ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 23:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 1 » Ռազմաճակատի հաղթանակները պետք է ամրապնդվեն դիվանագիտական հարթակներում
14:44
Ռազմաճակատի հաղթանակները պետք է ամրապնդվեն դիվանագիտական հարթակներում

Միջազգային հանրությանը՝ ավտորիտար Ադրբեջանը հարձակվել է Արցախի ժողովրդավարական հանրապետության վրա

Ճակատում Արցախի պաշտպանության բանակն իր ռազմական խնդիրները հաջողությամբ լուծում է: Այսօր շատ կարեւոր է նաեւ դիվանագիտական ճակատում նույն հաջողությամբ գործողությունների իրականացումը: Միջազգային հանրությունը պետք է իրազեկվի Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի նախաձեռնած ագրեսիայի մասին, որն առաջին հերթին Ալիեւի ավտորիտար ռեժիմը պահպանելու նպատակ է հետապնդում, քանի որ հենց վերջինս լավ գիտի, որ ռազմական ճանապարհով չի կարողանա լուծել արցախյան հիմնահարցը: Ալիեւին ընդամենը անհրաժեշտ է 1-2 բարձունք գրավել, որպեսզի ինչ-որ ձեւով արդարացնի իր ընտանիքի միապետական, բռնատիրական ռեժիմի գոյությունը:
Միջազգային հանրությունը պետք է տեսնի Արցախում ընթացող գործողությունների իրական գույները՝ ավտորիտար Ադրբեջանի հարձակումը ժողովրդավարական, ինքնիշխան Արցախի hանրապետության վրա: Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի եւ Արցախի դիպկորպուսի գործողությունների հիմնական թիրախը պետք է լինի նաեւ Թուրքիայի գործողությունների դատապարտումը եւ նրա տարածաշրջանային ախորժակի զսպումը: Թուրքիայի վարքագծի նկատմամբ միջազգային վերաբերմունքի ձեւավորման նպատակն այն է, որ այս փուլում զսպվի այդ երկրի ակնհայտ միջամտությունն արցախյան ճակատում: Արդյունքում կխուսափենք բախմանը տարածաշրջանային բնույթ հաղորդելու նրա հավակնությունից, ինչով ցանկանում է դրանք երկարաձգել: Թուրքիայի մեկուսացումը մեզ հնարավորություն կտա արագ ավարտին հասցնել պատերազմը՝ նոր, ավելի բարենպաստ եզրագծեր ապահովելով Արցախի Հանրապետության անվտանգության գոտիներում:
Հայաստանի եւ Արցախի դիվանագիտական ներկայացուցչություններն ու դիվանագետները համատեղ քայլեր են ձեռնարկում այս խնդիրները լուծելու համար, որոնք արդեն տվել են շոշափելի արդյունքներ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «Արցախ» տեղեկատվական շտաբում հայտնեց, որ բոլոր մայրցամաքների երկրները ներկայացնող խորհրդարանականները եւ քաղաքական գործիչները հանդես են եկել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններով: ԱՄՆ պետական քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները, եւ անթույլատրելի է համարել երրորդ երկրների ներգրավումը ռազմական բախման մեջ: Վերջին ուղերձը միանշանակ ուղղված է Թուրքիային, որը ռազմական աջակցությունից բացի նաեւ հրապարակայնորեն տարբեր պետական պաշտոնյաների մակարդակով Ադրբեջանի հարձակումը խրախուսող հայտարարություններ է տարածում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է հակամարտությանը երրորդ երկրների ներգրավման անթույլատրելիության մասին:
Կարեւոր է նաեւ եվրոպական հարթակներում տարվող դիվանագիտական աշխատանքը: Ադրբեջանն իր ավտորիտար ռեժիմով եւ ագրեսորի կեցվածքով համառորեն ցանկանում է ինտեգրվել քաղաքակիրթ Եվրոպային ու Արեւելյան գործընկերության շրջանակներում բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ: Այս ուղղությամբ էլ հայկական դիվանագիտությունը նշանակալի ձեռքբերումներ ունի: Արցախի արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը մշակել եւ ընդունել է երկու բանաձեւ: Դրանցից մեկով իր երկրի կառավարությանն առաջարկում է վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին եւ ագրեսիան չդադարեցնելու դեպքում ընդհատել նրա հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում բանակցությունները: ԵՄ անդամ այս պետության նման կեցվածքը կարեւոր է այս կարեւոր կառույցի դիրքորոշումը հստակեցնելու նպատակով: Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի մյուս բանաձեւով կառավարությանն առաջարկվում է բոլոր հարթակներով հանդես գալ հակամարտությանը երրորդ երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի միջամտության բացառման մասին հայտարարություններով:
Արցախի Հանրապետությունը հայտարարություններ է պատրաստել քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների վրա Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ եւ դրանք տարածել է ԵԱՀԿ-ում: Աշխատանքներ են տարվում նաեւ ՄԱԿ-ում եւ այլ միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ընդունված հումանիտար նորմերի խախտման ու ագրեսիվ գործողությունները դատապարտող փաստաթղթեր շրջանառելու ուղղությամբ:
Հայկական երկու պետությունները նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու համար, եւ ներկայացրել վերջինիս կողմից իրականացվող հումանիտար նորմերի խախտման բազմաթիվ նոր դեպքեր:
Ներկայում արցախյան ռազմաճակատում հաղթանակի ժամն արագ մոտեցնելու համար բոլոր մյուս ճակատներում, մասնավորապես՝ դիվանագիտականում, արդյունավետ քայլերն այլընտրանք չունեն:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 444 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024