ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 07:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 17 » Ադրբեջանն ուզում է պահպանել շփման գծում տիրող իրավիճակը /Ուստի մշտապես փորձելու է այնտեղ սադրանքներ հրահրել/
17:07
Ադրբեջանն ուզում է պահպանել շփման գծում տիրող իրավիճակը /Ուստի մշտապես փորձելու է այնտեղ սադրանքներ հրահրել/
«Շփման գծում հետաքննություն անցկացնելու մեխանիզմների վերաբերյալ վերջին շրջանում նկատվող իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում։ Դրանից բխող միանգամից մի քանի հարցեր են առաջանում, ինչը, կարծում եմ, ԵԱՀԿ ղեկավար մարմիններն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն»,–մեկնաբանելով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ նախատեսված հետաքննման մեխանիզմներ մշակելու հարցում 2011 թ. դեկտեմբերի 22—ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Ադրբեջանի ցուցաբերած դիրքորոշումը՝ «Panorama.am»—ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Ըստ պատգամավորի՝ առաջինն այն հանգամանքն է, որ Ադրբեջանը հերթական անգամ հետ է կանգնում իր կողմից ստանձնած պարտականություններից, ինչը նա ստանձնել էր դեռեւս 2010 թվականի մարտին, Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած երեք նախագահների հանդիպմանը։
«Ցավոք, նման պահվածքը բնութագրական է պաշտոնական Բաքվին։ Մի կողմից Ադրբեջանը միջնորդների ներկայությամբ հավանություն է տալիս նրանց իսկ առաջարկներին, մյուս կողմից դրժում է իր իսկ կողմից տված խոստումը»,–ասել է Գ. Մինասյանը։
Երկրորդ կարեւոր հանգամանքը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ արդեն որերոդ անգամ ադրբեջանական տեսակետը հակադրվում է ԵԱՀԿ—ի նման հեղինակավոր կառույցի անդամների տեսակետներին, քանզի միայն Ադրբեջանն է դեմ հանդես եկել  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորման ավելացմանը։
«Եվ ամենակարեւորը, այդ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունն անմիջականորեն կապված է մարդկային կորուստների հետ, եւ Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ մարդկային զոհերը, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների մահվան հանգամանքն իրենց համար որեւէ արժեք չունի։ Հայկական կողմն ակնկալում է, որ միջազգային հանրությունը մեծ ուշադրություն կդարձնի այս հանգամանքների վրա, որովհետեւ այսպիսի գործելաոճը միայն մի բանի մասին է խոսում. Ադրբեջանը շահագրգիռ է շփման գծում տիրող իրավիճակի պահպանմամբ եւ որեւէ էական քայլ չի կատարում այդ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, ինչը ոչ հայկական կողմին է հատուկ, ոչ էլ համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ հիմնական առաքելությանը»,–նշել է պատգամավորը։
Նույն հարցի շուրջ մեկնաբանություններ է արել ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը շարունակելու է իր այդ գործելաոճը, ավելին՝ կան բոլոր միտումները պնդելու, որ նա առավել կոպտորեն է սկսելու խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանով իսկ խուսափելով կոնկրետ փաստաթղթի ստորագրումից»,–ասել է նա։
Դա իր հերթին մի շարք հանգանքներից է բխում, առաջին հերթին ներքաղաքական իրադրությունից։
«Ադրբեջանում եւս ընտրական պրոցեսները մոտենում են, իսկ այդ իրադրությունում Ադրբեջանի իշխող վարչակարգը ԼՂ հարցում կառուցողական քայլերի չի գնա։
Բանն այն է, որ ղարաբաղա—ադրբեջանական հակամարտության կարգավորման ապագայի վերաբերյալ լուրջ խնդիրներ են առաջացել։ Մի կողմից նրանք բավականին մեծ քանակի զենք—զինամթերք են գնել, ռազմական բյուջեն գնալով աճում է, երկրորդ, նման պայմաններում նույնիսկ չեն կարողանում խնդիրը ռազմական ճանապարհով լուծել, որովհետեւ դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով»,–ասել է Դ. Բաբայանը։
Նախեւառաջ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանվում է, երկրորդ՝ միջազգային հանրությունն է դեմ նման զարգացումների։
«Իրերի նման դասավորության դեպքում այդ երկրի ներսում հարց է առաջանում. ինչպես բացատրել ժողովրդին, որ այսքան ժամանակ ամեն ինչ ժողովրդից կտրել են ռազմական բյուջեն ավելացնելու ու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, սակայն խնդիրը մնում է չլուծված, իսկ ժողովրդի դժգոհությունը մեծանում է։
