ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 03:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 13 » Մեր տարածաշրջանում են բախվում խոշոր խաղացողների շահերը
10:37
Մեր տարածաշրջանում են բախվում խոշոր խաղացողների շահերը

Իսկ Թուրքիան չի դադարեցնում իր բացահայտ աջակցությունն Ադրբեջանին

Թուրքերի ուխտադրուժ էությունն ապացուցման կարիք չունի. պատմության ընթացքում անհաշիվ են նման օրինակները։ Բացառություն չէր նաեւ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների 11 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության խախտումը, որով նախատեսված էր մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում։ 
Մարդասիրական նպատակներով հրադադարը փաստացի այդպես էլ տեղի չունեցավ, հինգ րոպե անց Ադրբեջանն արդեն այն խախտել էր։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը նշեց, որ չի բացառվում Ադրբեջանն ընկած լինի իր իսկ քարոզչական ծուղակը։ Իհարկե, ենթադրություններ կարելի է անել, թե ինչ է կատարվում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության մոտ, որ չեն պահպանում հրադադարի ռեժիմը, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը քարոզչական նպատակներով հայտարարել էր, թե օրինակ՝ Հադրութն իրենց հսկողության տակ է, թեեւ փաստացի այդպես չէ։ Հենց այդ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն ուղղելու համար նրանք փորձում էին գործողություններ իրականացնել հարավային ուղղությամբ։ «Թե ներկայումս, թե նախկինում ականատես ենք եղել, որ իրենց մոտ լուրջ խնդիր կա այդ առումով։ Հաճախ հասարակությանը ներկայացվում են իրականության հետ աղերս չունեցող բաներ, իսկ հետո փորձում իրականացնել դրանք։ Միգուցե, այդպիսի քարոզչական հայտարարությունների պատճառով էլ դիմել են նման արկածախնդիր քայլերի»,- պարզաբանեց քաղաքագետը։ 
Գալստյանի խոսքով, այն, որ Ռուսաստանի միջնորդությամբ մեծ դժվարությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվում է, վկայում է այն մասին, որ դա միայն Ալիեւի քմահաճույքը կամ ծրագրերը չեն։ Դեռեւս ռազմական գործողությունների սկզբից դրանց պլանավորումը, իրականացումը եւ տեղ-տեղ անգամ օպերատիվ ղեկավարումը իրականացվում են Թուրքիայի կողմից։ Վերջինս ոչ միայն պահպանում է այդ ազդեցությունը ռազմական հարցերում, այլ նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղությամբ։ Սա նույնպես պատճառներից է, որ Ադրբեջանը դժկամությամբ է գնում այնպիսի քայլերի, որոնք ուղղված են իրադրության կայունացմանը, այդ թվում՝ մարդասիրական հրադադարի հետ կապված։ 
Թուրքիան չի դադարեցնում իր բացահայտ աջակցությունը Ադրբեջանին։ Իսկ ամենավճռորոշ քայլը Ադրբեջանի տարածք ահաբեկիչներ ուղարկելն էր, քանի որ Թուրքիայի համար առաջնային խնդիրներից է պահպանել վերահսկողությունը ռազմական գործողությունների վրա։ «Կան փաստեր, որոնք վկայում են Թուրքիայի ունեցած մեծ դերակատարության եւ ազդեցության մասին։ Արցախյան խնդիրը Թուրքիայի ծրագրերի միայն մի մասն է կազմում, բայց ահաբեկիչների տեղակայումը Ադրբեջանում պայմանավորված չէ միայն արցախյան հիմնախնդրով։ Վստահ եմ, որ այդ պլանները շատ ավելի հեռուն են գնում, իսկ Ադրբեջանն ու Ալիեւը պարզապես գործիք են այն մեծ խաղում, որը նախաձեռնել է Էրդողանը։ Ադրբեջանը չէր կարող ինքնուրույն գնալ այնքան հեռու, որ խախտեր այդքան փխրուն հրադադարի պայմանավորվածությունը»,- ասաց զրուցակիցս՝ ընդգծելով, որ այդ ամենը հակասում է նաեւ Ռուսաստանի շահերին։
