Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 42 43 44 45 46 ... 51 52 »
«ՀՀ»—ն մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե մենք, որպես սեփական էներգակիրներ չունեցող երկիր, անընդհատ կախված ենք լինելու միջազգային շուկայում դրանց գների բարձրացումից՝ քաղաքական ու տնտեսական բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Ու որպեսզի հնարավորինս նվազեցնենք այդ կախվածությունը, պիտի զարկ տանք սեփական պաշարների հաշվին վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որոնց թվում եւ էներգախնայողությունն է։ Սրա հրամայականը հատկապես այսօր է շոշափելի, երբ կրկին գազի թանկացման շեմին ենք։ Աշխարհը էներգախնայողությունը էներգիայի մի աղբյուր է համարում, ընդ որում՝ կայուն աղբյուր։ Էներգախնայողությունը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ պետականորեն «ամրացված» էր շռայլելու ու վատնելու սովորույթը։ Եվ այդ սովորույթը այսօր վերացնել չենք կարողանում, որովհետեւ այն նաեւ կենցաղում է, տեխնոլոգիաներում, շենք—շինություններում։ Մանավանդ մեր տնտեսությունում եւ կենցաղում առկա տեխնոլոգիաները էներգիա խնայող չեն՝ չհաշված կենցաղային որոշ՝ ներմուծված պարագաների։ Թեպետ սա էլ միանշանակ չէ, քանզի եթե ասենք էլեկտրական տաքացուցիչները էներգիա խնայող են, դրանց օգտակար գործողության գործակիցը վերջնահաշվարկում, միեւնույնն է, այնքան էլ օգտակար չէ՝ կապված հենց թեկուզ շինությունների նյութերի, նախ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սոցփաթեթի հաշվի հիման վրա աշխատողին կարող է տրամադրվել վարկային գիծ Վերջերս պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթում փոփոխություններ եղան։ Մեզ հետաքրքրեց, թե արդյո՞ք այդ փոփոխություններից հետո փաթեթում առկա գումարները չօգտագործելու դեպքում կորչում են, կամ՝ հնարավո՞ր է դրանք կանխիկացնել, հնարավո՞ր է արդյոք այդ գումարով վարկ մարել եւ այլն։ Այս եւ այլ պարզաբանումների համար դիմեցինք ֆինանսների նախարարություն։ Հիշեցնենք, որ սոցփաթեթը պետական ծառայողների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական եւ այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավետությունը, մեղմել կադրերի արտահոսքը եւ նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը։ Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում պետական մարմինների, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, գիտության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաեւ այսուհետեւ՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության շուրջ 150 հազար աշխատակիցների՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասար
...
Կարդալ շարունակությունը »
|
Որպեսզի մեր երկիրը հնարավորինս զերծ մնա էներգակիրների մատակարարման զուտ տեխնիկական խափանումների կամ արտաքին քաղաքական շահարկումների գործոններից, հարկ է, որ մեր էներգահամակարգը տարազանված լինի։ Սա նշանակում է, որ ատոմային էներգետիկային զուգահեռ պետք է զարգացնենք վերականգնվող էներգետիկան։ Այս պահի դրությամբ մենք վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործում ենք ջրային ներուժը։ Լավ է, որ հիդրոէներգետիկայի ոլորտին հատկապես վերջերս սեւեռված է հանրության ուշադրությունը։ Ու ոչ մի վատ բան չկա այն բանում, որ բնապահպանները դեմ են այս կամ այն ՀԷԿ—ի կառուցմանը, որովհետեւ գաղտնիք չէ, որ շինարարություն անողները մշտապես խախտում են էկոհամակարգը, անխնա են վերաբերվում բնությանը ու նրա պաշարներին՝ «չմտածելով», որ իրենց սխալը վաղը բոլորիս քթից է դուրս գալու։ Բնապահպանական հարցերին