ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 21 » Խորացող համագործակցություն /Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Հունաստան/
12:26
Խորացող համագործակցություն /Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Հունաստան/

Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն՝ երեկ մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել հայկական եւ հունական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի առանձնազրույցը։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ—հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության խորացման եւ ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Բանակցությունների ավարտին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել են երկկողմ բանակցությունների արդյունքները։
 

 

Դիտումներ: 15 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017