ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 1 » Երբ ԵՄ անդամ երկիրն է արդարացնում էթնիկ հողի վրա կատարված սպանությունը
13:01
Երբ ԵՄ անդամ երկիրն է արդարացնում էթնիկ հողի վրա կատարված սպանությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը եւ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը։ ՀՀ նախագահն ասել է. «Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել՝ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին։ Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել եւ պետք է որոշենք մեր անելիքները։
Առաջինը, որ միանշանակ է եւ արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը։ Դա անհրաժեշտ պայման է։
Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ՝ հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու։
Երրորդ, ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը։
Չորրորդ, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի եւ այս հարցը քննարկի։
Հաջորդը՝ ես կարծում եմ, որ արդեն վաղը պետք է նամակներ պատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին։ Պետք է համապատասխան ցուցումներ տալ մեր դիվանագիտական բոլոր կառույցներին։ Ես արդեն կապվել եմ մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, եւ իմ համոզմամբ, նաեւ արտերկրում մեր ժողովուրդը պետք է գնահատական տա։ Հունգարիայի իշխանությունները պետք է հասկանան, որ կոպիտ սխալ են կատարել։ Նրանք, փաստորեն, գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Եվ ադրբեջանական կողմի այն մեկնաբանությունները, թե արդեն մեկ տարուց ավելի գաղտնի բանակցություններ են վարում, եւ որ հարցը վերջնականապես լուծվել է Հունգարիայի վարչապետի Բաքու պաշտոնական այցի ընթացքում, խոսում է այն մասին, որ այստեղ արդարադատության նախարարի որոշում չէ, այլ գործարքի մեջ մտած երկրների համաձայնեցված գործողություններ, իշխանությունների համաձայնեցված գործողություններ։ Եվ մենք պետք է համապատասխան արձագանք անպայման ապահովենք։
Սա պարզ մարդասպանություն չէ, մարդասպանություն է էթնիկ հողի վրա եւ արդարացվում է Եվրոպական միության անդամ երկրի իշխանությունների կողմից։ Սա շատ վատ հանգամանք է»։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 456 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024