ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 20

Միասնությունը քարոզելով գրեթե չի լինում, որովհետեւ եթե մարդու, հասարակության, ժողովրդի ներաշխարհում, հոգու մեջ միասնության գաղափարի սերմ չկա, որեւէ քարոզ օգնել չի կարող։
Մեր միասնության լավագույն դրսեւորումներից պիտի համարել արձագանքները հայ—ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում՝ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Միասնություն թե՛ զենքով, թե՛ առանց զենքի։ Մեր բանակի շնորհիվ վերստին հավաստիացանք, որ հուսալիորեն պաշտպանված ենք, որ երեսներս պարզ անող ու իր կյանքը չխնայող, պատրաստված ու խիզախ զինվոր ունենք, հաղթանակող զինուժ։ Միաժամանակ, համոզվեցինք, որ հուսալի վահանը, ի դեմս մեր բանակի, ինքն էլ հուսալի թիկունք պետք է ունենա, որ սահմանին կանգնած զինվորն իր հետեւում զգա հասարակության պաշտպանիչ շնչառությունը։ Եվ սահմանապահին ու դիրքապահին այցելած, նրանց զենքով ու երգով սատարած վետերան ազատամարտիկներին հետեւեցին մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ՝ գործադիրից մինչեւ օրենսդիր, նախարարից մինչեւ պատգամավոր, վարչապետից մինչեւ խորհրդարանի նախագահ՝ երկրի նախագահի մշտական ու ամենժամյա չդադարող ուշադրության, բարձրաձայնվող ու բարձրաձայնման ոչ ենթակա գործողությունների ու քայլերի ուղեկցությամբ։
Հերթական ամառվա ավարտին կարելի է արձանագրել, որ այն քաղաքական առումով բնավ էլ թեժ չէ, թեեւ նախկինում էլ ամառը քաղաքական դադարի ժամանակահատված է եղել։ 
Սակայն նույն ամառն արձանագրեց մի կարեւոր փաստ. քաղաքականությունը նաեւ համախմբող տարր ունի այն իմաստով, որ տարբեր դիրքորոշումների ու հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արդեն ինը տարի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի լճամերձ մի հատվածից, որտեղ ջրառի խողովակ կար, դիտարկում եմ, թե ինչ վիճակում է Սեւանը։
Սեւանի լավն ու վատը ես ամեն տարի տեսնում եմ լուսանկարչական ապարատիս միջոցով, որ հիմա իմ առջեւ Սեւանի տարիներն է ի ցույց դնում։ Ընթերցողը տարիներ առաջ տեսել է, որ ջրի մակարդակն այնքան էր իջած, որ ջրառի խողովակի կողքով համարյա հարյուր մետր ջրի մեջ քայլում էինք, որ հետո միայն լողալ կարողանայինք։ Երբեմն այնքան էինք հոգնում քայլելիս, որ լողալ էլ չէինք ուզում։ Խողովակը դարձավ իմ դիտակետի օբյեկտը, որ սկզբում ցավ, հետո անսահման ուրախություն պատճառեց՝ տարեցտարի ջրում ավելի ու ավելի կորչելով։ Նախորդ տարի խողովակն ընդհանրապես չգտա, տարածքն էլ անճանաչելի էր դարձել. ափը ջուրն էր մտել, «նորաստեղծ» ափում դեռ մամուռն ու գորտերն էին իշխում։ Այս տարի այդ նոր ափն արդեն հնացել էր, իսկ թարմ նորն էլ հասել էր անտառային տնակին։ Ծովինարցիներն էլ փոխել էին իրենց լողալու ափը ու գնում էին «Կոճղեր»։ Այդ տարածքը գյուղացիներն այդպես էին կոչել լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում մնացած ծառարմատների «պատվին»։
