Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 01
Միջազգային հանրությանը՝ ավտորիտար Ադրբեջանը հարձակվել է Արցախի ժողովրդավարական հանրապետության վրա
Ճակատում Արցախի պաշտպանության բանակն իր ռազմական խնդիրները հաջողությամբ լուծում է: Այսօր շատ կարեւոր է նաեւ դիվանագիտական ճակատում նույն հաջողությամբ գործողությունների իրականացումը: Միջազգային հանրությունը պետք է իրազեկվի Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի նախաձեռնած ագրեսիայի մասին, որն առաջին հերթին Ալիեւի ավտորիտար ռեժիմը պահպանելու նպատակ է հետապնդում, քանի որ հենց վերջինս լավ գիտի, որ ռազմական ճանապարհով չի կարողանա լուծել արցախյան հիմնահարցը: Ալիեւին ընդամենը անհրաժեշտ է 1-2 բարձունք գրավել, որպեսզի ինչ-որ ձեւով արդարացնի իր ընտանիքի միապետական, բռնատիրական ռեժիմի գոյությունը:
Միջազգային հանրությունը պետք է տեսնի Արցախում ընթացող գործողությունների իրական գույները՝ ավտորիտար Ադրբեջանի հարձակումը ժողովրդավարական, ինքնիշխան Արցախի hանրապետության վրա: Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի եւ Արցախի դիպկորպուսի գործողությունների հիմնական թիրախը պետք է լինի նաեւ Թուրքիայի գործողությունների դատապարտումը եւ նրա տարածաշրջանային ախորժակի զսպումը: Թուրքիայի վարքագծի նկատմամբ միջազգային վերաբերմունքի ձեւավորման նպատակն այն է, որ այս փուլում զսպվի այդ երկրի ակնհայտ միջամտությունն արցախյան ճակատում: Արդյունքում կխուսափենք բախմանը տարածաշրջանային բնույթ հաղորդելու նրա հավակնությունից, ինչով ցանկանում է դրանք երկարաձգել: Թուրքիայի մեկուսացումը մեզ հնարավորություն կտա արագ ավարտին հասցնել պատերազմը՝ նոր, ավելի բարենպաստ եզրագծեր ապահովելով Արցախի Հանրապետության անվտանգության գոտիներում:
Հայաստանի եւ Արցախի դիվանագիտական ներկայացուցչություններն ու դիվանագետները համատեղ քայլեր են ձեռնարկում այս խնդիրները լուծել
...
Կարդալ շարունակությունը »
|
Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour» լրատվականին, որում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: «Արմենպրեսին» այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից:
-Պարոն նախարար, առաջին հարցս վերաբերում է Ադրբեջանի կողմից այն մեղադրանքներին, որ Հայաստանի գործողություններն են հրահրել այս բախումը:
-Հայաստանը եւ Արցախը որեւ է շահագրգռվածություն կամ մտադրություն չունեն իրավիճակը սրելու: Մենք մերժել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը: Ուստի` միանգամայն անընդունելի է այս մեղադրանքների խաղի մեջ մտնելը: Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը եւ լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր:
-Երբ Դուք ասում եք, որ լարվածությունը բարձր է, արդյո՞ք դիտարկում եք լայնամասշտաբ պատերազմի վերածման հնարավոր տարբերակը:
-Մենք պետք է ներդնենք բոլոր հնարավոր ջանքերը դրանից խուսափելու համար, քանի որ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ մենք մերժում ենք նմանօրինակ տարբերակը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական կարգավորման տարբերակը:
-Երբ ասում եք, որ մերժում եք ռազմական տարբերակը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա ի ցույց դնելու համար:
-Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները եւ պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան:
-Հակամարտության վերջին բռնկման հետեւանքով
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների եւ ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի եւ հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչեւ վերջին շունչը կանգնած են հայրենիքի կողքին, ամեն կերպ աջակցելու են:
«Ինչ էլ որ լինի, երբեք չենք հանձնվելու, մեր ոգին հանձնվել չգիտի», «Եթե պետք լինի, պատրաստ ենք, ժամանակը գա, կգնանք», «Հենց այսօր պատրաստ եմ գնալու». այս եւ նմանատիպ այլ ուղերձներ են հնչեցրել ցույցի մասնակից հայերը:
Ցույցի մասնակիցները կոչով դիմել են նաեւ իրենց քաղաքները ներկայացնող կոնգրեսականներին, սենատորներին, նահանգային իշխանություններին՝ պահանջելով, որ նրանք եւս դատապարտող հայտարարություններով հանդես գան:
|
Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ եւ մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ: Ընդգծվում է, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը:
«Սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող «F-16» կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում մարտական խնդիրներ կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացի Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական «F-16» ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը եւ հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:
Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլի
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|