ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 28

Աշխարհն աստիճանաբար ճանաչում է Արցախը որպես ժողովրդավարական պետություն
Ադրբեջանի իսկական դեմքն արդեն բոլորին հայտնի է։ Այս գործը գլուխ բերելու հարցում հիմնական դերակատարը Հայաստանն էր։ «Հայաստանը ցույց է տվել, որ բանակցելու ադրբեջանական «բարի ցանկությունը» օբյեկտիվ իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանն էլ ցույց տվեց, որ չի ցանկանում կոնֆլիկտը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,–երեկ նկատել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ ընդգծելով, որ Բաքուն ցույց տվեց այն ոչ արդյունավետ մոտեցումը, որն ունի կոնֆլիկտի ամբողջ հետպատերազմական բանակցային գործընթացի ժամանակ։
Սակայն Ադրբեջանի «բացահայտման» հարցում ադրբեջանական իշխանական օղակները չցանկացան մեզնից «ետ մնալ»։ Չնայած երկրի ներսում մարդու իրավունքների իրացման հարցում խոչընդոտներ չստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության զգուշացումներին՝ Բաքուն շարունակում է նույն գործելաոճով առաջ շարժվել։ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են հերթական ընդդիմադիր գործչին։ Այս անգամ ոստիկանական բաժանմունք է տարվել «Մուսավաթ» կուսակցության շրջանային կազմակերպության անդամ Սուբութայ Գուլուզադեն։ Այդ մասին ադրբեջանական «Յենի Մուսավաթ» պարբերականին տեղեկացրել է կուսակցության մեկ այլ անդամ՝ Թուրքալ Աբբասլին։ Երեկ երեկոյան էլ հայտն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ—փրկարարական ջոկատում տեղի ունեցավ «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ԱԻՆ—ին տրամադրված փրկարարական մեքենաների ցուցադրությունը։ Նվիրաբերվել են 4 հրշեջ, 1 փրկարարական, 1 շտապօգնության, 1 կապի կառավարման մեքենաներ։
Ցուցադրությանը ներկա ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նվիրած փրկարարական մեքենաները Հայաստանի ԱԻՆ—ը կուղարկի լեռնային շրջաններ։
«Կարծում եմ՝ մեքենաները կուղարկվեն սահմանամերձ շրջաններ, որտեղ անտառային հրդեհները շատ են»,–ասաց նախարարը։
Նախարարը նաեւ հայտնեց, որ մարզերում փրկարարական 300 մեքենա կա, որոնք հին են, եւ նորերով փոխարինելու անհրաժեշտություն կա։
Նշենք, որ Ֆրանսիայից Հայաստան փրկարարական մեքենաների տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը։
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը, ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջին։
Արմեն Երիցյանը շնորհակալագրեր հանձնեց Գաբրիել Ջամբարջիին եւ Բեռնար Ժանենենին։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024