Հերթական դիտարկումս կոճղերի տարածքից է։ Նախ ասեմ, որ ընդհանրապես կոճղերի՝ ջրում թողնել—չթողնելու հարցը մասնագետներին երկու խմբի է բաժանել։ Մի մասն ասում է, թե կոճղերն անհրաժեշտ է թողնել, որպեսզի ջուրը բարձրանա, կոճղը մնա ջրի մեջ, հետո քայքայվի եւ ձկների համար օրգանական կեր դառնա։ Մյուսն էլ պնդում է, թե կոճղերը հարկ է արմատախիլ անել, որովհետեւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը գերակայություն է, որի նկատմամբ տարեցտարի ակտիվանում է պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում պետությունը կարեւորում է նաեւ հողերի խոշորացման ու կոոպերացիայի զարգացման գործընթացը։ 2—3 տարի առաջ մարզերում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց արդյունավետությունը գնահատելու համար թերեւս ժամանակ է պետք։ Նախ փորձենք հասկանալ, թե առհասարակ ի՞նչ է հողերի խոշորացումը, որին վերջին ժամանակներս շատ է անդրադարձ արվում։
Նախ նշենք, որ գյուղատնտեսությունը տնտեսության առաջատար ոլորտներից է, որի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ—ում, վերջին հինգ տարիների տվյալներով (2005—2010թթ.), կազմել է 17.2, իսկ գյուղատնտեսական մթերքի (հումքի) վերամշակող արդյունաբերության հետ միասին՝ 23.7 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության տեսակարար կշիռը կազմում է հանրապետությունում ընդհանուր զբաղվածների շուրջ 44 տոկոսը։ Այդուհանդերձ, գյուղատնտեսության բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռեւս գոհացնող չէ եւ պատճառներից մեկը թերեւս գյուղացիական տնտեսությունների փոքր չափսերն են եւ չվերամշակված հողատարածքների առկայությունը։
Երկրում հողատարածքների մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում։ Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ մշակելի հողերի մակերեսը 2013 թ., նախորդ տարվա համեմատ, մեծացել է 14 հազար հեկտարով՝ կազմելով ավելի քան 318 հազար հա։ Ըստ գնահատականների, գյուղատնտեսության ոլորտի կայուն ու համաչափ զարգացման բնագավառում ծառացած խնդիրների լուծման, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանությունից համարյա հարյուր տարի անց աշխարհում գրեթե ոչինչ չի փոխվել։ Կրկին ականատես ենք լինում զանգվածային բռնությունների։ Այս անգամ տուժողները Իրաքի հյուսիսում ապրող եզդիներն են։  
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքերով՝ Իրաքի հյուսիսում բնակվում է 1 մլն 300 հազար եզդի, սակայն այսօր նրանք ստիպված լքել են իրենց բնակավայրերը, մի մասին հաջողվել է փրկվել՝ հասնելով սարերը, իսկ մյուս մասը սպանվել է։ Դաժանաբար սպանում են կանանց, երեխաներին, ծերերին. «Սարսափելի վիճակ է։ Չնայած ինձ ասացին, որ ԱՄՆ զինուժը օգնություն է ցուցաբերում, սակայն դա բավարար չէ։ Եթե ԱՄՆ—ը ցանկանա, ապա միանգամից այս հարցին լուծում կտա»։
Թամոյանի խոսքով, մուսուլմանների նպատակն է այդ տարածքում վերացնել ազգային փոքրամասնություններին եւ Քուրդիստան ստեղծել։
Եզդիների միության նախագահը դիմեց բոլոր ազգերին ու գերտերություններին, որպեսզի ուշադրություն դարձնեն իրենց խնդրին։ Ազիզ Թամոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ինչպես նաեւ մի շարք կուսակցությունների՝ եզդիների խնդրին արձագանքելու համար։
Եզդիների հոգեւոր առաջնորդ, շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ այսօր եզդիների նկատմամբ ցեղասպանություն է կատարվում միայն նրա համար, որ նրանք արեւապաշտ են։ Նրա խոսքերով՝ եզդիները դարձել են մի քանի մարդկանց քաղաքական եւ տարածքային շահի զոհ, եւ ամենը Իրաքի, Թուրքիայի նախագահների կողմից է ծրագրված։
Ինչ վերաբերում է փախստականներին տարածք տրամադրելուն, ապա Իրաքից ոչ մի եզդի Հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024