ուշադիր լինելը, սակայն, բնավ չի ենթադրում, թե մեր երկրում ՀԷԿ—եր չպետք է կառուցվեն։ Բայց դրանց շինարարությունը պետք է արվի մեծագույն զգուշությամբ ու պետական խիստ հսկողության ներքո։ Բնականաբար, քանի որ վիճակը գոհացուցիչ չէ, բնապահպաններն ու կառուցողները երբեք ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Մինչդեռ այդ հայտարարը կա, եւ դրա մասին խոսել է «ՀՀ»—ն։ Ուսումնասիրել եմ մի երկրի փորձ, որտեղ զարկ են տալիս հիդրաէներգետիկայի զարգացմանը, բայց եւ որտեղ բավականին գործուն են բնապահպանները։ Խոսքս Նորվեգիայի մասին է։ Բանն այն է, որ այս երկրում չի կարող կառուցվել ՀԷԿ, եթե դրան դեմ է տվյալ տարածքի համայնքը։ Ավելին՝ որոշ համայնքներ դառնում են իրենց տարած
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց «Երեւան ջուր» ՓԲԸ կողմից սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։ Քննարկելով այն՝ հանձնաժողովը սահմանեց սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.25 դրամ/խմ՝ գործող 174 դրամ/խմ փոխարեն։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 21—ից։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խմելու ջրի սակագինը յուրաքանչյուր տարի վերանայվում է՝ ելնելով չորս հիմնական գործոններից։ Ընդհանուր առմամբ ներկայացված են 10 տարվա բազիսային սակագներ, որոնք յուրաքանչյուր տարի այդ չորս գործոններով ճշգրտման են ենթարկվում՝ համաձայն գործող մեթոդաբանության։ «Այդ չորս հիմնական գործոններն են՝ մանրածախ ջրամատակարարման ծավալը, որը համեմատվում է բազիսայինի սակագների ժամանակ ներկայացված ծավալի հետ, եվրո—դրամ փոխարժեքի փոփոխությունը՝ համեմատած առաջին տարում ներկայացված փոխարժեքի հետ, էլեկտրաէներգիայի սակագնի աճը՝ կրկին համեմատած առաջին տարվա հետ, եւ սղաճը։ Այս չորս գործոնների համաձայն իրականացվել է ճշգրտում, եւ գործող սակագինը նվազել է 3.8 դրամով»,— ասաց նա։ Համաձայն 2005թ. կնքված վարձակալության պայմանագրի՝ բազիսային սակագինը յուրաքանչյուր տարի աստիճանական նվա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող ԵԽ տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստին եւ «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորեց պարոն Շտաայի այցը Հայաստան եւ մասնակցությունը միջազգային համաժողովին։ Նա բարձր գնահատեց կոնգրեսի դերակատարությունը Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու։ Նշվեց, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության եւ ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման նպատակներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԽ տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշեց, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ եւ բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարց
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ խորհրդարանը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները շարունակեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը։ Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն, եւ խրախուսվեն արտաքին ներդրումները։ «Մենք պետք է շնորահակալություն հայտնենք բոլոր ներդրողներին եւ շահագրգիռ կողմերին, որ մեր երկրում ցանկանում են նման ծրագիր իրականացնել»,–իր խոսքում ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հանրապետության օժտված երեխաները նույնպես կկարողանան սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում։ Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ «Ժառանգություն» եւ «ՀԱԿ» խմբակցությունները։ «Ժառանգություն» խմբակց
...
