ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 08:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 273 274 275 276 277 ... 312 313 »
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24—ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված՝ վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել։ «Անշուշտ, այս բացասական երեւույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, եւ ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարեւորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,—ասել է նախագահը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ թեեւ գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը եւ պատժել այն կատարած անձանց, սակայն խնդրի կարեւորությունից ելնելով եւ օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ։
Նախագահի համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանականերում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահպան մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը։ Հանրապետության նախագահի խոսքով, նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից։





Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանի համար, եւ այդ ընտրություններում հաղթողը պետք է լինի հենց Հայաստանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», նման կարծիք է հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան «Հայաստան—ԵՄ գործընկերության հեռանկարները» խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցել են քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ 
«Լավ ընտրությունները կամրապնդեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ԵՄ—ում։ Հայաստանի ապագան ժողովրդավարությունն է եւ ԵՄ—ն։ Մենք պետք է միասնաբար կարողանանք գնալ ճիշտ ուղղությամբ»,–ասել է Օրեխան։ Նրա կարծիքով՝Հայաստանի եւ ԵՄ—ի միակ տարբերությունը ժողովրդարավարական երիտասարդությունն է, եւ չնայած դրան՝ Հայաստանը կարող է եւ պետք է ԵՄ—ին նաեւ ինքն առաջարկի ժողովրդավարական արժեքներ, քանի որ Հայաստանը արժեքների համայնք է։ Օրեխան գտնում է, որ անհրաժեշտ է ընտրած ճանապարհով հետեւողական լինել, եւ մայիսի 6—ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հենց արժեքները պետք է հաղթեն Հայաստանում։ «Վստահ եմ, որ Հայաստանը ԵՄ—ի մի մասն է, եւ Հայաստանի ապագան ԵՄ—ն է»,– ասել է Օրեխան։
Խորհրդաժողովի ժամանակ Օրեխան հանդես է եկել «Հայաստան—ԵՄ. ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերություն» թեմայով զեկույցով։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում առաջին անգամ կիրառվող էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ հրավիրված քննարկմանը նշեց, որ քվեարկությանը մասնակցելու են ընդհանուր հաշվով 238 քաղաքացիներ։ «Առաջին անգամ ենք ձեռնարկում այս եղանակով քվեարկություն։ Առաջիկայում չի բացառվում, որ այլ շերտերի եւս ընձեռվի նման քվեարկության հնարավորություն»,—նշեց ԿԸՀ նախագահը։
Քվեարկությունը սկսվել է երեկ, 08։00—ին, կավարտվի մայիսի 1—ին, ժամը 20։00—ին։ Արդյունքներն ամփոփվելու են Հայաստանում քվեարկության ավարտից հետո։ Էլեկտրոնային եղանակով քվեարկելու համար ընտրողը պետք է օգտվի ԿԸՀ կայքից։ Գրանցվել կարելի է «գրանցում» բաժնի համապատասխան դաշտերում՝ մուտքագրելով անձնագրի սերիան եւ համարը, ծրարով իրեն տրամադրված անհատական ծածկագիրը, քվեարկողի կողմից կամայականորեն ընտրված օգտվողի անունը եւ անհատական գաղտնաբառը, ցանկության դեպքում նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն՝ անհրաժեշտ հաղորդագրություններ ստանալու նպատակով։
