Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 43 44 45 46 47 ... 51 52 »
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ։ Հանրապետության նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին եւ դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին։ Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռեւս 2010թ. ապրիլի 9—ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը։ Այնուհետեւ նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների եւ պետական համապատասխան պաշտոնյաների հետ՝ դպրոցի, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական եւ ընթացիկ կարեւոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ։ Դիլիջանի միջազգային դպրոցն իր առաջին աշակերտներին կընդունի 2014 թվականի սեպտեմբերին։ Դպրոցը նախատեսված է 650 աշակերտի եւ 60 ուսուցչի համար։ Լրագրողների հետ զրույցում DIS նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը կարեւորեց նման կրթական հաստատության գործունեությունը Հայաստանում, քանի որ այն հանդիսանալու է United World Colleges (UWC) հանրության մի մաս, ինչը կերաշխավորի բարձր հեղինակություն եւ միջազգային չափանիշների որակ։ Դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվո
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ. Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերը։
Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը
...
Կարդալ շարունակությունը »
|
Կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերն ընդհանուրի մեջ մեծ տեսակարար կշիռ չեն կազմում եւ ֆինանսական կայունության վրա շոշափելի ազդեցություն չեն կարող ունենալ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։ «Գյուղատնտեսական նպատակներով վարկավորման ծավալները կազմում են շուրջ 115 միլիարդ դրամ կամ ընդհանուր վարկային ներդրումների մոտ 7 տոկոսը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ 2012թ. տվյալներով՝ «չաշխատող» է եղել գյուղատնտեսական վարկերի մոտ 5%—ը, ինչն, ըստ մասնագետի, շատ ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական գործունեության ռիսկայնությունը։ Նա նշեց, որ ներկայում հողօգտագործներին վարկեր տրամադրած բանկերը բանակցություններ են վարում գյուղացիների հետ վարկերի պայմանները վերանայելու ուղղությամբ։ «Բանկերն ավելի շատ նախընտրում են իրենց տոկոսային եկամուտների հաշվին մասնակի փոխհատուցել գյուղացիների կորուստները»,–ասաց նա՝ նշելով, որ վարկերի սառեցման տարբերակը չի դիտարկվում, քանի որ դա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Մայիսի 12—ին տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի պտղատու ծառերին եւ ցանքատարածությու
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը պարարտ հող է ստեղծում տարբեր տեսակի չարաշահումների համար։ Այսպես կոչված, «ատկատների» մասին գիտեն բոլորը, դրանց դեմ պայքարի մեխանիզմներն անընդհատ կատարելագործվում են եւ փոփոխվում։ Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ այդ ամենի խորքային պատճառները, օրենսդրական այն խոտանները, որոնք հնարավորություն են տալիս չարաշահողներին անպատիժ կերպով շարունակել պետական բյուջեի միջոցների յուրացումը։ Երեւույթի ծավալների մասին պատկերավոր կերպով հասկանալի է դառնում ՀՀ վերահսկիչ պալատի յուրաքանչյուր ստուգումից հետո։ Պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման գործընթացի օրինականության եւ արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը կառույցի հիմնական թիրախներից մեկն է։ Մոտ 2 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովի նիստի իր ելույթում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել էր, որ ոլորտում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ եւ թերություններ՝ ծավալային հավելագրումների, անորակ աշխատանքի, գների արհեստական թանկացումների, արհեստականորեն ուռճացված նախագծերի, ձեւականորեն տրված փորձագիտական եզրակացությունների, թերի իրականացված տեխնիկական հսկողություն, հեղինակային իրավունքի ձեւական պահպանման եւ անհասկանալի եւ արհեստական ուռճացված տոկոսադրույքների տեսքով։ Շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՎՊ նախագահը փաստեց՝ հատկապես վերջին երեւույթը պարունակում է լրջագույն ռիսկ եւ հիմք է հանդիսանում, այսպես կոչված, «ատկատների» համար։ Վերահսկիչ պալատը վեր
