ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 4
Հյուրեր: 4
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 27

Օգոստոսի 24—ին Իտալիայի Ռիմինի քաղաքում՝ Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ եւ նրա հովանու ներքո կազմակերպվեց «Արեւելքի առակ. քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արեւելքի՝ հազարամյակների արմատներ ունեցող քրիստոնյա համայնքների վիճակի վրա, որոնց գոյությունը վտանգի տակ է, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա։
Ցուցահանդեսում ընդգրկված են Միջին Արեւելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը։
Առաջին իսկ օրվանից ցուցահանդեսն առաջացրել է հասարակության տարբեր շերտերի մեծ հետաքրքրությունը. բացման օրը ներկա են եղել Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ՝ գրանցվելով ութ հազար այցելու։
«Արեւելքի առակ. քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» ցուցահանդեսը Ռիմինիում այցելուների համար բաց է մինչեւ օգոստոսի 30—ը, որից հետո այն կշրջի այլ քաղաքներում եւս, այդ թվում՝ Հռոմում։ Հռոմում ցուցահանդեսի բացումը նախատեսված է ս.թ. սեպտեմբերի 18—ին։
Նախօրեին Սուրբ Աթոռի տնտեսական հարցերո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել Մաքսային միության (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը։ Բանակցություններին մասնակցել են նաեւ Եվրամիության ներկայացուցիչները՝ ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, առեւտրի եւ էներգետիկայի հանձնակատարներ Կարլ դե Գյուխտը եւ Գյունտեր Էտինգերը։
Օրակարգում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման, ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո կողմերի ապագա տնտեսական հարաբերությունների, էներգետիկ համագործակցության հարցերը։
Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը։ Նա հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն անհնար է կարգավորել ռազմական ճանապարհով եւ առանց երկխոսելու Ուկրաինայի հարավ—արեւելյան շրջանների ներկայացուցիչների հետ։ ՌԴ նախագահը մանրամասն անդրադարձել է Ուկրաինայի հետ տնտեսական հարաբերություններին եւ ընդգծել, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը բացասական է ազդելու Մաքսային միության հետ Ուկրաինայի տնտեսական փոխգործակցության վրա։
«Ամենահամեստ հաշվարկներով՝ միայն Ռուսաստանի տնտեսության կորուստները կկազմեն 100 միլիարդ ռուբլի։ Հարվածի տակ կհայտնվեն մեր արդյունաբերության եւ գյուղատնտեսության ողջ ոլորտներ»,–նշել է Պուտինը։
Նա փաստել է, որ ԵՄ կողմից ուկրաինական ապրանքների համար մաքսա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024