ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 09:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 38 39 40 41 42 ... 51 52 »

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Նրան հարազատ խմբակցությունից բացի սատարել էին նաեւ ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների անդամներից շատերը։ Մյուս թեկնածուն՝ Հրանտ Բագրատյանը, իր ստացած երեք ձայնի առնչությամբ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չի՞ վիրավորվել ՀԱԿ խմբակցության վերաբերմունքից, ասաց. «ՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չէ, մենք յոթ պատգամավոր ենք հինգ կուսակցությունից։ Այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը, հիմա չկա... չի կարելի նույնացնել ՀԱԿ ներկայացուցիչներին ՀԱԿ խմբակցության հետ»։
Բագրատյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ թեկնածությունը դնելը ճիշտ էր, բոյկոտելը՝ սխալ։ Այդ կարծիքին է նաեւ ԱԺ նորընտիր նախագահը։ «Պայքարողը մի փոքր պետք է մարտիկի կարգավիճակ ունենա եւ միշտ պայքարի։ Ու կարեւոր չէ՝ պայքարը հաղթանակով կվերջանա, թե ոչ։ Հրանտ Բագրատյանի քայլը դրական եմ գնահատում, քանի որ դա հնարավորություն տվեց ռեալ եւ բնական գործընթաց ապահովելու նաեւ քվեարկության ընթացքում»։ Գ. Սահակյանն ափսոսանք հայտնեց, որ միայն մեկ մրցակից ուներ, սակայն նշեց, որ բարձր է գնահատում Հրանտ Բագրատյանին։
Նա անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի առաջադրմանն ու ինքնաբացարկին՝ նշելով, որ առաջիկայում իր ծրագրերում կօգտագործի Ռ. Հակոբյանի բարձրացրած հարցերը. «Խելացի միտքը բոլորի համար ընդունելի է»։
Գալուստ Սահակյանի վերաբերյալ գործը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11—րդ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6—րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. 2014 թվականի մայիս—հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2014 թվականի հունիսի 30—ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաեւ մինչեւ 2014 թվականի հունիսի 30—ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին եւ մինչեւ 2014 թվականի հուլիսի 15—ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։
2. 2014 թվականի մայիս—հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ երկշաբաթյ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի վերաբերյալ ԱԺ որոշումները հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 3 օրինագիծ եւ վավերացրին 1 միջազգային պայմանագիր։ Քվեարկության արդյունքում չընդունվեց չորս խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012—2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշումը։
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակից ԱԺ պատգամավորներ են գրանցվել Լեռնիկ Ալեքսանյանը, Գագիկ Մելիքյանը եւ Վահրամ Մկրտչյանը։
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց խմբակցության ընդդիմադիր դառնալու մասին։
ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ։ Հանրապետության նախագահը ներկա գտնվեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռեւս 2011թ. հուլիսին։ Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում։
Նոր արտադրամասին ծանոթանալու նպատակով այստեղ էին նաեւ հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այլ պաշտոնյաներ։
Հանրապետության նախագահը, ընկերության ղեկավարության եւ ՀՀ համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, շրջեց գործարանում եւ ծանոթացավ կատարված ներդրումներին, դրանց շրջանակներում իրականացված աշխատանքներին ու գործարանի արտադրական հզորություններին։ Նախագահին ներկայացրեցին, որ Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկի՝ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի եւ Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանում ձեռնարկությունների ձեռքբերման եւ արդիականացման համար՝ ավելի քան 370 մլն ԱՄՆ դոլար։
Երեկ շահագործման հանձնված &l ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Յուրաքանչյուր տարի ապրիլի 24—ին թուրքական գերության մեջ հայտնված Արարատը մռայլ ու տրտում է լինում՝ ասես հիշելով ու սգալով իր կորուստները։ Երեկ ողջ օրը արեւի շողերի մեջ յուրատեսակ փայլով էր փայլում, կարծես ասելով, որ հերիք է սգալ, պետք է հզորանալ, շտկել մեջքը եւ հայի սերունդների արդար պահանջատիրությունը հասցնել իր հանգրվանին։
Ապրիլի 24—ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն ցեղասպանությունից փրկված հայության ժառանգների, այլեւ աշխարհի տարբեր վայրերից ժամանած համարձակ ու մարդասիրական հայացքների տեր մարդկանց համախմբման վայրն է դառնում։ Գալիս են իրենց խոնարհումը բերելու 1915թ. օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ բողոքը բարձրացնելու ցեղասպան պետության դեմ, որի պաշտոնական մարմինները առ այսօր ժխտում են պատմական անառարկելի իրողություն—ոճրագործությունը։
