ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի արարքը /Ընդունվել է Սաֆարովին ներում շնորհելու անթույլատրելիության մասին բանաձեւ/
13:11
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի արարքը /Ընդունվել է Սաֆարովին ներում շնորհելու անթույլատրելիության մասին բանաձեւ/

Եվրախորհրդարանը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ հատուկ բանաձեւը, որով դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը, սեպտեմբերի 13—ին ընդունեց 58 «կողմ», 13 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։ Ըստ «Արմենպրեսի»՝ բանաձեւի ընդունված տարբերակն է. «Հիմք ընդունելով Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, հատկապես՝ մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւերը, Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու առնչությամբ ԵՄ կառույցների հայտարարությունները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը՝ հրապարակված սեպտեմբերի 3—ին, ըստ որի՝ Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան, Էքստրադիցիայի վերաբերյալ միջազգային օրենքում ամրագրված փորձը, Էքստրադիցիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի, եւ մասնավորապես՝ Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիան, Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի պաշտոնական նամակն՝ ուղղված Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարին՝
Եվրոպական խորհրդարանը համարում է, որ նախագահի կողմից նման կարճ ժամկետներում ներում շնորհելը հարցականի տակ է դնում Ռամիլ Սաֆարովին իրենց հանձնելու խնդրագրի դրդապատճառները, որոնք չեն համապատասխանում օգոստոսի 15—ին Հունգարիային ուղղված Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակի բովանդակությանը։ Որպես հետեւանք՝ Հայաստանը 2012 թվականի օգոստոսի 31—ին խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ։
Հայ սպայի մարդասպանին ներում շնորհելը սրում է տարածաշրջանային լարվածությունը։ Հաշվի առնելով վերը նշվածները, Եվրոպական խորհրդարանը
1. ափսոսանք է հայտնում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի որոշման առնչությամբ, ընդունում է որոշումը՝ որպես մի քայլ, որը հանգեցնում է 2 երկրների միջեւ լարվածության եւ սրում անարդարության զգացողությունը։
2. Ափսոսանք է հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաեւ նրան մայորի կոչում շնորհելու եւ ժամանելուն պես նրան՝ իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելու առնչությամբ։ Մտահոգված է, որ սա կարող է օրինակ ծառայել հաջորդ սերունդների համար։
3. Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի վերջինս այս բանաձեւը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի եւ ԵՄ անդամ պետությունների կառավարություններին եւ խորհրդարաններին։
4. Աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցային գործընթացում զգալի առաջընթաց ապահովելու համար։
5. Կարծում է, որ Ադրբեջանի այն պատճառաբանությունը, թե խաղաղ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, չի կարող արդարացնել որեւէ վրեժխնդրություն կամ անիմաստ սադրանք, ինչն էլ ավելի կսրի առանց այն էլ լարված հարաբերությունները։
6. Կարծում է, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային համաձայնագրի ոգուն։ Այն թույլ է տալիս արտահանձնել դատապարտյալին մի երկրից մյուսն՝ այն պայմանով, որ նա այնտեղ շարունակելու է ստանալ իր պատիժը։
7. Քաջալերում է Հայաստանին եւ Ադբեջանին՝ շարունակել հաշտեցման գործընթացը։
8. Հիշեցնում է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայումս բանակցություններ են ընթանում, ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման դրույթներ ու չափորոշիչներ, որոնց պետք է հետեւել։
9. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ջանքեր գործադրել՝ բարեփոխել դատական ողջ համակարգը, մասնավորապես. դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները։
10. Կոչ է անում Ադրբեջանին՝ ենթարկվել այս երկրի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռներին»։ hhpress.am
Դիտումներ: 458 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024