Երեկ Անկարայում՝ Ազգային մեծ ժողովի լիագումար նիստերի դահլիճում Թուրքիայի պատմության մեջ նախագահական առաջին ուղիղ համընդհանուր ընտրությանը հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը։
Սակայն երդմնակալությունը զերծ չէր արտակարգ միջադեպերից։ Թուրքական խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները արարողության մեկնարկից րոպեներ առաջ ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը՝ Էրդողանին մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ։ Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ Էրդողանը, նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո չհրաժարվելով վարչապետի պաշտոնից, ոտնահարել է Սահմանադրության հիմնարար՝ իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը։
«Մայր օրենքի խախտման պայմաններում մենք չենք կարող մասնակցել այս արարողությանը»,–հայտարարեցին ընդդիմադիր պատգամավորները՝ լքելով նիստերի դահլիճը։ Ըստ «Haberler»—ի՝ Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա—հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն հայտնել է, որ չի մասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը։
Հիշեցնելով Գեզի այգու իրադարձությունները՝ Քըլըչթարօղլուն ասել է. «Որոշումներ ընդունելուց դրանք մի՛ մոռացեք։ Մեր կուսակցությունը նրան չի կարող ընդունել։ Պարոնն այսօր երդվում է։ Սահմանադրության բոլոր կետերը խախտած մեկի երդմանը որքանո՞վ կարելի է հավատալ։ Նա սուտ երդում է տալու, եւ ես դրան ականատես չեմ լին
...
Կարդալ շարունակությունը »