ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 22:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 13 » Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ
10:35
Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ

Սերգեյ Լավրովը վերահաստատել է բանակցային ձեւաչափի անփոփոխելիությունը 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ եւ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը նշեց Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ:
«Իրավիճակն արդեն դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք մեր ամբողջ տարածաշրջանի համար: Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, գոյութենական վտանգի մարմնացում է: Սեպտեմբերի 27-ից մինչեւ օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, դրանով ցուցադրելով իր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծում եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացում: Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ առկա է Թուրքիայի ուղիղ միջամտությունը, կան նաեւ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջանում տեղակայված զինյալ ահաբեկիչներ, որոնց Թուրքիան օգտագործում է իր ռազմաքաղաքական ղեկավարության շահերի համար: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ: Այսօր մեզ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, այդ հարցում Ռուսաստանի դերը բավական կարեւոր է»,- ասաց Մնացականյանը:
Նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում հոկտեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տեւած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: «Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Ադրբեջանն այսպիսի ցեղասպան քայլերով տարբերություն չի դնում զինվորականների եւ խաղաղ բնակչության միջեւ: Ասեմ ավելին` այն միտված է ավելի շատ քաղաքացիական բնակչության թիրախավորմանը: Ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր: Այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշի քաղաքը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին եւ այլն: Թիրախավորված քաղաքացիական բնակավայրերում ռազմական օբյեկտների բացակայությունը եւս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի նպատակադրված քայլերի մասին, ինչը հավասար է ռազմական հանցագործության»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարը հավելեց, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախին հասցվող օդային, հրետանու, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի հարվածներն իրականացվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի անմիջական աջակցությամբ ու պատսպարմամբ: «Թուրքիայի ավիացիայի աջակցմամբ օդային, հրետանու հարվածների հետեւանքով կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետեւանքով: Հոկտեմբերի 10-ի դրությամբ` Ադրբեջանի ԶՈՒ-ի եւ նրան աջակցող ուժերի կողմից սպանվել է 23 քաղաքացիական անձ եւ հարյուրավորները ստացել են վնասվածքներ, նրանցից 81-ը` ծանր: Ագրեսիայի հետեւանքով մեծացել է տեղահանվածների թիվը, նրանց մի մասը տեղափոխվել է Արցախի այլ բնակավայրեր, ոմանք տեղավորվել են Հայաստանում: Քաղաքացիական ենթակառուցվածքները եւս ծանր վնասներ են կրել: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն երկու հարված է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն»,- ասաց ՀՀ արտգործնախարարը: 
Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, իսկ Հայաստանը եղել եւ մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակից:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձեւաչափի, այնպես էլ այլ ձեւաչափերի շրջանակներում»: Մամուլի ասուլիսի ընթացքում նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդության լիազորություն ունեն երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ ընդգծելով, որ Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարության կետերից մեկով ֆիքսել են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխելիությունը:
«Վերջին օրերին այն հայտարարությունները, որոնք հնչել են համաշխարհային մայրաքաղաքներից, ընդգծում են հավատարմությունը երեք համանախագահների մանդատին»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում են եւ հանդիպելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, իսկ անցած շաբաթ Ժնեւում կոնտակտներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:
«Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձեւաչափի անփոփոխելիությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ»,- ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Իլհամ Ալիեւը նույնպես ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները:
Սերգեյ Լավրովը հավելեց, որ կապ է հաստատել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, նրան տեղյակ է պահել, որ ակնկալում են աջակցություն իրենց ջանքերին: «Կիրակի մենք եւս մեկ հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում հաստատվել է աջակցությունը մոսկովյան փաստաթղթին»,- ասաց նա: Եզրափակելով խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է, որպեսզի մոսկովյան պայմանավորվածություններն աշխատեն ռեալ կյանքում, ինչի ուղղությամբ աշխատում են:

Դիտումներ: 464 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024