«Սա լուրջ պատերազմ է, որտեղ կյանքի եւ մահվան հարց է լուծվում։ Այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Այս ամենի «կնքահայրը» Թուրքիան է, քանի որ մենք գործ ունենք այդ երկրի կողմից մշակված, ծրագրված սցենարի հետ` իր բազմավեկտոր ուղղություններով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, զրուցակիցս համարում է 1915 թվականի թուրքական քաղաքականության տրամաբանական շարունակությունը։
Այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնում է Օսմանյան կայսրության վերականգնման ճանապարհով եւ ցանկանում է դառնալ աշխարհի սուննի մուսուլմանների առաջնորդը՝ սուլթանը։ Արդեն 15 տարի է` նրա վարած քաղաքականության հետեւանքները նկատելի են տարբեր ուղղություններով՝ Սիրիա, Լիբիա, Հունաստան։ Էրդողանի մտադրությունների ամենաակնառու խորհրդանիշը Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելն էր։ Իսկ երբ Միջերկրական ծովի արեւելյան ուղղությամբ դրությունը սրվեց ոչ իր օգտին, Թուրքիան ծանրության կենտրոնը տեղափոխեց դեպի Հայաստան։ Այդպիսով` Թուրքիան փորձում է ստանձնել աշխարհի վերաձեւման առաջամարտիկի դերը։
Այդ ճանապարհին Թուրքիայի համար, բնականաբար, առաջնային է դառնում կովկասյան ուղղությունը։ Այստեղ Հայաստանը խանգարում է նեոօսմանական երազանքներով տարված Էրդողանին, քանի որ կանգնած է վերջինիս աշխարհաքաղաքական նկրտումների ճանապարհին. «Մենք խանգարում ենք թուրքական աշխարհի միասնությանը։ Էրդողանի նպատակն է Նախիջեւանի վրայով անցնել Հյուսիսային Կովկաս, այնուհետեւ Ռուսաստանի հարավային շրջաններով հասնել մինչեւ Միջին Ասիա եւ Չինաստանի հյուսիս, որտեղ բնակվում են ույղուրներ»։
...
Կարդալ շարունակությունը »