ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 23.12.2024, 04:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 40 41 42 43 44 ... 51 52 »

Հայաստանում ոսկեգործության, ակնագործության եւ ժամագործության ազատ տնտեսական գոտի կհիմնվի։ Կառավարությունն արդեն տվել է համաձայնությունը եւ հաստատել գործարար ծրագիրը։ «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ընկերությունը կլինի գոտու կազմակերպիչը։ Հայ ոսկերիչների միությունը (ՀՈՄ) նախաձեռնել է ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ընկերությունների եզակի արդյունաբերական հատվածի ստեղծումը Հայաստանում, որն էլ նախատեսում է իրագործել մասնագիտացված ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնելու միջոցով։ Մեր երկիր կներգրավվեն ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ոլորտի (սրանք միասին են դիտարկվում, քանզի փոխկապակցված շղթայական ոլորտներ են) միջազգային ընկերություններ, որոնք արտադրությունը մեր երկրում կազմակերպելով՝ կսպասարկեն տարածաշրջանային ու միջազգային շուկաներ։
Թե ինչպես է կազմակերպվելու այս ԱՏԳ—ն, ինչ հեռանկարներ ունի եւ ինչ կտա մեր երկրին, ճշտեցինք էկոնոմիկայի նախարարությունից։

ԱՏԳ—ի անհրաժեշտությունը

ԱՏԳ—ի գործունեության ժամկետը սահմանվեց 10 տարի։ Սակայն կազմակեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 521 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկրի ղեկավարին հաշվետվություն կտան յուրաքանչյուր կիսամյակ

Էներգետիկական ոլորտի միջազգային եւ, մասնավորապես, տարածաշրջանային զարգացումները հաշվի առնելով՝ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը մի առիթով ասաց, թե էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգն այլեւս անհրաժեշտություն է, եւ նախորդ տարեվերջի հոկտեմբերին երկրի համար կարեւորագույն այդ փաստաթուղթը հաստատվեց։ Կառավարությունը 6—ամսյա ժամկետում պիտի մշակի եւ հաստատի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014—2020թթ. միջոցառումների ծրագիր—ժամանակացույցը։ Ծրագրի մասին երկրի նախագահին ամփոփ տեղեկատվություն կներկայացվի յուրաքանչյուր կիսամյակ։
Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու ծագեց նշված ռազմավարության եւ ծրագիրն ունենալու կարիքը, համառոտ տեղեկացնենք, թե ինչ վիճակ է մեր էներգահամակարգում։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, էլեկտրաէներգիայի սպառման աճը 2002—2012թթ. բնութագրվում է տարեկան 3.6% միջինացված ցուցանիշով, իսկ բնական գազի սպառման աճը՝ տարեկան 4.13% միջինացված ցուցանիշով, ընդ որում՝ բնական գազ սպառող բաժանորդների թիվն աճել է 560 հազ. (2008թ.) մինչեւ 644 հազ. (2012թ.)։ Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքով 2009թ. 2008թ. նկատմամբ էլեկտրաէներգիայի սպառումը նվազեց շուրջ 8.1%—ով, իսկ բնական գազի սպառումը՝ շուրջ 20.3%—ով։ Իսկ 2012թ. 2011թ. նկատմամբ տեղի ունեցավ ինչպես էլէներգիայի, այնպես էլ բնական գազի սպառման աճ, համապատասխանաբար՝ 5.1%—ով եւ 12.6%—ով։ «Իր հերթին բնական գազի գնի աճն ու էլեկտրաէնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կառավարությունը երկրի բոլոր համայնքների առջեւ կարեւորագույն խնդիր է դրել՝ մինչեւ 2016 թվականն անհրաժեշտ է, որ բոլոր համայնքներն ունենան սեփական գլխավոր հատակագիծը։ 

Մի շարք համայնքներ դեռ վաղուց ձեռնամուխ են եղել կարեւոր գործին՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունն ու նպատակայնությունը։ Ավարտին մոտ են մարզկենտրոն Վանաձորի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները։ Մարզի ղեկավարներին անհանգստացնում է այն, որ որոշ համայնքներում, հատկապես գյուղական, հապաղում են սկսել գործընթացը։ 
Պատճառաբանություններ կան, հիմնականն է՝ բյուջեի հնարավորությունները սուղ են։ Ըստ Լոռու մարզպետի՝ եթե գյուղական համայնքների համար հանգամանքը կարելի է դիտել փոքր—ինչ «մեղմացուցիչ», ապա անընդունելի է քաղաքների պարագայում։ 
Այսօր անհանգստացնում է, որ գործընթացը չեն էլ սկսել Սպիտակում, Շամլուղում։ Փաստն անընդունելի է հենց նաեւ այն առումով, որ ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումով դյուրին է դարձրել գլխավոր հատակագիծ կազմելու համար պահանջվող ծախսերը հոգալը. համայնքները հողերի օտարումից գոյացած գումարները, իսկ դրանք քիչ չեն, կարող են, պարտավոր են նպատակաուղղել ներհամայնքային կարեւոր խնդրին լուծում տալուն։ 
Ի դեպ, գյուղական համայնքների համար բավարար է դիտվում նաեւ պարզեցված գլխավոր հատակագիծը։ Մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում կպարզեն պատճառները, կներկայացնեն խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ։ hhpress.am