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին այդ երկրում խաղաղ բնակչության հանդեպ ահաբեկչության վտանգի մասին՝ կոչ անելով խուսափել այդ երկիր այցելելուց։ Զրուցակցիս խոսքով, սրանք անուղղակի վկայություններ են այն մասին, որ այդ պետությունները ճանաչում եւ ընդունում են ահաբեկիչների առկայության փաստը Ադրբեջանում։ Այլ հարց է, թե որքանով դա կստիպի կոչերից եւ հայտարարություններից անցնելու գործողությունների։ «Կոչեր, հայտարարություններ, անգամ կոշտ հայտարարություններ կարող են լինել, բայց դրանք մեզ համար այս պահին ոչ մի նշանակություն չունեն։ Այստեղ կարեւոր են գործողությունները»,- հավելեց նա։
Թե որքան մեծ է հավանականությունը, որ Իրանը եւ Ռուսաստանն կարձագանքեն Արցախի ԱԺ-ի կոչին՝ ստեղծելու հակաահաբեկչական համատեղ կենտրոն, Գալստյանը նկատեց, որ այդ մասով խնդիրներ կան միջազգային իրավունքի հետ կապված։ Հարցն այն է, որ Ադրբեջանը հերքում է ահաբեկիչների առկայությունն իր տարածքում, այսինքն՝ այնտեղ, որտեղ պետք է իրականացվեն հակաահաբեկչական գործողություններ, Ադրբեջանի տարածք են, հետեւաբար, եթե Ադրբեջանը թույլտվություն չի տալիս նման գործողությունների համար, ապա միջազգային իրավունքը այլ հնարավորություն չի ընձեռում։ «Ադրբեջանը ոչ միայն համաձայնություն չի տա, այլեւ հերքում է, չնայած ահաբեկիչների առկայության մասին տվյալները վաղուց են հայտնի ոչ միայն ռուսական, այլեւ մի շարք երկրների հետախուզական ծառայություններին։ Բացառվում է, որ այդ երկրները տեղեկություններ չունենային ահաբեկիչների տեղակայման մասին։ Դա պարզապես անհնար է, նրանք ի սկզբանե գիտեին, հետեւաբար, նաեւ որոշակի նախնական պլաններ կունենան, թե ինչպես պետք է վարվել նրանց հետ հետագայում»,- մանրամասնեց քաղաքագետը։ Օրինակ՝ Իրանը զորք եւ ռազմատեխնիկա է մոտեցրել իր սահմանին, որպեսզի թույլ չտա իր սահմանով ահաբեկիչների անցումը, եթե վերջիններս փորձեն փախչել։ Ինչ վերաբերում է Սիրիայում ռուսական զորքերի առկայությանը, ապա դա լեգալացված է, քանի որ Սիրիայի իշխանությունն է հրավիրել, իսկ թուրքական զորքերին նման թույլտվություն չի տվել, հետեւաբար, թուրքական բանակն այնտեղ է ոչ լեգալ ձեւով։ 
Անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Մնացականյան-Լավրով հանդիպմանը եւ ակնկալիքներին, Գալստյանը նշեց, որ եթե խնդիրը լիներ միայն Ադրբեջանի հետ, ապա շատ ավելի հեշտ կլիներ կանխատեսել եւ գնահատել, թե ինչ է կատարվում։ Սակայն այս անգամ գլխավոր խաղացողն այլեւս Ադրբեջանը չէ, այլ Թուրքիան է, իսկ վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ այսպիսի հարցերում Թուրքիան անկանխատեսելի է. «Էրդողանը պատրաստ է անգամ Ալիեւին եւ Ադրբեջանը զոհաբերել իր հեռահար շահերի համար։ Այստեղ շատ ավելի մեծ խաղացողներ են ներգրավված, շատ ավելի մեծ շահեր են բախվում։ Սա այլեւս երկկողմանի հակամարտություն չէ, այլ աշխարհաքաղաքական զարգացումներ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին»։ 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024