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության նախագահը ողջունեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22—րդ նիստի մասնակիցներին եւ ընդգծեց, որ ինչպես նախորդ նիստերը, հերթական նիստը եւս կկրի խիստ աշխատանքային բնույթ, որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքն ապահովելու, այլեւ Հայաստանի, Արցախի, սփյուռքի առջեւ ծառացած խնդիրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը, նախագահն իր ներածական խոսքում նշեց, որ Հայաստանում վերջին մեկ տարին հագեցած եւ ընտրական էր. խորհրդարանական, նախագահական, այնուհետեւ Երեւանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու, հանրայնորեն հրապարակային քննարկելու եւ լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար։ Նախագահի խոսքով, դեռեւս չկա որեւէ ծանրակշիռ հարց՝ ազգային, հասարակական, սոցիալ—տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումներն այդ ընթացքում հնչեցված ու քննության առնված չլինեին։ Հանրապետության նախագահը բնական համարեց, որ դրանք մեր հասարակության մեջ ձեւավորել են նաեւ մեծ սպասումներ, որոնք այդ հարցերի պատասխանատուները պարտավոր են արդարացնել։ «Կարծում եմ, որ առաջիկա տարիները ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլեւ ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան եւ արդյունավետ աշխատանքի տարիներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի պատգամավորներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները եւ նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը եւ ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։ Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ—ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ—թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ այլ խնդիրների շուրջ։
|
ՀՀ պետական բյուջեի եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103 տոկոսով եւ 88.8 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի կատարման ծրագիրը։ Այս մասին ապրիլի 29—ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2013թ. առաջին եռամսյակի ՀՀ պետական բյուջեի կատարողականը։ «Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար—մարտ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ ասաց նա։ Պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառնվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները։ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ մասնավորապես՝ արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 5.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 84.7 տոկոսը, իսկ ծախսերը՝ 2.9 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 39.3 տոկոսը։ Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով 22.3 տոկոսով, ծախսերի գծով՝ 20.1 տոկոսով։ Խոսելով ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասին՝ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2012թ առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում մեծ մասամբ կրկնվում են նախորդ տարիների ձեւակերպումները, սակայն կա երկու ոլորտ, որոնց ուղղությամբ արձանագրվել է որոշակի առաջընթաց՝ նախընտրական քարոզչության օբյեկտիվ լուսաբանումը հեռարձակվող լրատվամիջոցների կողմից եւ զրպարտության ու վիրավորանքի համար դատական հայցերի քանակի նվազումը։ Այս մասին անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում տրված գնահատականներին եւ համեմատելով դրանք նախորդ տարիների զեկույցների հետ, «Panorama.am»—ի հետ զրույցում նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա միաժամանակ նկատեց, որ 2012թ. մասին զեկույցում մամուլի ազատության վերաբերյալ առանձնահատկությունները ճիշտ ակցենտավորված չեն, որպեսզի դրական եւ բացասական առումով 2012թ. տարբերությունները նախորդ տարիների համեմատ ավելի պարզ եւ ընկալելի լինեն։ «Եթե ես կազմեի զեկույցը, ավելի կհստակեցնեի այն մասը, որը վերաբերում է զրպարտության եւ վիրավորանքի համար դատական հայցերի խնդրին։ Թեեւ այդ հայցերը քիչ չէին, սակայն համեմատած 2011թ. հետդատական որոշումները ավելի մոտ էին իրավագիտական նորմերին եւ միջազգային մոտեցումներին։ Մյուս գնահատականները կարելի է ընդունել, որովհետեւ անվիճարկելի են այն բոլոր քննադատական խոսքերը, որ արված են»,–ասաց Բ. Նավասարդյանը։ Վերջինս զեկույցում առկա այդ ոչ հստակ շեշտադրումները պայմանավորեց զեկույցի կառուցվածքով եւ որեւէ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստեղծվել են արցախյան պատերազմի դժվարագույն տարիներին եւ անցել ձեւավորման ու զարգացման ոչ դյուրին ճանապարհ։ Բայց այսօր մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ սահմանապահ զորքերը կայացած ռազմական կառույց է, որը կրում է հայ զինվորականության