«Կամաց-կամաց ձեւավորվում է համայնք, նույնիսկ առաջարկ եղավ մշակույթի կենտրոն ստեղծել Դիարբեքիրում, որը, կարծում եմ, լավագույն միջոցն է հայությանը ի հայտ բերելու եւ իրար գլուխ հավաքելու համար»,- այսօր` օգոստոսի 15-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա խոսքերով` եթե մի քանի տարի առաջ ասում էին, որ Թուրքիայում կա 2-4 միլիոն իսլամացած հայություն, շատերը թերահավատորեն էին վերաբերում այդ թվերին, բայց անցած տարվա ընթացքում Ստամբուլում կազմակերպված ծպտյալ հայության ֆորումի ժամանակ թուրքական մասնագետները խոստովանել են, որ իսկապես այդքան հայեր են բնակվում Թուրքիայում. «Պետք չէ սահմանագծել 1915 թվականից հետո կատարված ողբերգության հետեւանքով իսլամացված հայությանը, այլ պետք է եւս 300 տարի հետ գնալ, եւ տեսնել, թե պատմության ընթացքում ինչքա՞ն են այդ գործընթացները կատարվել, եւ ի՞նչ է եղել»: Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ չէին սպասում, որ Դիարբեքիրից կունենան նման արձագանք: Նա նշեց, որ նախարարությունը գիտակցել է, որ ծնողները չեն վստահի պատանիներին, եւ այդպիսով որոշել են վերացնել ծրագրում առկա տարիքային սահմանափակումը: Արդյունքում` «Արի տուն» ծրագրի միջոցով 48 իսլամացած կամ ծպտյալ հայեր այցելել են Հայաստան. «Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը բավական հակասական տպավորություն թողեց, հեգնանք, թերահավատություն, անգամ քննադ
...
Կարդալ շարունակությունը »