Գրանցվելուց հետո ընտրողը մուտք է գործում «քվեարկել» բաժին, համապատասխան դաշտերում լրացնում գրանցման ժամանակ իր կողմից մուտքագրված օգտվողի անունը եւ անհատական գաղտնաբառը, ստանում էլեկտրոնային քվեաթերթիկի միջոցով քվեարկելու հնարավորություն։
Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների ամփոփումը եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է մայիսի 6—ին՝ 20։00—ից հետո։ ԿԸՀ որոշմամբ սահմանվել է համապետական ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների՝ էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը եւ ժամկետները՝ համաձայն հավելվածի։
Նշված կարգի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության համար երկար գործընթաց պետք կլինի, որը առաջիկա 5 տարում չի ավարտվի, քանի որ շատ խոընդոտներ կան։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում նշել է ֆրանսիական քաղաքականության վետերան Ժան—Լուի Բյանկոն, ով ներկայումս Ֆրանսիայում նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի թիմում պատասխանատու է միջազգային ռազմավարության ընտրության համար։ Նա թվարկել է այդ խոչընդոտները, նշելով. «Ժողովրդավարության համախմբումը Թուրքիայում դեռ չի ավարտվել, լուծված չէ Կիպրոսի թնջուկը, թուրքական իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»։





Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 21—ին Հայաստանի գրական—մշակութային կյանքում երկու կարեւոր միջոցառում է մեկնարկում. լրանում է հայ գրատպության 500—ամյակը, եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակումն է։ Այս երկու կարեւոր հանդիսությունները ի նկատի ունենալով, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի գրողների միությունը այդ շրջանին համապատասխան հրավիրեցին գրողների համահայկական 6—րդ համաժողովը, որը մեկնարկեց երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից հրավիրված 100—ից ավելի գրողների, գարնանային արձակուրդներում գտնվող շատ մանկավարժների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ըստ որում, սփյուռքից ժամանել է 20 երկիր ներկայացնող շուրջ 60 գրող։
Համաժողովի բացման արարողությունը կատարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ողջունեց նրա աշխատանքները։
Այնուհետեւ նա ներկաների ուշադրությունը հրավիրեց նրանց գործունեության երեք հրատապ հանգամանքների վրա։ Դրանք են՝ հայերենի պահպանության, Հայոց ցեղասպանության հիշատակի հետ առնչվող եւ հայոց պետականության կերտման խնդիրները, որոնցում մեծ է գրչի մշակների դերը։
Հրապարակվեցին նաեւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիիո Արամ Ա կաթողիկոսների ուղերձները՝ համաժողովին։ Իր ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոսը մասնավորապես ասել է. «Այսօր դուք՝ գրչի մշակներդ, կոչված եք շարունակելու մեր բազմադարյա գրական ուղին ու ավանդույթները, արարելով արգասիքներ, որոնցով հայոց գրականությունը, մեր ոսկեղենիկ լեզուն սիրելի պիտի մնան հայ մանկանն ու երիտասարդին, նպաստեն նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ամրապնդեն մեր ժողովրդի ազգային գիտակցությունը եւ մշտապես հորդորեն հայրենանվեր ու ազգանվեր գործերի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ ազգային կոնգրեսը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ հերթական հանրահավաքն էր հրավիրել Ազատության հրապարակում։ Ուղերձներն անփոփոխ էին՝ մերժել գործող իշխանությանն ու վստահել կոնգրեսին։
Վլադիմիր Կարապետյանն իր ելույթում, մասնավորապես, խոսեց արտաքին քաղաքականությունից, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունից։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը բախվում է «ողբերգական իրողության. մարդիկ երազում են վարչակազմի տապալման մասին»։