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախկին ամայի տարածքում բժշկական պարագաների արտադրություն է կազմակերպվել։ Նորակառույց գործարանի աշխատանքները սկսվեցին երեկ։
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանում ներկա է գտնվել ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանի բացման արարողությանը։
Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրատեսականուն, կատարված ներդրումներին, դրա շրջանակներում իրականացված աշխատանքներին եւ ընկերության զարգացման ծրագրերին։ Պատասխանատուների ներկայացմամբ, «Մեգա մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական պարագաների արտադրության ծրագրի շրջանակներում բաժնետիրոջ կողմից մինչ այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Արտադրության թողարկման լրիվ ծավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 571 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չորս ոչ իշխանական ուժեր համախմբվել են եւ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար հրավիրում են հինգերորդին՝ իշխող հանրապետականին։ Երեկ ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին ՀՀԿ—ին համագործակցության «հրավեր» հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ «Խնդիրը հստակ է, որ համակարգային փոփոխություններ են հարկավոր։ Լավ կլինի, որ իշխանությունը ճիշտ գնահատի իրավիճակը, միանա, ու միասնական օրակարգով իրականացնենք այն, ինչին ձգտում ենք»,—ասաց նա։
«Եթե պարոն Հակոբյանն առանձին բանակցություններ ունի հանրապետականների հետ ու պատրաստ է նման քայլի... Մենք միշտ ասել ենք, որ եթե մեր առաջարկած ճիշտ գաղափարները ընդունում են, մենք բողոք չունենք, միայն թե պետք է անել, ճիշտ քայլ անել, այս վիճակից դուրս բերել երկիրը»,—ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան այս հրավերի՝ ասաց. «Ամբողջ աշխարհն ուզում է մեզ միանալ, դուք էլ հիմա ասում եք՝ միացեք։ ժամ առաջ կցանկանային մեզ միանալ, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել»։
Իսկ ոչ իշխանական ուժերի առաջարկներին տեղի տալու հնարավորության մասին Գալուստ Սահակյանն ասաց, որ ցանկացած զիջումը ընդդիմության մեջ կռիվ կգցի. «Դրանց խելքին մի ընկեք, մտածո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է առողջապահության նախարարություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հանրապետության նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ եւ դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, հանրապետության նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ։
Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները եւ աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների եւ առաջիկա ծրագրերի մասին։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012—2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաեւ առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները եւ աջակցության համակարգի ձեւավորման եւ կիրառման հետ կապված հարաբերությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեռեւս 2000 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչված այս ոլորտը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում։ 2008–2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ։
Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով են մշակվել սույն օրենքի, ինչպես նաեւ «Շահութահարկի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը։ Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձեւավորմանը, աշխատատեղերի ավելացմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը զեկո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ—բրիտանական ռազմական համագործակցության եւ դրա ծավալների ընդլայնման հարցերը։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես՝ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ—ի հետ հարաբերությունների, ՀՀ—ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաեւ հարեւանների հետ փոխհարաբերությունների համատեքստում։
Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան եւ պատճառները։ Արծարծվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի իշխանությունները կողմնակից են ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրամիության հետ, շարունակելու ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների գործընթացը»։
Նա հերքեց Ռուսաստանի կողմից ճնշումների մասին դիտարկումները։ «Որեւիցե մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը։ Մենք անկախ երկիր ենք, իշխանություն, որը որոշում է իր արտաքին քաղաքականությունը»,–շեշտեց ԱԺ նախագահը։ Նրա տեղեկացմամբ՝ մաքսային միությանը միանալուց հետո կսկսվի մեծ գործընթաց, պետք է քննարկվեն պայմանագրերը, ձեւաչափերը, փաստաթղթերը, ամեն ինչի հիմքում պետք է լինի Հայաստանի շահը։
«Երբ փաստաթուղթը կունենանք հիմնավոր, այդ ժամանակ մենք մեր տեսակետը կհայտնենք։ Սակայն նորից եմ կրկնում՝ դա ՀՀ նախագահի մտադրությունն է, որը իր լիազորությունների շրջանակում է, ինքը տվել է համաձայնություն մաքսային միության հետ անդամակցելու։ Իսկ երբ փաստաթղթերը կլինեն, այդ ժամանակ էլ կխոսենք ըստ էության»,–հայտարարեց ԱԺ նախագահը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակներում ազգային բանակի տասնյակ սպաներ ուսանում եւ վերապատրաստվում են արտերկրյա բարձրագույն զինվորական հաստատություններում, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երեկ Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներում, ԱՄՆ—ի եւ Բալթյան քոլեջներում ուսանած շրջանավարտներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ուսման ավարտի կապակցությամբ իր եւ պաշտպանության նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց՝ նախարարը նշեց, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության եւ վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ—մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց եւ իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով, որը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը։
Ս. Օհանյանը ընդգծեց, որ ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության ընթացքում։
Նախարարը շրջանավարտներին հորդորեց նաեւ ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով՝ մեր ԶՈւ—ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով եւ եռանդով ամրապնդելու համար։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.08.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաշվետու տարվա հունվար–հունիս ժամանակահատվածում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը։
Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է գերատեսչություններին տրված հանձնարարականների եւ աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին, հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 548 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը։
Այնուհետեւ Տարոն Մարգարյանը ուղերձով դիմել է երեւանցիներին.
«Սիրելի՛ երեւանցիներ,
Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ՝ թերեւս ամենածանր որոշումն էր։ Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց։ Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար։
Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը։ Անկեղծ ասած՝ ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024