Ամեն ամառ՝ հանգստի սեզոնին, մեր երկրում Թուրքիայի հանգստավայրերը` մասնավորապես` Անթալիան, բոյկոտելու կոչեր են հնչում: «Անթալիայում ծախսված գումարները գնում է նրանց սպառազինությանը, Ադրբեջանի բանակին, իսկ այդ զենքով մեր զինվորների վրա են կրակում»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց «Պարադիզ տուր» ընկերության տուր մենեջեր Արսեն Ջոմարդյանը: Մեր այն դիտարկումը, թե նույն հաջողությամբ Ռուսաստանն էլ պետք է բոյկոտել, քանի որ Ադրբեջանին զենք է վաճառում, անարձագանք մնաց: Այս տուրընկերությունն, ինչպես մենեջերն է ասում, իրեն թույլ չի տալիս դեպի Թուրքիա տուրիզմ կազմակերպել եւ Թուրքիայի բյուջեն լցնել: Չնայած դրան, Արսեն Ջոմարդյանն ասաց, որ հայերի ամենանախընտրելի հանգստի վայրերից մեկը հենց Անթալիան է: Տուր մենեջերը ծովային հանգստի կողմնակիցներին խորհուրդ է տալիս Անթալիան փոխարինել Հունաստանով, որտեղ գրեթե նույն գնային առաջարկներն են: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Հունաստանը շենգեն գոտի է, եւ ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները կարող են հեշտությամբ շենգեն վիզա ստանալ, չհաշված շենգեն վիզայի հետ կապված հազար ու մի փաստաթղթային քաշքշուկները, Արսեն Ջոմարդյանը որեւէ հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ Անթալիան կարող են Վրաստանով փոխարինել, եթե զբոսաշրջիկն ուզում է անպայման ծովում հանգստանալ: Մեր այն դիտարկմանն էլ, թե Անթալիայի եւ Վրաստանի հանգստավայրերի սերվիսն անհամեմատելի է, Արսեն Ջոմարդյանը ոչինչ չասաց: Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Ազգային արժեքների պահպանման ճակ
...
Կարդալ շարունակությունը »