ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 00:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Անկախ Հայաստանի պատմության խոշորագույն ծրագիրը /Մեկնարկեցին «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները/
13:15
Անկախ Հայաստանի պատմության խոշորագույն ծրագիրը /Մեկնարկեցին «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները/

«Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու կառուցումն ընդմիշտ կփոխի Հայաստանի դիմագիծը ամենադրական առումով։ Իսկ նրանք, ովքեր երկար են սպասել ծրագրի մեկնարկին, արդեն կարող են լցնել գավաթները. երեկ Երեւան—Արարատ ճանապարհահատվածի շինարարական սկզբնամասում տեղի ունեցավ «Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը։ Այն ազդարարվեց «Հյուսիս—հարավ» մայրուղու Երեւան—Արարատ ճանապարհահատվածի տեղեկատվական ցուցանակի պաշտոնական բացմամբ։ Այնուհետեւ տեղադրվեց շինարարության սկիզբը խորհրդանշող թափանցիկ հիմնաքարը, որում, ի դեպ, պահվում էր նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեպտեմբերի 13—ի համարը։
«Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՕԱԿ—ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը բացման իր խոսքում նշեց, որ մայրուղու շինարարությունն ունի հանրապետական եւ տարածաշրջանային մեծ նշանակություն։ Կառուցման նպատակն է միջազգային կարգի ավտոճանապարհի միջոցով կապել մեր երկրի հարավային սահմանը հյուսիսայինի հետ, ինչը թույլ կտա Հայաստանը եւ հատկապես մեր երկրի հարավային շրջաններն ամենակարճ ճանապարհով կապել տարածաշրջանի ամենամոտ նավահանգիստների հետ, դարձնել Հայաստանը տարանցիկ երկիր՝ բարձրացնելով նրա դերը տարածաշրջանի համար։ Այսինքն՝ ճանապարհն ունի նաեւ բացառիկ ռազմավարական նշանակություն։ Ծրագրի իրականացումը կապահովի նաեւ Իրանից դեպի վրացական նավահանգիստներ առավել արագ եւ արդյունավետ կապը եւ ամենակարճ երթուղին՝ կապելով Իրանը եվրոպական երկրների հետ։
«Ծրագրի արդյունքում Հայաստանի եւ Իրանի սահմանային հատման կետից՝ Մեղրիից մինչեւ Հայաստանի եւ Վրաստանի սահմանային կետ՝ Բավրա կկառուցվի 556 կմ բարձրակարգ, միջազգային չափանիշներին համապատասխանող, բետոնե ծածկույթով, արագընթաց՝ մինչեւ 100 կմ/ժամ, ավտոմոբիլային ճանապարհ։ Այս հավակնոտ ծրագրի իրականացման համար Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքվել է շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից ԱԶԲ—ի մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար»,— ասաց Ա. Հովսեփյանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի ճանապարհային ցանցը կվերականգնվի եւ կարդիականացվի՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ողջ ծրագիրը բաժանված է առանձին մասերի՝ տրանշերի, եւ մեկնարկից հետո կկառուցվի «Հյուսիս—հարավի» Արտաշատ—Գյումրի հատվածը։ Այս աշխատանքներն իրենց մեջ են ներառում Երեւան—Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում միջին բաժանարար գոտու հաշվին մինչեւ 8 մետր, ինչպես նաեւ ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում բետոնայինով։ Ճանապարհի ծածկի փոխարինում նախատեսված է նաեւ Երեւան—Աշտարակ մայրուղու մոտ 11.5 կմ հատվածում, այնուհետեւ Աշտարակ—Թալին 42 կմ հատվածի լայնացում՝ երկու երթեւեկելի գոտուց մինչեւ քառուղի։ Աշխատանքների ժամանակացույցով նախատեսված է 18 ամիս՝ Երեւան—Արարատ, 18 ամիս՝ Երեւան—Աշտարակ եւ 36 ամիս՝ Աշտարակ—Թալին հատվածների շինարարության համար։ Բացի այդ՝ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Աշտարակ—Թալին հատվածի հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը, որը ենթադրում է շուրջ 850 միավոր հողատարածքների եւ շինությունների իրացում, ընդհանուր մոտ 2.3 մլրդ դրամի չափով։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է անմիջապես անցնել այս ծրագրի իրականացմանը Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններում, որպեսզի այս ճանապարհահատվածի կառուցման հետ կապված ժամանակացույցը չխախտվի։ Ներկայումս պատրաստվում են մանրամասն նախագծեր. «Մինչեւ տարեվերջ նախապատրաստվում է մրցույթի հայտարարում նաեւ Թալին—Գյումրի հատվածի համար, որի նախագծանախահաշվային փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ են։ Արդյունքում՝ մինչեւ 2016թ. կունենանք միջազգային կարգի բետոնածածկ, արագընթաց մայրուղի Արտաշատ—Երեւան—Գյումրի հատվածում»։
Ա. Հովսեփյանը նշեց, որ ուսումնասիրության փուլում են նաեւ դեպի հյուսիսային սահման շարունակության՝ Գյումրի—Բավրա, ինչպես նաեւ հարավային՝ Արտաշատ—Սիսիան—Մեղրի հատվածների նախագծման եւ շինարարության հնարավորությունները։ Նպատակն է 2013—2014թթ. ունենալ զուգահեռ ընթացող աշխատանքներ «Հյուսիս—հարավի» ամբողջ երկայնքով։ Բանակցություններ են վարվում տարբեր պետական եւ մասնավոր կազմակերպությունների հետ՝ ծրագրի անդադար ֆինանսավորումն ապահովելու համար։
Երեւան—Արտաշատ եւ Աշտարակ—Թալին հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, իսկ ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկողությունը՝ ֆրանսիական «Սաֆեժ» ընկերությունը։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին ներկայացվեց շինարարության ընթացքն ու տեխնիկական տվյալները։ Նշվեց, որ արդեն իսկ Աշտարակ—Թալին հատվածում տեղափոխվել են հաղորդուղիները։ Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը կարեւորեց այս ճանապարհի կառուցումը՝ նշելով մեր երկրի համար նրա պետական եւ տնտեսական մեծ նշանակությունը։
«Աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպությունը լավ միջազգային համբավ ունի եւ լիովին կարող է ավարտին հասցնել բոլոր աշխատանքները։ Արդյունքում կբացվի ավելի քան 1000 նոր աշխատատեղ, որոնց թիվը գնալով կավելանա, քանի որ մենք նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել միաժամանակ մի քանի հատվածներում։ Անհրաժեշտ ողջ տեխնիկան կբերվի կազմակերպության կողմից, քանի որ նման սարքավորումներ Հայաստանը չունի, իսկ շինարարության ավարտից հետո այն կմնա մեր երկրում։ Վերջին անգամ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ նախագահը հստակ պահանջ դրեց, որպեսզի ողջ շինանյութը լինի հայրենական արտադրության, ինչը այս ծրագրի իրականացման ընթացքում արդեն մեծապես կնպաստի տնտեսության զարգացմանը։ Բացի բոլոր նշված առավելությունները՝ այս ճանապարհի շնորհիվ մոտ 10 անգամ կկրճատվի Հայաստանի հյուսիսից մինչեւ հարավ անցնելու ժամանակը վարորդների համար»,— ասաց Գ. Բեգլարյանը։
Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն ու հյուրերն այցելեցին Աշտարակ, որտեղ բացվեց «Իզոլյուքս Կորսան» եւ «Սաֆեժ» ընկերությունների համատեղ գլխամասային գրասենյակը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երեւան—Արարատ—Աշտարակ—Երեւան
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 611 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024