լավագույն ավանդույթները եւ ի զորու է արդյունավետ կերպով լուծել իր առջեւ ծառացած խնդիրները։ Հայ սահմանապահը տարվա յուրաքանչյուր օր, օրվա ցանկացած ժամի լծված է հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին։ Եվ տարվա մեջ միայն մեկ օր մենք բոլորս հիշում ենք նրանց՝ հավաստիացնելով, որ հպարտ ենք իրենց կատարած աշխատանքով, կարեւորելով այդ աշխատանքը։ Սահմանապահի օրվա կապակցությամբ ՀՀ սահմանապահ զորքերի կենտրոնակայանում երեկ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։ Ներկա էին սահմանապահ զորքերի վարչության բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ, սահմանապահներ եւ նրանց ընտանիքների անդամներ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ—գնդապետ Գորիկ Հակոբյանը, ողջունելով սահմանապահներին ու շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ սահմանապահի ծառայությունը կառուցվում է այն գիտակցության վրա, որ դա ավելին է, քան ուղղակի մասնագիտություն. «Ոչ մի ժողովուրդ, առավել եւս հակամարտության մեջ գտնվող, չի կարող իրեն անվտանգ զգալ, եթե նրա երկրի սահմանները պատշաճ կերպով պաշտպանված չեն։ Այս իմաստով սահմանապահ զորքերը առանձնահատուկ տեղ են գրավում մեր պետության անվտանգության համակարգում։ Սահմանապահներն իրենց
...
Կարդալ շարունակությունը »
|
Մայրաքաղաքում շրջայցի ժամանակ նախագահը ծանոթացել է խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքին Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երեւանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման եւ մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին։ Տարոն Մարգարյանը նախագահին ներկայացրել է Երեւանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի եւ Բեյրութի փողոցների միջեւ ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նա նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի եւ կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով տասնյակ տարիներով մանկական այգու՝ քաղաքի համար ավանդական դարձած գործառույթները եւ օգտագործելով նման այգիների ժամանակակից միջազգային փորձը։ Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը։ Ըստ նախագծի, տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների եւ թփերի քանակական առավելագույն պահպանություն եւ ավելացում։ Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով։ Քաղաքապետի հավաստմամբ, այգու ամբ
...
Կարդալ շարունակությունը »
|
Դրանով հիմք դրվեց Հայաստան–ԵՄ կանոնակարգված գործընթացներին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ—ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել, եւ անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսեւորում։ Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի եւ Եվրոպական Միության բոլոր պետությունների միջեւ»։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2011թ. հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական եւ աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։ «Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությունը շարժունակության, միգրացիայի եւ մարդկային շփումների ամրապնդման ոլորտներում զգալի առա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երբ թյուրքական տարրը անընդհատ էներգետիկ պատերազմ է նախաձեռնում Տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալ—տնտեսական արագընթաց փոփոխությունների, արտակարգ իրավիճակների, պատերազմի եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու, ԵՄ—ի, ՌԴ—ի, ԱՄՆ—ի եւ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տարածաշրջանում իրականացվող էներգետիկ քաղաքականության պայմաններում տարածաշրջանային ծրագրերին մեր երկրի ներգրավվածությունը երաշխավորելու, վառելիքաէներգետիկ պաշարների երկարաժամկետ ռազմավարական պաշարներ ստեղծելու կարեւորությամբ պայմանավորված ՀՀ—ն այլեւս ունի երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ձեւը՝ ամրագրված համապատասխան փաստաթղթով։ «Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության ճյուղերի համաչափ զարգացում եւ այդ ենթատեքստում էներգետիկան, որպես հասարակության զարգացում ապահովող կարեւորագույն ոլորտ, իր որակական եւ քանակական զարգացումներով կոչված է ապահովելու երկրի առաջընթացն ու տնտեսության զարգացումը։ Մեր առաջնահերթ խնդիրն է ապահովել այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման եւ հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար։ Մեր երկրի ընդերքի ա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|