Նա համարում է, որ ընտրակեղծիքի «մեքենա» կա եւ առաջարկում է «30 վայրկյանանոց» հեղափոխություն։ Խոսքը քվեախցում ՀԱԿ—ի օգտին քվեարկելու մասին է, որը Ն. Փաշինյանը որակում է իբրեւ «ձեր բաժին հեղափոխությունը»։
Նա հնչեցրեց, որ հեղափոխությունը տեղի է ունենալու ոչ թե փողոցում ու հրապարակում, այլ ընտրատեղամասում, մայիսի 6—ին։ ՀԱԿ գործիչը սուտ համարեց այն կարծիքը, թե քվեարկությունը վերահսկվում է։
Իսկ մեծամասնականով Ն. Փաշինյանը մտադիր է «ջախջախել» իր մրցակցին։
Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց, որ 4 տարի շարունակ ՀԱԿ—ը համառ ու անզիջում պայքար է մղում իշխանության դեմ եւ շատ զրկանքներ է կրել. «Հիմա կանգնած ենք շիտակ ու բաց ճակատով։ Մեր ակնկալածը նախագահի արտահերթ ընտրությունն էր, իսկ ԱԺ ընտրությունները մենք դիտարկում ենք նախագահի ընտրության առաջին փուլ։ Մենք հակասահմանադրական ոչինչ չենք պահանջում. մենք ժողովրդին ենք վերադարձնում իշխանությունը ձեւավորելու իր իրավունքը»։
Նա մատնացույց արեց, որ անցած տարիների ընթացքում ՀԱԿ—ը նախապատրաստել եւ հանրության դատին է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ իր հայեցակարգը։
Նա կոչ արեց քվեարկել ՀԱԿ—ի օգտին, «եթե ձեզ համար թանկ է մեր հայրենիքը, ձեր որդիների եւ թոռների ապագան»։
Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հնչեցրեց, որ հաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ լրագրողների հետ հանդիպել էր տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Նա կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ դիրքերում է գտնվում, ուստի պետք է այն ավելի ամրապնդել։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությունն ավելի դժվարանում է, եւ ավելի քիչ երկրներ են համաձայնում նրա մերժման քաղաքականության հետ։ Ամեն տարի Թուրքիայի քաղաքականութունը դառնում է ոչ արդյունավետ եւ բացասական հենց Թուրքիայի համար»,—ասաց նա։ Պետք է աջակցնել նրանց, ովքեր Թուրիքայում ընդունում են Հայոց ցեղասպանությունը։ Ռ. Կիրակոսյանը կարեւորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը կավելացնի ջանքերը ցեղասպանության միջագային ճանաչման համար։ Քաղաքագետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորագույն վայրը Թուրքիան է, որը գնում է այդ ճանապարհով, բայց շատ դանդաղ. «Մենք պետք է պատրաստվենք այդ օրվան եւ մտածենք նրա նկատմամբ մեր պահաջների ձեւակերպման մասին։ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նա կառերեսվի իր անցյալի հետ, եւ սա փորձություն է, թե ինչպիսի պետություն կլինի Թուրքիան ապագայում»։
Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանն ավելի է ներգրաված Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականության գործընթացում. «Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ մայիսի 1—ից Ադրբեջանը մեկ ամսով կղեկավարի ՄԱԿ—ի անվտանգության խորհուրդը եւ պետք է ակնկալենք ավելի շատ դիվանգիտական հարձակումներ ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ»։
Նրա խոսքով՝ մոտենալով Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին, Թուրքիան կհայտնվի ավելի ուժեղ ճնշումների տակ։ Սա երրորդ ապրիլի 24—ն է, որի ընթացքում հայերն ակնկալում են, որ Թուրքիայում հիշատակումներ կլինեն հենց թուրքերի կողմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հավատանք, որ փոխենք» նախընտրական իր կարգախոսը ՀՀԿ—ն մատուցում է այս տրամաբանությամբ. «Մենք չենք ասում, որ մեզ հավատան, այլ՝ ժողովուրդն ինքն իրեն պետք է հավատա եւ չհուսալքվի։ Մենք ասում ենք՝ ուզում եք փոփոխություններ, պետք է հավատաք, սակայն ոչ թե անձերին կամ քաղաքական թիմին, այլ յուրաքանչյուրն ինքն իրեն։ Հավատի ճանապարհով գնալու դեպքում խնդիրները կպակասեն»։
