ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 11:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 15 » Տեղականն ավելի մրցունակ է /Սերժ Սարգսյանը ծանոթացավ բժշկական պարագաների արտադրության գործարանի աշխատանքներին/
15:56
Տեղականն ավելի մրցունակ է /Սերժ Սարգսյանը ծանոթացավ բժշկական պարագաների արտադրության գործարանի աշխատանքներին/

Նախկին ամայի տարածքում բժշկական պարագաների արտադրություն է կազմակերպվել։ Նորակառույց գործարանի աշխատանքները սկսվեցին երեկ։
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանում ներկա է գտնվել ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանի բացման արարողությանը։
Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրատեսականուն, կատարված ներդրումներին, դրա շրջանակներում իրականացված աշխատանքներին եւ ընկերության զարգացման ծրագրերին։ Պատասխանատուների ներկայացմամբ, «Մեգա մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական պարագաների արտադրության ծրագրի շրջանակներում բաժնետիրոջ կողմից մինչ այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն ԱՄՆ դոլար։
Նշվել է, որ ներկայումս աշխատանքային պայմանագրեր են ստորագրվել 112 անձանց հետ։ Գործարանում միջին աշխատավարձը կազմում է 150 հազար ՀՀ դրամ։ Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, մինչեւ ս.թ. մայիսի վերջը նախատեսվում է բարձրացնել գործարանի արտադրական հզորությունները՝ աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400—ի։ Այս փուլում գործարանում արտադրվելու են բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ, արյան հավաքման վակուումային եւ կաթիլային համակարգեր։
Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի։ Ձեռնարկության բացման արարողության շրջանակներում երեկ այդ նպատակով արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ ստորագրվել են «Մեգա մեդ» ընկերության պատրաստի արտադրանքի առաքման եւ համագործակցության վերաբերյալ հուշագրեր։ 
«Ես շատ վաղուց երազել եմ, որ Հայաստանում բժշկական սարքավորումներ արտադրվեն։ Եվ, բնականաբար, այս գործարանի բացումը շատ մեծ օգուտ կբերի առողջապահական համակարգին՝ արտադրանքի ցածր ինքնարժեքի հաշվին։ Կարծում եմ, այն կբավարարի ամբողջ Հայաստանի պահանջարկը եւ մի բան էլ ավելին»,–լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Նրա գնահատմամբ՝ մեկանգամյա բժշկական պարագաների արտադրության գործարանի բացումը կարեւոր է նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման եւ արտահանման տեսանկյունից։ Նախարարը հավաստիացրեց, որ արտադրանքը որակով եւ ինքնարժեքով ավելի մրցունակ կլինի, քան՝ դրսից բերվածը։
«Մեր արտադրանքը համապատասխանում է եվրոպական բարձրագույն պատշաճ արտադրական գործունեության՝ GMP չափանիշներին։ Սա մեզ թույլ կտա դրանք ե՛ւ արտահանել, ե՛ւ օգտագործել ներքին կարիքների համար»,–ասաց գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանը։
Համապատասխան մասնագետներ գտնելը գլխավոր տնօրենը բավականին դժվար խնդիր է համարում։ Ավելի շատ ինժեներների, ինժեներ–մեխանիկների, տեխնոլոգների կարիք ունեն։
«Գործունեությունը բաղկացած է երեք փուլից։ Հիմա առաջինն է գործարկվում։ Երկրորդ փուլն այս տարվա երկրորդ կեսին կլինի, երրորդը՝ հաջորդ տարի։ Երրորդ փուլն ավելի շատ կապված է ֆարմատեխնիկայի հետ»,–տեղեկացրեց Հեպոյանը։
Մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանի առաջին արտադրանքը շուկայում կհայտնվի ապրիլի առաջին կեսին։ Գործարանում են կենտրոնացված ամենազարգացած տեխնոլոգիաները։ Ու քանի որ այստեղի բոլոր արտադրատեսակները կապ ունեն մարդու արյան հետ՝ առաջին հերթին ուշադրություն է դարձվում նաեւ մաքրությանն ու հիգիենային։ «C դասի» մաքրության արտադրամասում օդը մաքրված է, մշտապես նույն ջերմաստիճանն ու խոնավությունն է։ Իսկ եթե ինչ—որ կերպ փոշի է լինում, ապա այն համապատասխան միջոցներով իջնում է ներքեւ եւ նախատեսված տեղով դուրս մղվում։ Տարածքում ոչ մի ուղիղ մակերես չի գտնվի. ամեն ինչ թեքություն ունի։ Սա միջոց է փոշու կուտակումից խուսափելու համար։
Հեպոյանի վստահեցմամբ եւս արտադրանքն առաջին հերթին կլինի մրցունակ. «Մենք կողմնակից ենք լավ արտադրանքի, իսկ գները բավականին ցածր կլինեն»։
Ի դեպ՝ ՀՀ կառավարության 2013թ. որոշմամբ «Մեգա մեդ» ընկերությանը տրվել է արտոնություն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների ԱԱՀ—ի հետաձգում երեք տարի ժամկետով։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 527 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024