ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 23:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հանրապետություն
« 1 2 ... 41 42 43 44 45 ... 51 52 »

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, նրանց մաղթել քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք։ 
Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին Երեւանում ծավալված քաղաքացիների ինքնաբուխ շարժմանը, որը, վարչապետի խոսքով, զերծ է կուսակցականությունից եւ ունի սոցիալական բնույթ։ Տիգրան Սարգսյանը նաեւ շեշտել է, որ հոծ զանգվածներին առնչվող որոշումները նախօրոք պետք է անպայման քննարկվեն հանրության հետ (տե՛ս առանձին)։
Այնուհետեւ կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։
Գործադիրը հաստատել է հարկային եւ մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը եւ այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները։ «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, եւ այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երեւանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել։ Կարեւոր է նաեւ այն, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը հաստատեց համապատասխան կարգը

Այսուհետ հարկային մարմինը կարող է առանց զգուշացնելու անհանգստացնել հարկատուին։ Պաշտոնական ձեւակերպմամբ՝ կարող է օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնել։ Գործադիրը երեկվա նիստում հաստատեց աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստն արձանագրելու կարգը։ Ի դեպ, հստակեցվում է, որ չձեւակերպելը ենթադրում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայություն։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ըստ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, նշված կարգն ապահովում է աշխատողի աշխատանքի ընդունումը չձեւակերպելու փաստն արձանագրելու կարգի հետ կապված հարաբերությունները։ Այդ փաստն արձանագրվում է հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ հարկային մարմնի կամ աշխատանքի պետական տեսչության կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների շրջանակներում։ Կառավարության որոշմամբ, չձեւակերպելու դեպք է համարվում նաեւ այն դեպքը, եթե հիմնավորվում է տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը՝ առանց այդ պահին աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բազմափուլ բարեփոխումների հերթական ու կարեւոր քայլերից մեկը կլինի 2014թ. բազային աշխատավարձի բարձրացումը մոտ 20 տոկոսով։ Ներկայումս քաղծառայողի միջին աշխատավարձը տատանվում է 100—ից 120 հազար դրամի շրջանակներում, կրտսեր քաղծառայողինը՝ 40 հազար դրամի։ Սակայն վարձատրության բարձրացման հետ մեկտեղ համակարգը պետք է բացառի անկիրթ ու անբարտավան աշխատակիցների ընդունումը։
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ ասուլիսում տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից կսկսվի նոր մոդելով կրտսեր թափուր պաշտոններ համալրելու համար քաղաքացիների հավաստագրման գործընթացը։ Նոր մոտեցումը թույլ կտա քաղաքացիական ծառայության ոլորտում կադրերի համալրումն իրականացնել ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող մարդկանց ընդգրկմամբ։
«Հավաստագիր ստանալու նորամուծությունը այն է, որ ուղղակի բովանդակությունն է հարստացվել։ Նախկինում հավաստագրման գործընթացը հարցաշարերի եւ թեստային առաջադրանքների հանձնումն էր, որոնք ներառում էին ՀՀ Սահմանադրության եւ քաղաքացիական ծառայության օրենսդրական հարցերը։ Այսինքն՝ դիմողի նկատմամբ կային զուտ իրավական գիտելիքներ ունենալու պահանջներ։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա բավարար չէ, քանի որ կան կրտսեր քաղծառայողներ, ովքեր չեն տարբերում Թումանյանին ու Թամանյանին, ովքեր չգիտեն, թե քանի մարզ կա Հայաստանի Հանրապետությունում։ Պետական ծառայողները պետք է իրենց գիտելիքներով լինեն առավել զինված, քան օրենսդրության չոր տառի իմացությունն է»,—ասաց Մ. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահը ուսանողներին հանձնեց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի հավաստագրերը
ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013—2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին։ Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը։ Մասնակցել են նաեւ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ եւ շրջանավարտներ։
Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգեւորիչ հաջողությունները։
Հանրապետության նախագահը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ եւ հետագա ծրագրերի իրականացման գործում։ «Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն երիտասարդներին, ովքեր այս տարի ընդունվել են բուհեր եւ դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29—ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը։
Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին։
Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ՝ ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում։
Այս առումով երկուստեք կարեւորվել է 2013—ի սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ—հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ՝ կարող է խթանել նոր կապերի հաստատումը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը եւ այլն։ 
Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ եւ վերահսկելի դարձնելու համար։ «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլեւ հասարակությանը։ Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը եւ հանրությունը կարողանում է վերահսկել նրանց։ Այսուհետ ՀՀ—ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ։ Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռեւս անում»,–ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջությամբ կանոնակարգելու համար դեռեւս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ։ 
Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարեւորագույն խնդիրը բիզնեսի եւ քաղաքակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 29—ին տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը։
ՀՀ նախագահն ասել է. «Բարեւ ձեզ,
Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցերից մեկին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ ուզում վտանգի ենթարկել մեր երկիրը միայն նրա համար, որ ասեն՝ նայեք, տեսեք ոնց կտրեց, ոնց տվեց, սպանեց։ Ո՞վ չի հասկանում, որ հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է։ Ո՞վ չի հասկանում, որ ես կարող եմ ջղայնանալ յուրաքանչյուրի վրա, կարող եմ շատ մարդկանց շատ բաներ պարտադրել»։ Սակայն նա միաժամանակ նշեց, որ դեմ է կտրուկ քայլերի, «որովհետեւ դրանք հղի են վտանգներով»։ 
«Ես շտապելու եմ դանդաղ»,–իր սկզբունքներն ամփոփեց երկրի ղեկավարը։ Իսկ այդ սկզբունքները մշտապես ընկած են նրա գործունեության առանցքում, սկզբունքներ, որոնք բնութագրական են ոչ միայն Սարգսյան նախագահին, այլեւ Սարգսյան մարդուն։ Հենց դրանցից ելնելով էլ Երեւանում իր նախընտրական հանրահավաքում, որպես նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանը ներկայացրեց առաջնորդի կերպարի իր տեսլականը. «Առաջնորդի ուժը մարդկանց արհամարհելու ունակությամբ չի չափվում։ Առաջնորդի ճշմարտությունն իր կարծիքից տարբերվող կարծիք արտահայտողներին տրորելով չի արտահայտվում։ Առաջնորդի հետեւողականությունը մտրակի հարված չէ, այլ՝ գնացքի երկարատեւ ու անկասելի երթ»։ Իսկ այդ երթին նա մոտենում է ամենայն պատասխանատվությամբ՝ թե իր երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս։
Հավասարակշռված առաջնորդի կերպարը որքան էլ անսովոր է անհանդուրժողականության ավելցուկ ունեցող մեր տարածաշրջանում, այդուհանդերձ, հենց դա է ընդունելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում եւ հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ—ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ»,–ընդգծել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել եւ համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվել են զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։ Հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտպանության ոլորտում գնումների իրականացումն ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից է։ Այն, թե ինչ սկզբունքով են իրականացվում այդ գնումները, ինչ ռազմավարական գործոնների հիման վրա եւ որ արտադրողներից, մեծապես պայմանավորում է զինված ուժերի մարտունակությունն ու արդիական վիճակը։ Գործընթացը, մեծամասամբ, պարունակում է պետական գաղտնիքի տարրեր, սակայն խորհրդարանը, որպես երկրի օրենսդիր մարմին, պետք է իր գործուն մասնակցությունն ունենա այս կարեւորագույն ռազմավարական խնդրում։
Պաշտպանության ոլորտում գնումների իրականացման միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու, ինչպես նաեւ ոլորտում օրենսդիրի դերը քննարկելու համար երեկ Ազգային ժողովում կազմակերպվեց միջազգային սեմինար՝ խորհրդարանի, ՀՀ կառավարության, ինչպես նաեւ միջազգային փորձագետների եւ տարբեր երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ սեմինարի առաջնային նպատակն է քննարկել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացի հիմնական մարտահրավերները, անդրադառնալ խորհրդարանի դերին այս գործընթացի վերահսկողության առումով, առանձնացնել այն հիմնական ուղիները, որոնք թույլ կտան ապահովել ու բարձրացնել ոլորտում գնումների գործընթացի արդյունավետությունը։ «Ի տարբերություն այլ ոլորտներում գնումների գործընթացի, այստեղ առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք մենք պատադիր պետք է հաշվի առնեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26—27—ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ։
Ողջունելով ԱԺ նախագահին՝ ԵԽ ԽՎ նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը եւ ներկայությունը ԵԽ ԽՎ նստաշրջնանին։ Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽ ԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար։ ԵԽ ԽՎ նախագահը կարեւորեց ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները եւ օրակարգը։ Նա կարեւոր համարեց ԵԽ ԽՎ—ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը եւ բարձր գնահատեց վեհաժողովի քաղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում հունիսի 26—27—ին կայացած համաժողովի արդյունքները, հանրապետության նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երեկ համաժողովում քննարկվել են ՀԱՊԿ—ի եւ ՆԱՏՕ—ի համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ խնդիրներ, նախանշվել են այն ուղիները, որոնցով կարելի է հասնել փոխըմբռնման տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում։ Նաեւ համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024