեշտ բոլոր ջանքերն ուղղվելու են ստորաբաժանումների առջեւ դրված խնդիրների կատարմանը։ Ընդ որում, նա ընդգծեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «մեր զինուժը ստիպված կլինի լուծել ոչ միայն պաշտպանական բնույթի խնդիրներ, այլեւ անձնակազմի, երկրի անվտանգության պահանջներից ելնելով՝ դիմել կտրուկ, վճռորոշ քայլերի»։
Բազմաթիվ հարցեր ուղղվեցին նախարարին, որոնց մեծ մասը, բնականաբար, առնչվում էին ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական եւ բանակաշինական հետեւանքներին։ Լ. Մնացականյանն այն համոզմունքն ունի, որ պատերազմի ժամանակ պաշտպանության բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը։ Նա չշրջանցեց նաեւ այն բացթողումները ու վրիպումները, որոնք «որոշակիորեն ներազդել են ռազմական առանձին ռազմագործողությունների անխաթար ելքի վրա»։ Պատճառների եւ հետեւանքների վերլուծության, դրանց երեւան հանելու ու համապատասխան եզրահանգումների նպատակով երկու զորամասերում անցկացվել է ծառայողական հետաքննություն։ Մի շարք անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, հարուցվել են քրեական գործեր, եւ մեղավորներն անպայման իրենց պատիժը կկրեն։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 18 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017