ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 19 » Ադրբեջանը ձեւացնում է, թե անձրեւ է գալիս /Միջազգային հանրության եւ Բաքվի միջեւ անդունդն ավելի է խորանում/
16:03
Ադրբեջանը ձեւացնում է, թե անձրեւ է գալիս /Միջազգային հանրության եւ Բաքվի միջեւ անդունդն ավելի է խորանում/

Այս տարի նշում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 20—ամյակը, եւ կարելի է ասել, որ դրանք ամուր հիմքերի վրա են։ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը։
Մեծ Բրիտանիան Հայաստանը դիտում է որպես արժեքավոր եւ երկարաժամկետ գործընկեր։ «Մենք տպավորված ենք Հայաստանի առաջընթացով ԵՄ—ի եւ ՆԱՏՕ—ի հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի աջակցությունից Աֆղանստանում ՆԱՏՕ—ի խաղաղապահ ուժերին եւ համոզված ենք, որ ցանկացած եվրոպական երկիր, որը համապատասխանում է ընտրված չափանիշներին, կարող է դառնալ ԵՄ անդամ»,–ասաց բարձրաստիճան հյուրը։
Լիդինգտոնը գոհունակությամբ խոսեց Հայաստանում անգլերեն լեզվի եւ անգլիական մշակույթի գնահատված լինելու փաստի մասին՝ նշելով, որ այս տարի ռեկորդային թվով հայ ուսանողներ են մեկնել Մեծ Բրիտանիա՝ կրթություն ստանալու տեղի համալսարաններում։ Նա անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանում բրիտանական ապրանքանիշերին՝ հայտնելով, որ մտադրություն կա առավել խորացնելու հայ—բրիտանական առեւտրային կապերը, Հայաստանում առեւտրային առաքելություն բացելու։
Նախարարները, հայ—բրիտանական հարաբերություններից զատ, անդրադարձան ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում Բաքվի գործելաոճին՝ մասնավորապես հանցագործ Սաֆարովին ազատ արձակելու որոշմանը։ Նալբանդյանի խոսքով, միջազգային հանրությունը պակաս չունի փաստերի, որպեսզի Ադրբեջանին չվստահի։ Ադրբեջանը 1994 թվականից ի վեր չի հարգում, անտեսում է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարը բերեց բազմաթիվ այդպիսի օրինակներ. Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում տեղի ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը, այդ թվում՝ 2012 թվականի հունվարին շփման գծի վրա հրադադարի խախտումների վերաբերյալ քննության մեխանիզմի ստեղծման ձախողումը։ «Իր քայլերով Ադրբեջանը ավելի է խորացնում անդունդն իր եւ միջազգային հանրության միջեւ։ Միջազգային հանրությունը միահամուռ արտահայտեց իր վրդովմունքը Սաֆարովի հետ կապված որոշման վերաբերյալ։ Բայց Ադրբեջանը ձեւացնում է, թե անձրեւ է գալիս»,–նկատեց ՀՀ արտգործնախարարը։
Միացյալ Թագավորությունը եւս մտահոգված է Սաֆարովի արտահանձնման եւ ներման փաստից. «Մենք ողջունել եւ սատարել ենք Մինսկի խմբի համանախագահների, ԵՄ, ԵԽ եւ ԵԱՀԿ՝ այս կապակցությամբ հրապարակած հայտարարությունները»։ Բրիտանական շահերին համապատասխանում է եւ իրենց ցանկությունն է տեսնել Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջնորդվող խաղաղության գործընթացի վերսկսումը, որպեսզի հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունենա հաշտեցում։ «Մենք ցանկանում ենք տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն տեսնել։ Այս տարածաշրջանը մեզ համար քարտեզի մի անկյուն չէ, կորած տարածք, սա տարածաշրջան է, որտեղ մենք հարաբերություններ ունենք ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»,–նշեց Լիդինգտոնը։
Ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, այլեւ կարեւորելով ԼՂ ժողովրդի անվտանգության հարցը, Նալբանդյանը ընդգծեց ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող իրեն անվտանգ զգալ, երբ ադրբեջանցի դիպուկահարները դասընթացների ժամանակ մարզվում են՝ կրակելով «հայ» գրառումով թիրախների վրա, մի երկրում, որտեղ Սաֆարովի նման մարդիկ ընկալվում են որպես հերոսներ»։ Այստեղ կարելի է հետեւել Կոսովոյի օրինակին, որի դեպքում հաշվի առնվեց ինքնորոշման սկզբունքը, սակայն, ըստ Լիդինգտոնի, Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ հավասարության նշան դնելը սխալ է։
Ըստ նրա, Կոսովոյի ապագան որոշվել է ՄԱԿ—ի բանաձեւի շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում։ Ղարաբաղյան հիմնահարցը կարող է կարգավորվել միայն համալիր կերպով՝ հաշվի առնելով նաեւ մյուս սկզբունքները։
Նախքան մամուլի ասուլիսը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առանձնազրույց է ունեցել Դեյվիդ Լիդինգտոնին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները քսանամյակը եւ կարող ենք փաստել, որ կողմերի միջեւ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է»։
Նախարար Լիդինգտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ եւ արժեքավոր գործընկեր, ու իր այցելության նպատակը եւ ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է։
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախարար Լիդինգտոնի պատվիրակության կազմում ներգրավված են նաեւ գործարարներ, ինչը հնարավորություն կընձեռի նոր լիցք հաղորդել տնտեսական փոխգործակցությանը։ Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը տեղեկացրեց, որ մոտ ապագայում ծրագրվում է բրիտանացի գործարարների խոշոր պատվիրակության այցելություն կազմակերպել Հայաստան։
Զրուցակիցները կարեւորեցին Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, Բրիտանական խորհրդի կրթամշակութային գործունեությունը։
Քննարկման գլխավոր թեմաներից էր Հայաստան—Եվրամիության համագործակցությունը եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերն ու ընթացող բանակցությունները, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն եւ Լիդինգտոնը անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների, մասնավորապես՝ մերձավորարեւելյան զարգացումներին եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առկա իրավիճակը։ Անդրադարձ կատարվեց հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովի ազատ արձակման պատճառով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը հասցված հարվածին։ Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը նշեց, որ ՄԹ–ն սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշեց, որ Սաֆարովի ազատ արձակման առնչությամբ իր երկիրը լիովին համամիտ է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների դրույթներին։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 442 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024