ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 31 » Երթեւեկության անվտանգության միամսյակ
12:53
Երթեւեկության անվտանգության միամսյակ

Այն բխում է դպրոցական երեխաների անվտանգության շահերից

Օգոստոսի 14—ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարեւորել էր նոր ուսումնական տարվա սկզբին ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը։ Նախանշել էր ՃՈ անելիքներն այդ ուղղությամբ։ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միամսյա ծրագրի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են։ Թե ինչ է արվել, ինչպիսի աշխատանք է կատարվելու սեպտեմբերին, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
Ամեն տարի ուսումնական նոր տարվա սկզբին կազմակերպվել է երթեւեկության անվտանգության 10—օրյակ, սակայն այս տարի ոստիկանապետի հանձնարարականով տասնօրյակը դարձել է միամսյակ, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տասն օրը բավարար չէ երեխաներին ամառային հանգիստ, աշխույժ կյանքից դպրոցական կարգուկանոնին անցնելու, այդ ռեժիմին հարմարվելու համար։ Այդ մասին է խոսում փաստը. եթե անցյալ տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակին հանրապետությունում գրանցվել էր վեց ՃՏՊ՝ վեց վիրավորով, որոնց թվում էին դպրոցական երեխաներ, ապա տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների թիվը միանգամից աճել էր եւ մյուս քսան օրվա ընթացքում գրանցվել էր քսանհինգ ՃՏՊ՝ մեկ զոհով եւ քսանհինգ վիրավորով։ Այս եւ նախորդ տարիների վիճակագրությունը հանգեցրել է հետեւության, որ անվտանգության միամսյակը անհրաժեշտություն է։
Նորիկ Սարգսյանի տեղեկացմամբ, միամսյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսերից։ Ուսումնասիրվել են մայրաքաղաքի բոլոր դպրոցների մերձակա տարածքները, մարզային դպրոցներին մեծ ճանապարհների (փողոցների) վիճակը, թե արդյոք առկա՞ են ճանապարհային անհրաժեշտ նշանները, գծանշումները։ Նկատված բացթողումները լրացվել են։ Միայն Երեւանի քառասուն դպրոցների մերձակա տարածքներում տեղադրվել են բացակա ճանապարհային նշանները, թարմացվել են հետիոտն անցումների գծանշումները։ Այն տեղերում, որտեղ դպրոցների դիմաց հետիոտն անցման նշագծումներ չեն եղել, իսկ երթեւեկության վիճակը թույլ տալիս է հետիոտն անցում սահմանել, այդ դպրոցների դիմաց սահմանվել են հետիոտն անցումներ՝ համապատասխան գծանշումներով։ Բացի այդ, ՃՈ աշխատակիցները հանդիպումներ են ունեցել Երեւանի գրեթե բոլոր դպրոցների տնօրենների հետ, հաշվի են առնվել նրանց առաջարկությունները, որոնք կիրականացվեն միամսյակի աշխատանքների ընթացքում։
Նորիկ Սարգսյանը համոզված է, որ առանց հասարակության, լրատվամիջոցների աջակցության ՃՈ–ն ի վիճակի չէ երթեւեկության անվտանգության լիարժեք արդյունքի հասնել։ Այդ համոզմունքով էլ կոչ արեց հանրությանը, ծնողներին, մանկավարժներին, աշակերտներին, որ ուշադիր լինեն փողոցում, հարգեն երթեւեկության սահմանված կարգը։ Առաջին անգամ դպրոց հաճախող երեխաներին մանկավարժները պետք է սովորեցնեն փողոցն անցնելու տարրական կանոնները։ 
Նրանք կոչված են երեխաների մեջ սերմանելու կարգապահություն փողոցում։ Անշուշտ, շատ ավելի մեծ է վարորդների դերը։ Որքան էլ երեխաները պահպանեն երթեւեկության կարգը եւ կանոնները, այդուհանդերձ, կլինեն երեխաներ, որ, անփույթ գտնվելով, կհայտնվեն փողոցների բանուկ մասերում։ Այս դեպքում առաջին պլան է գալիս վարորդի զգոնությունը։ Ելնելով այն իրողությունից, որ մայրաքաղաքի առավել լավ ընդունելություն գտած դպրոցների դիմացի փողոցներում օրվա ընթացքում երկու–երեք շարքով շարված են լինում երեխաներին սպասող ավտոմեքենաները, Նորիկ Սարգսյանը նշեց. «Ուզում եմ հրավիրել այն ծնողների ուշադրությունը, ովքեր երեխաներին դպրոց են տանում մի քանի մեքենայով։ Երեխաներին իջեցնելուց հետո նրանք պարտավոր են անմիջապես ազատել ճանապարհի բանուկ մասը, հակառակ դեպքում նրանք գործ կունենան ճանապարհային ոստիկանի հետ, կարգը խախտողները կպատժվեն ամենախիստ միջոցներով»։
Հարցին, թե ինչո՞ւ ՃՈ–ն առավել շոշափելի նախապատրաստական աշխատանք է կատարել մայրաքաղաքում, չէ՞ որ մարզային քաղաքներում էլ այդպիսիք անհրաժեշտ են, ՃՈ պաշտոնյան հետեւյալ պատասխանը տվեց. «Երեւանի համար անմիջական պատասխանատվություն է կրում ճանապարհային ոստիկանությունը, մարզերում այդ աշխատանքները կատարում են մարզպետարանները եւ տրանսպորտի նախարարությունը»։ Հասկանալի է, որ մայրաքաղաքում պատասխանատվությունը մեծ է, քանի որ Երեւանի տրանսպորտային հագեցած երթեւեկությունն ունակ է լուրջ խնդիրներ առաջացնել։
Այն էլ ասվեց, որ անվտանգության միամսյակի օրերին դպրոցների մոտ ծառայություն են անցկացնելու ոչ միայն ճանապարհային ոստիկանների պարեկախմբեր, այլեւ ոստիկանները, համայնքային եւ ոստիկանության անչափահասների գծով տեսուչները։
Կրկին հարց հնչեց, թե որքանո՞վ է արդարացված մեկ երեխային մի քանի ավտոմեքենաներով դպրոց ուղեկցելը։ Բանախոսը նշեց, որ դա տվյալ երեխայի ծնողների իրավունքն է, եւ իրենք չեն կարող արգելել։ Ոստիկանության խնդիրը այդ մեքենաներից փողոցն անմիջապես ազատելն է։
Ասաց նաեւ, որ իրենք նախորդ տարիներին շատ մեծ թվով արձանագրություններ են կազմել եւ պատժել այդպիսի մարդկանց՝ չնայելով նրանց ով լինելուն. «Մեզ համար վարորդը վարորդ է, անկախ անձի պաշտոնից»։
Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ միամսյակի շրջանակում ՃՈ աշխատակիցները դպրոցների տնօրենների հրավերով կայցելեն դպրոցներ եւ ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ ուսուցում կանցկացնեն տեղում։ hhpress.am
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 519 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024