Կարդալ շարունակությունը »
|
Քանի որ մեր պետությունը հստակ որոշել է, որ զարգացնելու է միջուկային էներգետիկան եւ կառուցելու է միջուկային նոր էներգաբլոկ, չի դադարեցնում դրա հետ կապված մանրամասն ամեն մի ուսումնասիրություն, ինչին պարբերաբար անդրադառնում ենք։ Նոր ատոմակայանը բնապահպանական, շինարարական ու շահագործման ազդեցություններից զատ, հասկանալի է, ունենալու է նաեւ սոցիալ—տնտեսական ազդեցություն։ Իսկ սա գնահատելու համար նախ հարկ է շինարարական աշխատուժի վերաբերյալ որոշ ենթադրություններ անել։ Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, շինարարության ամենաթեժ պահին նոր ատոմակայանի շահագործման եւ տեխնիկական սպասարկման անձնակազմը կկազմի մոտ 523 մարդ։ Նոր ատոմակայանի շինարարական աշխատուժը բնակություն կհաստատի ներկայիս՝ գործող ատոմակայանի անձնակազմի վայրում։ Շինարարության ամենաթեժ պահին, հաշվարկներին համաձայն, շինարարների թիվը կկազմի մոտ 6300 մարդ (շինարարության ամենաթեժ պահը համարվում էր 2015—ը, բայց շինարարության մեկնարկն առայժմ ձգձգվում է՝ ֆինանսական խնդրով պայմանավորված, այդ իսկ պատճառով ամենաթեժ պահ ասվածը 2015—ին չի լինի, սակայն դա աշխատատեղերի թվի հետ կապված ոչինչ չի փոխում)։ Շինարարական աշխատուժը բնակություն կհաստատի՝ Արմավիր քաղաքում՝ 10%, Մեծամոր քաղաքում՝ 10%, Երեւանում՝ 80%։ Շինարարության թեժ պահին անհրաժեշտ կլինի ունենալ 4800—ից 8400 աշխատող։ Նոր ատոմակայանի շինարարական աշխատուժը կկազմի 6300 մարդ։ Նախատեսվում է, որ շինարարության աշխատուժի եւ վերահսկող աշխատողների մեծ մասը կլինեն Հայաստ
...
Կարդալ շարունակությունը »
|
Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից։ Այդ ժամանակ Հայաստան են այցելել 14—25 տարեկան 317 պատանի ու երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից։ Մինչդեռ այս տարի ունենք 900—1000 սփյուռքահայ մասնակից՝ ավելի քան 30 երկրից։ Ընդ որում՝ մասնակիցներից մեկը Թուրքիայից է։ Ծրագիրն իրականացվելու է հունիսի 16—ից օգոստոսի 31—ը՝ 8 փուլով։ Առաջին անգամ մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ, որոնք անցկացվելու են Երեւանի Ստ. Շահումյանի անվան դպրոցում։ Նախորդ տարիների պես այս տարի էլ կա 4—օրյա ճամբարային փուլ։ Այն կկազմակերպվի Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում։ Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգիստ։ Կկազմակերպվեն ժամանցի, ճանաչողական միջոցառումների, պետական այրերի, մշակութային անվանի գործիչների հետ հանդիպումներ, ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր եւ, որ նորույթ է, մարզումների, մարզական միջոցառումների ընդգրկուն ծրագիր։ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցության հայտ է ներկայացրել 92 երիտասարդ՝ 10 երկրից։ Մինչեւ եկող ամսվա վերջը Հայաստանում շատերի կրծքին ու մեջքին կկարդանք՝ «Արի տուն»։ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն—2013» ծրագրի առաջին փուլի մեկնարկը տրված է, «Արի տուն» գրությամբ եւ համապատասխան տարբերանշանով շապիկներն էլ արդեն մասնակիցները հագել են։ Ծրագրի մեկնարկի մասին ազդարարվեց երեկ՝ ամենափոքր մասնակցին՝ Էրիկին, «մենաշնորհային» շապիկը հագցնելու ավանդական գործընթացով։ Բայց քանի որ սփյուռքի նախարար Հրանուշ Հա
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ զինված ուժերում շարունակվում է զորակոչի վիճակի բարելավմանը, դրա թափանցիկության ապահովմանն ուղված գործընթացը։ Այսպիսի հայտարարությամբ երեկ ՊՆ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ժամանակ հանդես եկավ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—մայոր Լեւոն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ ԶՈՒ տարբեր կառուցների կողմից համապատասխան քայլեր են արվում, որպեսզի կտրուկ բարձրանա զորակոչի անցկացման որակը։ Մասնավորապես, ըստ գեներալ—մայորի՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում տեղական զինկոմիսարիատներում, որոնց մասնակցում են զորակոչիկները եւ նրանց ընտանիքները։ «Մինչեւ զորակոչի օրը կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, զորակոչիկների