PanARMENIAN.Net - Ֆինլանդիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Եվրամիության մի շարք երկրներից մսի, մրգերի ու բանջարեղենի, թռչնամսի, ձկնեղենի, պանրի, կաթի ու կաթնամթերքի ՌԴ ներկրման արգելքին ի պատասխան: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Ստուբբը:
Նա պարզաբանել է, որ այս դիրքորոշումը ներկայացվել է ԵՄ ղեկավարությանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Իմ ուղերձը երկու կետից էր բաղկացած: Առաջինը` մենք պատասխան պատժամիջոցներ չենք կիրառելու: Երկրորդը` մեր ագրարային հատվածին օգնություն է պետք»,-ասել է վարչապետը:
Ստուբբը բնութագրել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները` որպես բարի ու փոխշահավետ: «Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, անշուշտ, մենք դա ի շահ մեզ կօգտագործենք»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ, Դանիայի խոշորագույն Danske Bank-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ Եվրամիության պատժամիջոցները ու Ռուսաստանի հակամիջոցները առավելագույնը երեք ամսից չեղյալ կհայտարարվեն: «Առևտրային պատերազմի սրացումը անտանելի է ինչպես ԵՄ, այնպես էլ Ռուսաստանի
...
Կարդալ շարունակությունը »