Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հայ–վրացական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար։ «Մեր երկու երկրների բարեկամությունն անցել է ժամանակի փորձության միջով, եւ այսօր այն կայուն հիմք է համագործակցության եւ փոխվստահության ոգով մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար։ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթություններից է, եւ Հայաստանի կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ընդգծել, որ Վրաստանը եւս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի խորացման եւ ընդլայնման գործում։ Վրաստանի վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվա
...
Կարդալ շարունակությունը »