ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 14:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 36 37 38 39 40 ... 51 52 »

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով կառավարությանը զեկուցել է, թե ինչպես է Հայաստանը դիմավորում նոր ուսումնական տարին։
2014թ. «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգեւատրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 12 մլն 700 հազար դրամ։ Պարգեւները շնորհվելու են Ուսուցչի օրը։ 


Առաջնություն է տրվում կենսական նշանակություն ունեցող ներդրումներին
 

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով։
«Կորսան–կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղն իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում նոր գազային էլեկտրակայան կկառուցվի. Պահանջվում է 600 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանում «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ն 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցի, որը մոտ 600 մլն ԱՄՆ դոլար ներդրում կպահանջի:

Այս մասին կառավարության օգոստոսի 14-ի նիստում հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

Նախարարի խոսքով` հիշյալ կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ակնկալում է կառավարության աջակցությունը մի շարք հարցերում:

«Խոսքը գազի երաշխավորված ծավալների մատակարարման ու անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև` կայանների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցության, հարկային արտոնությունների, բարձրավոլտ էլեկտրական գծերից օգտվելու նախապատվության, էլեկտրաէներգիայի անարգել արտահանման իրավունքի և այլնի մասին է»,- ներկայացրել էնախարարը:

Ըստ Զախարյանի` ժամանակակից գազատուրբիններով աշխատող էլեկտրակայանները բավականին արդյունավետ են, այնպես որ «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին՝ գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Նախագիծը պետք է ներկայացվի հուլիսի 3–ին կառավարության նիստում քննարկելու համար։
Այս ձեռնարկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում միաձայն որոշում կայացվեց Հայաստանում էլեկտրաէներգիայի նոր սակագնի մասին։ Հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետեւյալ սակագները. 
1) 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար՝ 
ա. ցերեկային սակագին՝ 32.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին՝ 28.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ 
ա. ցերեկային սակագին՝ 38.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին՝ 28.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Երեկ Երեւանում տեղի է ունեցել «ՄԱԿ—ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական–քաղաքական ֆորումը։
Կազմակերպիչներն էին՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ—ի քարտուղարությունը, ՀԱՊԿ—ի միացյալ շտաբը, ՀԱՊԿ—ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ—ի միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։
Ֆորումին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ—ի քարտուղարությունից, ՀԱՊԿ—ի գիտափորձագիտական խորհրդից։ Ֆորումում զեկուցումներով հանդես եկան խաղաղապահության ոլորտի միջազգային փորձագետներ ՄԱԿ—ից, ԵԱՀԿ—ից, ԵՄ—ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժումից, Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից։
Ֆորումի աշխատանքներին ներգրավված էին մասնակիցներ ՌԴ—ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից։ 
Մաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96—րդ տարեդարձին։ Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։
Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը։ Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ դատախազներ, դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել եւ այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով։ Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները եւ հրապարակայնորեն խոսում դրանց վերացման անհրաժեշտության մասին։
Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով, ովքեր, ավագ սերնդից փոխառելով փորձ ու հմտություն, ի զորու են կենսագործելու Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները եւ հաջողությամբ դիմագրավելու արդի մարտահրավերներին։
Անհրաժ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երեւույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ եւ սադրիչ եղանակներով։ Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու եւ ճնշելու փորձերը։ Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը։ Թերեւս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները եւս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ։
Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն։ Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին։ Ոչ միայն կողմ եմ, այլեւ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները։ Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները։ Նման դեպքում դա այլեւս ազատություն չէ, այլ ամենաթողություն։ Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է։ Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը։ Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 21—ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քվեարկությամբ խորհրդարանը որոշեց՝ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 49—րդ հոդվածի 1—ին մասի բ կետի համաձայն՝ հունիսի 18—ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները հունիսի 21—ին շարունակել մինչեւ օրակարգային հարցերի սպառումը։
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը։ Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչեւ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ավարտը։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ հունիսի 18—ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանվել է «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենսդրական նախաձեռնությունն երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Երկրորդ ընթե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հուլիսի 1—ից 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու, թե որ հարկատուի մոտ ինչպիսի միտում է նկատվում ստվերի կրճատման գործում։ 
Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ստվերի կրճատման ուղղությամբ կատարվող քայլերին։ «Բոլորը, այդ թվում մամուլը, տեղյակ են լինելու հաշվետվությանը։ Մենք լինելու ենք հետեւողական, եւ կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է։ Այն հարկատուների նկատմամբ, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»,–ասաց Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի խոսքով, կառավարությունն այժմ ձեռնամուխ է եղել փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ տրամադրելուն։ Միաժամանակ կառավարությունն աշխատելու է խոշոր հարկատուների մոտ ստվերը հասցնել նվազագույնի։ «Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք՝ կապված ՓՄՁ—ների հետ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը ստվերով աշխատելու ուղղությամբ։ ՓՄՁ—ն մենք չենք դիտարկում որպես հարկատու, մեր նպատակն է, որ բոլորն աշխատեն հարկային դաշտում»,–ասաց վարչապետը։
Հովիկ Աբրահամյանը լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ՝ Գառնու հեթանոսական տաճարի եւ Զվարթնոցի շուրջ ծավալված դեպքերի հետ կապված։ Վարչապետը նշեց, որ նախարարից պահանջել է քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու համար։  ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Բանակցությունները դեռ չեն ավարտվել, հաստատ չեմ կարող ասել՝ արդյոք հուլիսի 1—ին Հայաստանը կստորագրի՞ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Նրա խոսքով, այս պահին բանակցային փուլում է գտնվում եւ դժվար է կանխատեսումներ անել, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ո՛ր ապրանքները չեն թանկանալու Հայաստանում։ Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի զգայուն ապրանքները չթանկանան։
Իսկ թե ո՞ր ապրանքներն են թանկանալու հարցին ի պատասխան, նախարարն ասել է. «Այսօր դժվար է հստակ վերլուծություն անել, համենայնդեպս առաջին անհրաժեշտության ապրանքներից, չեմ կարծում, որ այդպիսի բան լինի, քանի որ դրանք ընդգրկված են բացառությունների մեջ։ Նույնիսկ ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են։ Այսինքն՝ այնտեղ դրված են բավականին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը»։
Կարեն Ճշմարտիրյանը որեւէ կասկած չունի, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի եվրոպական շուկան. «Ո՛չ, եվրոպական շուկան կորցնելու խնդիր մենք այսօր չունենք՝ որպես մեր արտահանման շուկա, որովհետեւ եվրոպական շուկայում մենք ունենք GSP+ համակարգը՝ արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեր 6000 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծել եվրոպական շուկա»։
Ըստ նրա, եվրոպական շուկայի հետ Հայաստանն այլ խնդիր ունի՝ կան որոշակի պահանջներ, որոնց հայկական արտադրանքը դե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—վրացական հարաբերություններին եւ հատկապես այդ հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին։ Հայաստանի նախագահը եւ Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները։
Սերժ Սարգսյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը եւ Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար։ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առեւտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն։
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ—վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը այցելեց մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի–Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա գտնվեց «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացավ գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին։ Հանրապետության նախագահը շրջեց հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում։
Պատասխանատուների հավաստմամբ, «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նոր հոսքագծի գործարկմամբ կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Շրջայցից հետո hանրապետության նախագահը ներկա գտնվեց «Ջերմուկ գրուպ» ընկերության Ջերմուկ հանքային ջրի նոր գործարանի համար շշալցնող հոսքագծերի մատակարարման հուշագրի ստորագրման արարողությանը՝ ընկերության եւ KHS գերմանական ընկերության ներկայացուցիչների միջեւ։
Լրագրողների հետ զրույցում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի—Կոլա բոթլեր» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանը նշեց, որ Հայաստանում «Սանդորա» բնական հյութերի արտադրությունը սկսելու պայմանավորվածությունը «Պեպսիկո» ընկերության եւ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի—Կոլա բոթլեր» ՍՊԸ բաժնետերերի միջեւ ձեռք է բերվել դեռ 2011թ.։ 2012թ. սեպտեմբերին կնքվել է պայմանագիր համաշխարհային ճանաչում ունեցող «ՏԵՏՐԱՊԱԿ» ընկերության հետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել հարկային ոլորտում, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ հետեւողական աշխատանքը կհանգեցնի մի վիճակի, երբ խոշոր գործարարը ամբողջությամբ հարկային դաշտում կաշխատի, իսկ փոքր ու միջին ձեռներեցներն էլ չեն դիտարկվի որպես հարկատու։ Ի դեպ, այս ամենին զուգահեռ խստացումներ էլ են նախատեսվում։
Ինչպես պարզաբանեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, եթե առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ ստուգման արդյունքում կարձանագրվի ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում, ապա պատասխանատվության միջոցներ կկիրառվեն։ 1. 2014թ. հոկտեմբերի 1—ից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում չորրորդ անգամ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հարկ վճարողը կդադարի շրջանառության հարկ վճարող լինել եւ կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգամանքից։ Եվ այդպես կլինի տվյալ տարում եւ դրան հաջորդող մեկ տարում։ 2. 2015թ. հունվարի 1—ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածում երրորդ անգամ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը կդադարի լինել շրջանառության հարկ վճարող եւ կհամարվի ԱԱՀ վճարող՝ անկախ ԱԱՀ—ի շեմը չգերազանցելու հանգաման ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024