Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է։ Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքների նկատմամբ հատկապես զգայուն է հայկական համայնքը, որի՝ ցեղասպանությունից մնացած սպիները դեռ չեն ամոքվել։ Իտալիայի Ռիմինի քաղաքում օգոստոսի 24—30—ը կայանալիք հանդիպման շրջանակներում Վատիկանում ՀՀ դեսպանատան եւ Սուրբ աթոռի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիսավոր ցուցադրություն՝ նվիրված արեւելայն քրիստոնյաներին։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը այս եւ հայերին առնչվող այլ խնդիրների մասին զրուցել է իտալական «Zenit» կայքի հետ։
–Պարո՛ն դեսպան, Ձեր ժողովուրդը սեփական մաշկի վրա է զգացել հալածանքների դառնությունը։ Ի՞նչ ուղերձ են Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների նահատակությունները փոխանցում աշխարհին։
–Քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արեւելքում նոր երեւույթ չեն։ Ավելի քան հարյուր տարի մենք փորձել ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել գործընթացների եւ երեւույթների վրա, որոնք չեն ենթարկվում փաստերի տրամաբանական վերլուծության։ Այս մեծ տարածաշրջանում ընթացող արդիականացման գործընթացներն ավելի ու ավելի են դուրս գալիս մեր վերահսկողությունից։ Հարյուր տարի առաջ հայերի էթնիկ զտումներ են տեղի ունեցել Անատոլիայից մինչեւ Կովկաս, իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկն էր այն նշաններից, իհարկե, ամենախորհրդանշականը, որ եկել է պատմական փաստերի բոլորովին այլ զարգացման
...
Կարդալ շարունակությունը »