Կենդանի շփումներ, անհատական մոտեցում՝ տուն առ տուն, դուռ առ դուռ մարտավարությամբ. Հանրապետականի քարոզիչները խոստանում են՝ երկրի ոչ մի տարածք անհաղորդ չի մնա իրենց ծրագրի ներկայացմանը։ Միայն կենտրոնական շտաբում այս նպատակով 50—ից ավելի խմբեր են գործում։

Ընտրություններն ու  իշխանությունը միջոց են

«ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչ, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գնահատեց, որ այս փուլում կարելի է դրական գործընթացներ արձանագրել. «Քարոզչական դաշտը շատ պարզ եւ հստակ է. բոլոր քաղաքական ուժերը կարողանում են իրացվել։ Սակայն մենք մեր հույսը չենք դրել բուն քարոզչության վրա. 2007—ի ընտրություններից հետո մենք անընդհատ քարոզչության մեջ ենք։ Մենք այս պահին մեր հասարակությանը հաշվետվություն ենք ներկայացնում։ Խոսքը վերջին 5 տարիների ընթացքում արվածի մասին է։ Իսկ շատ քաղաքական ուժեր նախորդող տարիների վերաբերյալ ասելիք չունեն»։
Գ. Սահակյանի համար ընտրություններում եւս կարեւորը ժողովրդի սպասելիքներն են. «Մենք ասում ենք՝ եթե ուզում եք Ղարաբաղի խնդիրը լուծվի, ՀՀԿ—ն կարեւորվում է, եթե հանկարծ պատերազմ սկսվի, ապա հաղթանակի համար ՀՀԿ—ն կարեւորվում է... Մենք ունենք մեկ գաղափարախոսություն՝ ազգային գաղափարախոսություն, պետության ամրապնդում ու ազգի հավերժա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկա ընտրությունները խիստ կարեւոր են Հայաստանի հետագա զարգացման համար։
«Որպես ՀՀԿ—ի նախագահ՝ ցանկանում եմ, որ դուք ձայն տաք «Հանրապետականին», իսկ ահա որպես ՀՀ նախագահ՝ շահագրգիռ եմ, որ ընտրություններն անցնեն ազատ ու արդար։ Իսկ ազատ ընտրություններ ապահովելու համար պետք է հասարակությունն ու իշխանությունները ձեռք ձեռքի տան ու լինեն միասնական»,– ասաց Սերժ Սարգսյանը։
Գյուղական համայնքների զարգացումը, գյուղացու համար հաճույքով աշխատելու եւ արարելու համապատասխան պայմանների ստեղծումը կուսակցության գլխավոր նպատակներից է։ Հնաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ ղեկավարը փաստեց, որ անցած չորս—հինգ տարիների ընթացքում էապես չի հաջողվել անել այնպես, որ գյուղացիների բոլոր խնդիրները մնան անցյալում, սակայն դրա համար արվել է հնարավոր ամեն ինչ. «Մեր նպատակն է, որ գյուղը լինի հարմարավետ, որպեսզի գյուղն ունենա խմելու եւ ոռոգման ջուր, շուրջօրյա էլեկտրականություն։ Հինգ տարիների ընթացքում մենք աշխատել ենք, ծուլություն չենք արել, իսկ դուք կարող եք դրան տալ ձեր գնահատականը։ Աշխարհում արդեն մեզ հետ հաշվի են նստում, միանշանակ է նաեւ այն, որ միջազգային հարթակներում մենք հաջողությամբ ներկայացնում ենք մեր շահերը»։
Ծաղկահովիտից հետո ՀՀԿ առաջնորդն այցելեց հիմնականում եզդիներով բնակեցված Ալագյազ համայնք։ Իսկ Ապարան քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի համայնքների զարգացման ՀՀԿ—ի հիմնական ուղեցույցը «Տարածքային համաչափ զարգացման» ռազմավարությունն է. «Այն մեր օրակարգի առաջնային տեղում է։ Մենք աշխատում ենք, որ Երեւանն ու մարզերը զարգան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 527 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրվել են նոր զինատեսակներով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է նոր զինատեսակներով: Խոսքը գնում է նոր ուղղաթիռների, զրահատրանսպորտների ու այլ զինատեսակների մասին:
Մասնավորապես, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրել է ավիացիոն ջոկատը՝ բաղկացած ռուսական արտադրության Ми-35М տիպի 8, Ми-17-v1 տիպի 4 և Ми-8 տիպի 1 ուղղաթիռներից: Բացի այդ սահմապահ զերքերը համալրվել են Թուրքիայից գնված Cobra, VPT 7 Land-ROVER defender զրահատրանսպորտներով:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024