Երեկ Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցի կապակցությամբ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրեց հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 531 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայից հեռացած եւ Եվրոպայում «Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիս» (ABDEM) հասարակական կազմակերպությունը հիմնած տարբեր էթնիկ խմբերի անդամները Հայաստանում են՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք ապրիլի 24—ին՝ Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կներկայացնեն իրենց պահանջը Թուրքիայի Հանրապետության կառավարությանը՝ ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ կրել եղեռնի հետեւանքների պատասխանատվությունը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրին կազմակերպության անդամները։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ «Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիսի» նախագահ, ազգությամբ քուրդ Ռոժդա Յիլդիրիմի խոսքով՝ Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Մեր կազմակերպությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին զորակցելու համար։ Մենք այստեղ ենք, որ բողոքենք Թուրքիայի գործած ոճրի դեմ եւ պայքարենք խաղաղության համար։ Մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցն ամեն տեղ լսելի լինի ու արդար ձեւով լուծվի»,–ասաց Ռոժդա Յիլդիրիմը՝ հավելելով, որ իրենք Թուրքիայի սփյուռքի կազմակերպություն են, բայց Թուրքիայի ժողովրդավարության համար են պայքարում։
«Մեր գործերից մեկն էլ այն է, որ Թուրքիան ժողովրդավար երկիր դառնա ու առաջինը դա կարող է լինել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով»,–նշեց նա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձեւաչափի անհրաժեշտությունը եւ կարեւորել դրա շարունակականությունը։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի եւ կառավարության բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը։ 
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարեւորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը եւ պատրաստ է հետագա երկխոսության՝ տարբեր ձեւաչափերով։
Այնուհետեւ տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ եւ ներկայացրել տարբեր առաջարկություններ։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչեւ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2–ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Հայ ազգային կոնգրես կուսակցության տարածած հայտարարության վերաբերյալ «tert.am»—ի հարցին։
–Պարո՛ն վարչապետ, ՀԱԿ—ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, ձեր արձագանքն ենք խնդրում այդ հայտարարությանը։
–Գիտե՞ք, Ազգային ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ—ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել։ Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի եւ մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային ժողովում։ Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ։
Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը։ Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը։ Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, եւ որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են։ Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հասկանալի է, որ մեր գործող ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացնելը ներդրումներ է պահանջում։ Ինչքա՞ն գումար կպահանջվի դրա համար։ Հարցին ի պատասխան՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից պարզաբանում են, որ նախ պետք է անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական գնահատականը տրվի։ Իսկ այդ նախնական գնահատականն էլ կլինի այն բանից հետո, երբ տրված կլինի շահագործման ժամկետի երկարացման տնտեսական արդյունավետության գնահատականը։ Նկատի ունենանք, որ տնտեսական արդյունավետության գնահատականն էլ պետք է տրվի շահագործման լրացուցիչ ժամկետների երկու սցենարների համար՝ 10 եւ 15 տարի տեւողությամբ։
