ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 03:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 13 » Ադրբեջանը չէր կարող չգնալ հրադադարի ռեժիմին /Հրադադարը մեր հերոսների սխրանքների արժեւորման եւ նոր պատերազմի նախապատրաստման ժամանակն է/
10:45
Ադրբեջանը չէր կարող չգնալ հրադադարի ռեժիմին /Հրադադարը մեր հերոսների սխրանքների արժեւորման եւ նոր պատերազմի նախապատրաստման ժամանակն է/

Թյուր են այն կարծիքները, թե Ադրբեջանը ստիպողաբար է գնացել հրադադարի: Հարեւան երկրից «արտահոսք» արվող նման քարոզչական տեղեկատվության հասցեատերը կարող է լինել միայն Թուրքիան: Բացառապես վերջինիս նա խնդիր ունի բացատրելու, թե ինչու չհետեւեց պատերազմը շարունակելու՝ իր հովանավորի հորդորներին եւ ընկրկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի միջնորդության դեմ:
Իրականում հրադադարն առաջին հերթին Ալիեւին էր ձեռնտու: Թուրքիայի հսկայական աջակցության, Սիրիայից եւ Լիբիայից տեղափոխված վարձկանների ներգրավման պայմաններում Ադրբեջանը չկարողացավ լուծել իր առջեւ դրված ռազմական խնդիրները: Հայկական զինված ուժերի արհեստավարժ գործողությունների արդյունքում սպառազինության նորագույն տեխնիկայով համալրված վերջին՝ էլիտար բանակային կորպուսի հետ շպրտելուց հետո զինադադար կնքելուց բացի Ալիեւին այլեւ անելիք չէր մնում:
Պատերազմի 13 օրերին հետեւողականորեն ոչնչացնելով թշնամու ռազմական ներուժը՝ Արցախի պաշտպանության բանակը արդեն անհրաժեշտ նախադրյալներ էր ստեղծել հակահարձակման անցնելու համար՝ նույն մարտավարությամբ, ինչպես 1993-94 թթ. եւ ապրիլյան պատերազմի ժամանակ: Ու հենց հայկական կողմն էր, որ դժվարությամբ համաձայնեց կրակի դադարեցմանը՝ բացառապես հումանիտար սկզբունքներից ելնելով, քանի որ թշնամին չկարողանալով առաջնագծում խնդիր լուծել, ընկել էր ցայտնոտի մեջ եւ ավելի հաճախ էր հարվածներ հասցնում խաղաղ բնակավայրերին եւ մշակութային կոթողներին: Ավելին, սկսել էր գերճշգրիտ եւ բալիստիկ հրթիռներ օգտագործել խաղաղ բնակչության դեմ:
Հրադադարին միանշանակ դեմ է այս պատերազմի հեղինակը՝ Թուրքիան: Վերջինիս չհաջողվեց լուծել իր նախանշած որեւէ խնդիր՝ բացի միջազգային ահաբեկչական կազմավորումներին տարածաշրջան բերելը: Պատահական չէ, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է վիժեցնել հրադադարի հաստատման ռեժիմը: Մասնավորապես, այդ նպատակն էր հետապնդում Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած կեղծ տեղեկությունը, թե հայկական ուժերը հրթիռակոծել են Գյանջա քաղաքը: Օրինաչափ էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած պատասխան հայտարարությունը, որ Թուրքիան այդ քայլով փաստում է, որ չի հրաժարվում տարածաշրջանը օգտագործել իր ծավալապաշտական նկրտումների համար: Թուրքիայի սադրիչ գործողությունները դեռ կշարունակվեն, ու այստեղ մեծ ծավալի կանխարգելիչ գործ ունեն անելու միջազգային կառույցները՝ հատկապես ՆԱՏՕ-ն:
Հրադադարը հնարավորություն է ստեղծում մի պահ հայացքը կտրել առաջին գծից եւ գնահատել պատերազմի բոլոր դրվագները: Այն մեր հերոսների կատարած սխրանքների արժեւորման եւ նահատակների սուրբ հիշատակի ոգեկոչման ժամանակն է: Ու այն սգալով չէ, որ պետք է անենք, այլ՝ սանձազերծվելիք նոր պատերազմին նախապատրաստվելով, որի հրահրման ցանկությունից հետ չի կանգնի թուրք-ադրբեջանական կոալիցին, որովհետեւ նա չկատարեց իր առջեւ դրված ռազմական խնդիրները: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին՝ կլինի այն մեկ օր հետո, մեկ տարուց, թե 10 կամ 100 տարի հետո:
Այլեւս միանշանակ է, որ մեր ռազմական ներուժն ապահովելիս պետք է հաշվի առնենք, որ Արցախի դիմաց միայն Ադրբեջանը չի լինելու կանգնած, այլ նաեւ Թուրքիան եւ միջազգային ահաբեկչական ցանցը: Մեր հերոս զինվորների սխրանքները պետք է ամրագրվեն ժամանակակից պատերազմներ վարելու բոլոր անհրաժեշտ միջոցներով: Սա համազգային լուծելիք թիվ 1 խնդիրն է՝ այն գիտակցմամբ, որ սա այլեւս միայն Արցախը գրավելու Ադրբեջանի անկատար երազանքը չէ, այլեւ առաջին հերթին Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների, որի իրականացման ճանապարհին նաեւ Հայաստանն ու հայ ժողովուրդն են խանգարողները: Ահռելի աշխատանք կա անելու նաեւ դիվանագիտական ճակատում՝ բնական դաշնակիցների հետ գործուն ձեւաչափերով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները եւ թուրք-ադրբեջանական հետագա դավադրությունները կանխելու համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

hhpress.am

Դիտումներ: 1235 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024