Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի տակ, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության եւ եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իտալական «La Republica» թերթին տված հարցազրույցում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է. «Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու»։ Նա հավելել է. «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար»։
-Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:
-Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են եւ կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի:
-Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:
-Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, եւ սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ եւ դա հերքվում էր, բայց, ի վ
...
Կարդալ շարունակությունը »