եւ նրանց ընտանիքների հետ հանդիպում են ռազմական ոստիկանության աշխատողները»,–ասաց նա։ ՊՆ ԳՇ պետի տեղակալը ներկայացրեց կենտրոնական հավաքակայանում իրականացվող աշխատանքները. անձը հաստատող, սոցիալական, առողջական վիճակի մասին համապատասխան փաստաթղթերի ստուգում, եւս մեկ անգամ զննվում է զինակոչիկների առողջությունը, իրականացվում են բժշկական կանկարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ պատվաստումը, ամրագրվում է կրթական մակարդակը, տեխնիկական միջոցների հետ աշխատելու ունակությունը, հետաքրքրությունները՝ ըստ զորամասերի բաշխելու նպատակով։ Ըստ գեներալ—մայորի՝
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահը նորընտիր քաղաքապետին հորդորեց շարունակել վայելել երեւանցիների վստահությունը Երեւանի քաղաքապետերի թիվը չփոխվեց, բայց երդմնակալության արարողությունների թիվը մեկով ավելացավ։ Երեկ մայրաքաղաքի վերընտրված 54—րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ երդվեց։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ։ Հանրապետության նախագահը շնորհավորեց Տարոն Մարգարյանին, Երեւանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի եւ նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնեց, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով։ Ընդգծելով, որ հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորելու իր ցուցակը, նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր երեւանցիներին Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար։ Նորընտիր քաղաքապետին երեւանցիները վստահեցին, քանի որ, ըստ հանրապետության նախագահի, նախորդ երկու տա
...
Կարդալ շարունակությունը »
|
Անկարայում հակակառավարական ցույցերն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշումը պետք է որ գոնե առժամանակ Թուրքիային մոռացնել տային հայկական ատոմակայանի թեման։ Բայց քանի որ հակակառավարական ցույցերին մասնակցում են նաեւ բնապահպանական տարբեր խմբեր, ովքեր մշտապես դեմ են արտահայտվել Թուրքիայում կառուցվելիք 3 ատոմակայաններին ու հատկապես դրանց տեղադիրքերին, էրդողանամետ մամուլը այս օրերին գրեց, թե իշխանությունը պատրաստվում է նամակ ուղղել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը, որպեսզի վերջինս արգելի նոր հայկական ԱԷԿ—ի կառուցումը՝ հենց սխալ տեղադիրքի պատճառով։ Ի դեպ, էրդողանամետ մամուլը, իբրեւ հայկական կառուցվելիք ԱԷԿ—ի սխալ տեղադիրքի ապացույց, մեջբերել էր «Foreign Policy Journal»—ում հրապարակված՝ փորձագետ Ռիչարդ Ռուսոյի հոդվածը հայկական ներկայիս ԱԷԿ—ի «շատ վատ վիճակի» ու նորի «շատ վատ տեղադրավայրի» մասին։ Ռ. Ռուսոն հայկական ԱԷԿ—ի խնդրին մշտապես անդրադարձող փորձագետներից է։ Կա մի բայց սակայն։ Փորձագետ Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ է։ Այն է՝ արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ է ստանում Ադրբեջանի իշխանություններից։ Այլ կերպ՝ արեւմտյան այս փորձագետը ադրբեջանական եթե ոչ լրտես, ապա ազդեցության գործակալ է։ Իսկ եթե փորձագետը ազդեցության գործակալ է, ապա նրա, իբրեւ փորձագետի, իբր անաչառ խոսքին վստահել պետք չէ։ Գուցե դա է պատճառը, որ ես այս փորձագետի հրապարակումներին հանդիպեցի միայն թուրքական, ադրբեջանական մամուլում եւ նշյալ պարբերականում։ Թյուրքերին թողնենք մի կողմ եւ անդրադառնանք այն հարցին, թե որտեղ է կառուցվելու մեր նոր ատոմակայանը (ֆինանսական որոշ հարցեր լուծելուց հետո)։ Մենք կանդրադառնանք ս
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10—13—ի քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը։ Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ 2013 թվականի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումները 1%—ով ավել են ԿԲ—ի կանխատեսումներից, որը կազմում է 4,7—5,7%։ ԿԲ—ի այդ կանխատեսումը մասնավորապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճի ցածր գնահատականով, որը կազմում է 2—4%, այնինչ իրենք այս ոլորտում նախատեսում են 4,5% տնտեսական աճ։
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|