Այս պարագայում ադրբեջանական իշխանությունները հետեւյալ մարտավարությունն են ընտրել։ Հասկանալով, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումն անհնար է, Ադրբեջանը մշտապես փորձելու է շփման գծում սադրանքներ հրահրել։ Իսկ, ահա, շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության հնարավորությունը մեծ խնդիրների կհանգեցնի նրանց համար։ Այս տեսանկյունից նրանց մերժումը սպասելի էր»,–հավելել է Դ. Բաբայանը։
Ըստ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի՝ սա հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ հիմնախնդրի լուծմամբ, արձանագրվող միջադեպերի հետաքննությամբ, քանի որ այդ ամենը մեծապես նպաստում է Բաքվի ներքին եւ արտաքին քաղաքականության սպասարկմանը։
«Հետաքննության արդյունքում պարզվելու էր, որ հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար իրականացնում սադրանքներ, դրանով իսկ խորացնելով հակամարտող կողմերի փոխադարձ թշնամանքն ու անվստահությունը եւ հիմնախնդիրը տանելով դեպի փակուղի։ Ինչ է նշանակում «…կտրականապես դեմ է հանդես եկել միայն Ադրբեջանի պատվիրակությունը, քանի որ նրանք ուզում են հստակեցնել միջադեպերի հետաքննության մեխանիզմի մանրամասները»։ Սա աբսուրդ է։ Ինչ մեխանիզմներով էլ լինի, եթե խոսքը խաղաղության հաստատման, մարդկային կյանքերի արժեւորման եւ արդարության բացահայտման մասին է, ինչպես կարելի է սա բոյկոտել»,–նշել է Ա. Հովհաննիսյանը։
Այն, որ ագրեսիան եւ անվստահությունը ադրբեջանական կողմն է հրահրում, միաժամանակ ապակողմնորոշում է իր հասարակությանը եւ կեղծում համաշխարհային հանրությանը, մենք դա վաղուց գիտենք, եւ արդեն ձանձրալի են դրանց վերահաստատումները։
«Սակայն ինչպե՞ս այս ամենը չեն հասկանում Ադրբեջանի հասարակ քաղաքացիները, որոնց որդիները այսօր եւ վաղը նորից սադրանքների զոհ են դառնալու։ Ինչպե՞ս այս ամենին իսկական գնահատական չեն տալիս միջազգային այն կառույցները, որոնց մարդասիրական առաքելությունները բոյկոտվում են ագրեսորի կողմից։ Մի՞թե սա այն սահմանը չէ, որ Ադրբեջանը անցնում է, եւ պետք է որ լցվի եվրոպական այդ կառույցների համբերության բաժակը։
Մենք հենց այս հարցերի վրա է, որ հրավիրում ենք նախ ադրբեջանի հասարակ քաղաքացիների եւ միջազգային կառույցների ուշադրությունը։ Ի վերջո պիտի փաստենք, որ արդեն ավելի քան 15 տարի է մենք բանակցում ենք բանակցությունները սկսելու համար, մենք 15 տարի է բացատրում ենք, որ խաղաղությանը հասնում են խաղաղությունը հարգելով։ Սակայն ինչպես միշտ Ադրբեջանական կողմը չի հարգում ոչ միայն միջազգային նորմերը, այլ իր հասարակ քաղաքացիների իրավունքները եւ հիմնախնդիրը ծառայեցնում է իր քաղաքականությանը»,–հավելել է նա։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նկատել է, որ հայկական կողմերին նման միջազգային հետաքննությունների անցկացումը ձեռնտու է այն պարզ պատճառով, որ մենք շփման գծում իրադրությունն ապակայունացնելու որեւէ դրդապատճառ չունենք, «հետեւաբար այդ առումով չունենք նաեւ որեւէ մտավախության հիմք։ Իսկ ահա ադրբեջանական կողմի պարագայում ականատեսն ենք լինում ճիշտ հակառակ պատկերի, երբ ինչ—ինչ քարոզչական, դիվանագիտական նկատառումներով պաշտոնական Բաքուն ձգտում է անընդմեջ լարված պահել իրավիճակը շփման գծում։ Հետեւաբար միանգամայն հասկանալի է նաեւ պաշտոնական Բաքվի ժխտողականությունը միջազգային հետաքննության անցկացման գաղափարի հանդեպ»։
Ըստ փորձագետի՝ մի բանում, սակայն, կարելի է համաձայնել ադրբեջանական կողմի հետ. խոսքն այդ հետաքննությունների հստակ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին է. «Պարզապես մեր եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների միջեւ սկզբունքային տարբերությունը այն է, որ մենք իսկապես շահագրգռված ենք այդ մեխանիզմների ստեղծմամբ, մինչդեռ պաշտոնական Բաքուն այդ մեխանիզմների բացակայությունը օգտագործում է իբրեւ պատրվակ հետաքննության գաղափարը վիժեցնելու, այն անկենսունակ վիճակում պահպանելու համար»։ hhpress.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 570 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024