Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 13
Թյուր են այն կարծիքները, թե Ադրբեջանը ստիպողաբար է գնացել հրադադարի: Հարեւան երկրից «արտահոսք» արվող նման քարոզչական տեղեկատվության հասցեատերը կարող է լինել միայն Թուրքիան: Բացառապես վերջինիս նա խնդիր ունի բացատրելու, թե ինչու չհետեւեց պատերազմը շարունակելու՝ իր հովանավորի հորդորներին եւ ընկրկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի միջնորդության դեմ:
Իրականում հրադադարն առաջին հերթին Ալիեւին էր ձեռնտու: Թուրքիայի հսկայական աջակցության, Սիրիայից եւ Լիբիայից տեղափոխված վարձկանների ներգրավման պայմաններում Ադրբեջանը չկարողացավ լուծել իր առջեւ դրված ռազմական խնդիրները: Հայկական զինված ուժերի արհեստավարժ գործողությունների արդյունքում սպառազինության նորագույն տեխնիկայով համալրված վերջին՝ էլիտար բանակային կորպուսի հետ շպրտելուց հետո զինադադար կնքելուց բացի Ալիեւին այլեւ անելիք չէր մնում:
Պատերազմի 13 օրերին հետեւողականորեն ոչնչացնելով թշնամու ռազմական ներուժը՝ Արցախի պաշտպանության բանակը արդեն անհրաժեշտ նախադրյալներ էր ստեղծել հակահարձակման անցնելու համար՝ նույն մարտավարությամբ, ինչպես 1993-94 թթ. եւ ապրիլյան պատերազմի ժամանակ: Ու հենց հայկական կողմն էր, որ դժվարությամբ համաձայնեց կրակի դադարեցմանը՝ բացառապես հումանիտար սկզբունքներից ելնելով, քանի որ թշնամին չկարողանալով առաջնագծում խնդիր լուծել, ընկել էր ցայտնոտի մեջ եւ ավելի հաճախ էր հարվածներ հասցնում խաղաղ բնակավայրերին եւ մշակութային կոթողներին: Ավելին, սկսել էր գերճշգրիտ եւ բալիստիկ հրթիռներ օգտագործել խաղաղ բնակչության դեմ:
Հրադադարին միանշանակ դեմ է այս պատերազմի հեղինակը՝ Թուրքիան: Վերջինիս չհաջողվեց լուծել իր նախանշած որեւէ խնդիր՝ բացի միջազգային ահաբեկչական կազմավորումներին տարածաշրջան բերելը: Պատահական չէ, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է վիժեցնել
...
Կարդալ շարունակությունը »
|
Պետք է առավել արդյունավետ պայքար ծավալել միջազգային ահաբեկչության դեմ.
Մասնագետները դեռ երկար կքննարկեն, թե ինչպես Թուրքիան համարձակվեց ներխուժել Հարավային Կովկաս, ինչպես Ադրբեջանին ստիպեց՝ պատերազմ սկսելու Արցախի դեմ, առավել ևս, որ այս պատերազմի արդյունքները, անկախ Թուրքիայի օգնության ծավալներից, երաշխավորված չեն և, դատելով նախորդ բախումների տրամաբանությունից, ինչպես նաև հայ մարտիկների կամքի հզոր դրսևորումներից, կարող են ողբերգական հետևանքներ ունենալ նույն Ադրբեջանի համար: Նշանակում է՝ Թուրքիային անհրաժեշտ է ներխուժել Հարավային Կովկաս ցանկացած գնով, իսկ այդ ճանապարհին Ադրբեջանին սպառնացող վտանգն այնքան էլ, պարզվում է, կարևոր չէ: Ինչպես կարելի է ենթադրել, Անկարան նպատակ ունի դերակատարում ունենալ արցախյան հակամարտության խաղաղ բանակցություններում՝ ոչ թե հանուն խաղաղության հաստատման, այլ նոր իրավիճակի հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև պայմանագրի ստորագրման: Բնականաբար, Թուրքիան սարսափում է Սևրի դաշնագրից, որին հաջորդած համաձայնագրերը, որոնց նույնպես Թուրքիան հասել է Հայաստանի համար նոր իրավիճակների ստեղծմամբ ու դրանց շնորհիվ սեփական պայմանների թելադրմամբ, պարզվում է՝ չեն գործում, և Թուրքիան իրականում բռնազավթած է պահում հայկական տարածքները:
Թուրքիան, որի կազմում է արդեն իրեն տեսնում ադրբեջանցին, չի կարող հարգել ինչ-որ բան, եթե այն դուրս է իր շահերից ու պատկերացումներից: Քաղաքակիրթ աշխարհն այդպես էլ չհասկացավ, որ գողի պես մեր տուն մտած թուրքը, որը նաև մեր հողերի վրա ստեղծեց իր պետությունը, միշտ դողում է նույնիսկ տանտիրոջ անունը լսելիս: Եվ հենց դա է պատճառը պատմության ընթացքում մեր դեմ ձևավորված ատելության ու ագրեսիվ քաղաքականության: Կոտորելով հայ ժողովրդին, կատարելով քստմնելի եղեռնագործություններ նրա նկատմամբ, ավելին՝ պլան
...
Կարդալ շարունակությունը »
|
Իսկ Թուրքիան չի դադարեցնում իր բացահայտ աջակցությունն Ադրբեջանին
Թուրքերի ուխտադրուժ էությունն ապացուցման կարիք չունի. պատմության ընթացքում անհաշիվ են նման օրինակները։ Բացառություն չէր նաեւ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների 11 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության խախտումը, որով նախատեսված էր մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում։
Մարդասիրական նպատակներով հրադադարը փաստացի այդպես էլ տեղի չունեցավ, հինգ րոպե անց Ադրբեջանն արդեն այն խախտել էր։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը նշեց, որ չի բացառվում Ադրբեջանն ընկած լինի իր իսկ քարոզչական ծուղակը։ Իհարկե, ենթադրություններ կարելի է անել, թե ինչ է կատարվում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության մոտ, որ չեն պահպանում հրադադարի ռեժիմը, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը քարոզչական նպատակներով հայտարարել էր, թե օրինակ՝ Հադրութն իրենց հսկողության տակ է, թեեւ փաստացի այդպես չէ։ Հենց այդ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն ուղղելու համար նրանք փորձում էին գործողություններ իրականացնել հարավային ուղղությամբ։ «Թե ներկայումս, թե նախկինում ականատես ենք եղել, որ իրենց մոտ լուրջ խնդիր կա այդ առումով։ Հաճախ հասարակությանը ներկայացվում են իրականության հետ աղերս չունեցող բաներ, իսկ հետո փորձում իրականացնել դրանք։ Միգուցե, այդպիսի քարոզչական հայտարարությունների պատճառով էլ դիմել են նման արկածախնդիր քայլերի»,- պարզաբանեց քաղաքագետը։
Գալստյանի խոսքով, այն, որ Ռուսաստանի միջնորդությամբ մեծ դժվարությամբ ձեռք բերված հրադադ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սերգեյ Լավրովը վերահաստատել է բանակցային ձեւաչափի անփոփոխելիությունը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ եւ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը նշեց Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ:
«Իրավիճակն արդեն դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք մեր ամբողջ տարածաշրջանի համար: Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, գոյութենական վտանգի մարմնացում է: Սեպտեմբերի 27-ից մինչեւ օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, դրանով ցուցադրելով իր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծում եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացում: Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ առկա է Թուրքիայի ուղիղ միջամտությունը, կան նաեւ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջանում տեղակայված զինյալ ահաբեկիչներ, որոնց Թուրքիան օգտագործում է իր ռազմաքաղաքական ղեկավարության շահերի համար: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ: Այսօր մեզ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, այդ հարցում Ռուսաստանի դերը բավական կարեւոր է»,- ասաց Մնացականյանը:
Նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում հոկտեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տեւած հա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|