Սրանից զատ, շահագործման ժամկետի երկարացման ֆինանսական ծախսերի ընդհանուր գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվեն համալիր հետազոտման արդյունքների հիման վրա աշխատանքների ծավալի հնարավոր աճը (մինչեւ 20%), ինչպես նաեւ գների սպասվող փոփոխությունները (տարեկան +10%)։ Ֆինանսական ծախսի գնահատականը պետք է արտացոլի նաեւ պարապուրդների ժամանակահատվածում ՀԱԷԿ—ի ընթացիկ օպերատիվ գործառման համար կատարվող շահագործական ծախսերը, այդ ժամանակահատվածներում անձնակազմի պահպանման (աշխատավարձի վճարում) եւ նրա որակավորման պահպանման ծախսերը։ Շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի ընթացքում եռամսյակային տեխնիկական աուդիտ կարվի՝ հայկական ԱԷԿ—ի կամ ներգրավված վարկային միջոցների հաշվին։ Իսկ երկրորդ փուլում էներգաբլոկի անվտանգությունը խորացված կգնահատվի՝ ժամկետի երկարացումը նախապատրաստելու համար։ Այս ամենին հավելյալ՝ ՀԱԷԿ&mda ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 13—ին ՀՀԿ գրասենյակում հրավիրվել էին ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստերը՝ ՀՀ 13—րդ վարչապետի թեկնածություն առաջադրելու եւ նրան հավանություն տալու նպատակով։
ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրել է ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Այնուհետեւ կուսակցության խորհրդի նիստում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին կատարած աշխատանքի համար եւ վստահություն հայտնել, որ նոր վարչապետը կկարողանա իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը։
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ասելով, որ առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու՝ իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է։
Նույն օրը երեկոյան, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Երեկ հանրապետության նախագահը նորանշանակ վարչապետին ներկայացրել է կառավարության անդամներին։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ստացել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։
Կառավարության նոր կազմը կձեւավորվի խորհրդարանական խմբակցությունների հետ քաղաքական խորհրդատվությունների ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեկ անգամ չէ, որ շեշտել ենք, թե միջուկային էներգետիկայի զարգացումը մեզ համար ոչ միայն էներգետիկ անկախության, այլեւ՝ անվտանգության խնդիր է։ Հայկական ատոմակայանի հետ կապված կրքերը պարբերաբար թեժանում են, հետո՝ հանդարտվում, բայց, անկեղծ լինելու համար ասեմ, որ հայկական կողմը միշտ հաստատակամ է եղել միջուկային էներգետիկա ունենալու հարցում։ Ժամանակ առ ժամանակ աշխարհը մեզ խորհուրդ է տալիս, երբեմն՝ նաեւ ստիպում հրաժարվել մեր 1 ատոմակայանից, ըստ այդմ՝ ոլորտային հզոր դպրոցից՝ փոխարենը Թուրքիային թույլ տալով միանգամից 3 ատոմակայան ունենալ՝ առանց դպրոց ունենալու։ Կամ՝ խորհուրդ է տալիս միջուկային էներգետիկայի փոխարեն զարկ տալ վերականգնվող էներգետիկային՝ «մոռանալով», որ աշխարհագրական դիրքով, քաղաքական ու տնտեսական բազմաթիվ գործոններով պայմանավորված, մեզ ԱԷԿ—ին հավասար միայն համարժեք հզորութուն է պետք՝ մեկ այլ ԱԷԿ։ Մեզ նաեւ առաջարկվեց փակել գործող ԱԷԿ—ը, հետո կառուցել նորը։ Ինչեւէ, տարիներ տեւող այս պատմություններից հայկական կողմը պատվով դուրս եկավ. մեր մասնագետները կարողացան փաստարկներով բոլորին համոզիչ մի հայտարարի բերել։ Այլ կերպ՝ մեզ անհրաժեշտ է նոր միջուկային էներգաբլոկ, բայց քանի դեռ չունենք այն, կերկարացնենք գործողի շահագործման ժամկետը՝ զուգահեռ մեջբերելով այդօրինակ հաջող փորձեր։
Առանց ավելորդ համեստության նշենք, որ այս ամբողջ գործընթացներին «ՀՀ»—ն մաս է կազմել՝ ներկայացնելով տարբեր իրավիճակները՝ առանց քաղաքական շահարկումների ու քնարական զեղումների։ Ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի նախագիծը ներկայացնելուց հետո հանդիպեցին լրագրողների հետ։ 
Սահմանադարական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովն ունեցել է 18 նիստ, քննարկումներ է կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի կողմից կազմված փորձագիտական խմբի հետ։ Փաստաթուղթը մշակելիս հանձնաժողովը որդեգրել է հետեւյալ կարգը՝ նախ փորձել համակողմանի գնահատել սահմանադրական զարգացումների ընթացքը մեր երկրում եւ վեր հանել հիմնախնդիրները։ Հանձնաժողովը նաեւ իր առջեւ խնդիր է դրել հստակեցնելու բարեփոխումների հիմքում ընկած սկզբունքները, թե ինչի հիման վրա պետք է բարեփոխումներն իրականացվեն։
«Հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարեւոր է կարողանալ իրատեսական գնահատականներ տալ, թե սահմանադրաիրավական ինչ իրավիճակ է ստեղծվել մեզանում, եւ նաեւ միջազգային զարգացումներն ինչ են թելադրում»,–ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր շատ հիմնախնդիրներ պայմանավորված են սահմանադրական ոչ լիարժեք լուծումներով։ Հանձնաժողովը այս հարցը բացարձակապես անկաշկանդ ձեւով փորձել է քննարկել՝ վեր հանելով խնդիրները։ Փորձ է արվել ներկայացնել ամենաառանցքային խնդիրները։ Այդ խնդիրները բաժանվել են մի քանի խմբերի. «Սկզբում մամուլին ներկայացվեց 14 խնդիր, այնուհետեւ քննարկման ժ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024