ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 17:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 14 » PanARMENIAN.Net - Հայաստանում նոր գազային էլեկտրակայան կկառուցվի. Պահանջվում է 600 մլն դոլար
15:43
PanARMENIAN.Net - Հայաստանում նոր գազային էլեկտրակայան կկառուցվի. Պահանջվում է 600 մլն դոլար

Հայաստանում նոր գազային էլեկտրակայան կկառուցվի. Պահանջվում է 600 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանում «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ն 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցի, որը մոտ 600 մլն ԱՄՆ դոլար ներդրում կպահանջի:

Այս մասին կառավարության օգոստոսի 14-ի նիստում հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

Նախարարի խոսքով` հիշյալ կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ակնկալում է կառավարության աջակցությունը մի շարք հարցերում:

«Խոսքը գազի երաշխավորված ծավալների մատակարարման ու անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև` կայանների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցության, հարկային արտոնությունների, բարձրավոլտ էլեկտրական գծերից օգտվելու նախապատվության, էլեկտրաէներգիայի անարգել արտահանման իրավունքի և այլնի մասին է»,- ներկայացրել էնախարարը:

Ըստ Զախարյանի` ժամանակակից գազատուրբիններով աշխատող էլեկտրակայանները բավականին արդյունավետ են, այնպես որ «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբիններով աշխատող 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի մեր երկրի էներգետիկ համակարգի անվտանգությանն ու կենսունակության ապահովմանը, ինչպես նաև` արտադրական հզորությունների զարգացմանն ու էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին, գրում է Panorama.am-ը:

«Գազաէլկետարակայանի կառուցումն ամբողջ կառավարության խնդիրն է, արտադրված հոսանքը արտահանելու ենք»,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` կարևորելով ծրագիրը:

Հայաստանում արևային էներգիան զարգացնելու համար հունիսի 27-ին Կլիմայի ներդրումային հիմնադրամի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիր է հաստատվել, որի ընդհանուր արժողությունը 40 միլիոն դոլար է: Ծրագրով նախատեսվում է արևային տեխնոլոգիաներ կիրառող ընկերությունների համար հարկային արտոնությունների կիրառում, արևային տեխնոլոգիայով աշխատող սարքերի տեղական արտադրության կազմակերպում և այլն:

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 382 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024