ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 00:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 7 » Հայաստանն իր վրա է վերցրել քաղաքակիրթ աշխարհի խնդիրները /Էրդողանը սխալվել է իր հաշվարկներում/
10:50
Հայաստանն իր վրա է վերցրել քաղաքակիրթ աշխարհի խնդիրները /Էրդողանը սխալվել է իր հաշվարկներում/

 

«Սա լուրջ պատերազմ է, որտեղ կյանքի եւ մահվան հարց է լուծվում։ Այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Այս ամենի «կնքահայրը» Թուրքիան է, քանի որ մենք գործ ունենք այդ երկրի կողմից մշակված, ծրագրված սցենարի հետ` իր բազմավեկտոր ուղղություններով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, զրուցակիցս համարում է 1915 թվականի թուրքական քաղաքականության տրամաբանական շարունակությունը։ 
Այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնում է Օսմանյան կայսրության վերականգնման ճանապարհով եւ ցանկանում է դառնալ աշխարհի սուննի մուսուլմանների առաջնորդը՝ սուլթանը։ Արդեն 15 տարի է` նրա վարած քաղաքականության հետեւանքները նկատելի են տարբեր ուղղություններով՝ Սիրիա, Լիբիա, Հունաստան։ Էրդողանի մտադրությունների ամենաակնառու խորհրդանիշը Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելն էր։ Իսկ երբ Միջերկրական ծովի արեւելյան ուղղությամբ դրությունը սրվեց ոչ իր օգտին, Թուրքիան ծանրության կենտրոնը տեղափոխեց դեպի Հայաստան։ Այդպիսով` Թուրքիան փորձում է ստանձնել աշխարհի վերաձեւման առաջամարտիկի դերը։
Այդ ճանապարհին Թուրքիայի համար, բնականաբար, առաջնային է դառնում կովկասյան ուղղությունը։ Այստեղ Հայաստանը խանգարում է նեոօսմանական երազանքներով տարված Էրդողանին, քանի որ կանգնած է վերջինիս աշխարհաքաղաքական նկրտումների ճանապարհին. «Մենք խանգարում ենք թուրքական աշխարհի միասնությանը։ Էրդողանի նպատակն է Նախիջեւանի վրայով անցնել Հյուսիսային Կովկաս, այնուհետեւ Ռուսաստանի հարավային շրջաններով հասնել մինչեւ Միջին Ասիա եւ Չինաստանի հյուսիս, որտեղ բնակվում են ույղուրներ»։ 
Թուրքական քաղաքականության մյուս խնդիրը Ռուսաստանին այս տարածաշրջանից օտարելն է։ Նավասարդյանի խոսքերով` եթե Ռուսաստանը քայլեր չձեռնարկի, ապա Թուրքիայի վարած քաղաքականության արդյունքում կփոշիանան 200 տարվա այն ջանքերը, որոնք գործադրել է իր դիրքերը Կովկասում ամրապնդելու նպատակով։«Թուրքիան ցանկանում է օգտագործել հայկական խաղաքարտը Ռուսաստանի հետ իր հաշիվները լուծելու համար։ Այս պատերազմը սկսեց այն նպատակով, որպեսզի երես առ երես «քաղաքական առեւտուր» անի Ռուսաստանի հետ»,- ասաց զրուցակիցս։ Նավասարդյանի համար Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմը սպասելի էր, միայն թե օրը ճիշտ չէր հաշվարկել։ 
Իսկ ի՞նչ ստացավ այս ամենից Ադրբեջանը։ Փաստն այն է, որ Թուրքիան առիթից սկսել էր օգտվել դեռ այն ժամանակից, երբ տավուշյան հարձակման շրջանում զորախաղերի անվան տակ նոր զորքեր մտցրեց Նախիջեւան։ Իսկ թուրքական 3-րդ դաշտային բանակը վաղուց է` այնտեղ տեղակայված։ Զրուցակցիս մտահոգությունները Նախիջեւանի հետ կապված նոր չեն։ Նրա կարծիքով` ճիշտ կլիներ, եթե հայկական կողմն առնվազն հանրային դիվանագիտության մակարդակով այդ հարցը բարձրաձայներ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր հարթակներում։ «Թուրքիան Նախիջեւանը վերցրել է Ադրբեջանի ձեռքից։ Դրա մասին է վկայում այդ երկրի ռազմական, տնտեսական ներկայությունը Նախիջեւանում։ Այդ տարածքի վրա հանվեց նաեւ վիզային ռեժիմը. եթե մինչ այդ միայն ադրբեջանցիները կարող էին 90 օրով մտնել Թուրքիա, իսկ թուրքերի համար անպայման վիզա էր անհրաժեշտ, ապա անցած տարի ամռանը վիզային ռեժիմը հանելուց հետո թուրքերի մեծ հոսք սկսվեց։ Հիմա Նախիջեւանը կարծես դարձել է Թուրքիայի գավառ, ինչը, բնականաբար, դուր չի գալիս Ադրբեջանին»,- պարզաբանեց նա։ Այսինքն՝ ինչ-որ իմաստով Թուրքիայի ռազմական քաղաքականությունը, գերակայությունը զենքերի, մասնագետների առումով, աստիճանաբար Ադրբեջանը դարձնում է երկրորդական պետություն։ Ադրբեջանի ներքաղաքական լարված իրավիճակը, ռազմական պարտությունը եւ մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Նավասարդյանը չի բացառում, որ Ալիեւը կորցնի իր իշխանությունը։ 
Էրդողանը սխալվել է իր հաշվարկներում եւ անհարմար դրության մեջ է դրել նաեւ Ալիեւին։ Վերջին օրերին նկատելի է, որ այլեւս փոխվել է Էրդողանի ռազմատենչ հռետորաբանությունը։ Արտակարգ եւ լիազոր դեսպանն ուշադրություն հրավիրեց Էրդողանի այն հայտարարության վրա, որում ասել էր, թե գնում է Սիրիա, այսինքն՝ ծանրության կենտրոնը պատրաստվում է կրկին տեղափոխել այդ երկիր։ Հետաքրքիր է նաեւ մյուս հայտարարությունը, որով հույս էր հայտնել, թե Արցախում ադրբեջանական բանակի հարձակումը կշարունակվի, դրանով, փաստորեն, հասկացրել է, որ Ադրբեջանը պետք է սեփական ուժերով լուծի իր խնդիրները։ 
Վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է աշխատել բոլոր ուղղություններով, իսկ խաղաղության գրավականը կլինի Ադրբեջանի կապիտուլյացիան։ «Եթե մենք պաշտպանվելուց բացի անցնենք հարձակողական ռազմական գործողությունների, ապա կապահովենք Ադրբեջանի վերջնական կապիտուլյացիան։ Իսկ եթե հիմա նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ապա կկրկնվի այն, ինչ եղել է մինչեւ հիմա։ Մենք պարտավոր ենք նրանց խաղաղություն պարտադրել։ Նրանք պետք է խնդրեն խաղաղություն»,- ասաց Նավասարդյանը։ Այդ նպատակին հասնելու համար զրուցակիցս տեսնում է բոլոր նախադրյալները։ Նախեւառաջ Թուրքիայի եւ Ադրբեջանի ամենամեծ բացթողումն այս պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավումն էր։ «Դա մեծ նվեր էր մեզ համար, որը մեր դիվանագիտությունը պետք է լավագույնս օգտագործի։ Վարձկաններն այստեղից հեռացողը չեն, նրանք կարող են պայթեցնել ամբողջ Ադրբեջանը»,- վստահեցրեց նախկին դեսպանը՝ հիշեցնելով, որ ժամանակին Ադրբեջանից 1000 վարձկան են գնացել Սիրիա` կռվելու։
«Այսօրվա դրությամբ Հայաստանն իր վրա է վերցրել քաղաքակիրթ աշխարհի խնդիրները, մասնավորապես պայքարն ահաբեկչության դեմ։ Էլ չենք խոսում այն մասին, որ վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան բերելը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ մյուս երկրների սրբազան պարտքն է պայքարել նմանների դեմ։ Հիմա Հայաստանն է իրենց գործն անում՝ դառնալով առաջամարտիկ այս հարցում»,- եզրափակեց Ա. Նավասարդյանը։ 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 488 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024