ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 06:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 18 » ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն համատեղում են ջանքերը /1.7 միլիոն եվրո՝ հայաստանյան ընտրություններին/
16:59
ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն համատեղում են ջանքերը /1.7 միլիոն եվրո՝ հայաստանյան ընտրություններին/
Եվրոպական միությունը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 եւ 2013 թվականներին կայանալիք ընտրությունների անցկացմանը՝ դրանք ժողովրդավարական չափանիշներով կազմակերպելու եւ անցկացնելու հարցում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնից «ՀՀ»—ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո։ Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը՝ ԵԱՀԿ—ի Երեւանյան գրասենյակի կողմից։
Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում է վերջիններիս ցանկությունը՝ օգնել Հայաստանին անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ։
Սա հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր է լինելու՝ նպատակ ունենալով օժանդակելու ընտրություններում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին։
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու քաղաքացիական հասարակության հմտությունները՝ արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման եւ ընտրական գործընթացների՝ ներառյալ ընտրարշավների, քվեարկության եւ բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման հարցում, ամրապնդել եւ սատարել երկրում մարդու իրավունքների պաշտպանության՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուժեղացման եւ աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով՝ 2012 եւ 2013 թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո։
Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի բնակչության համար, ինչպես նաեւ կնպաստի ՀՀ—ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը։
Այս ծրագիրը միաժամանակ ուղղված է ընտրական հանձնաժողովների, ոստիկանության տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների հզորացմանը, ընտրական իրավունքների եւ ընթացակարգերի մասին հասարակության իրազեկման բարձրացմանը՝ մասնավորապես մարզերում։
Համատեղ ծրագրի վերաբերյալ մանրամասները հայտնի կդառնան վաղը։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 486 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024