ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 06:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 23 » Հարաբերությունների խորացման լավ հիմքեր /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ պետական նախարար Մինորու Կիուչիին/
15:44
Հարաբերությունների խորացման լավ հիմքեր /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ պետական նախարար Մինորու Կիուչիին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին։
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահը միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարեւորել է հաճախակի փոխայցելությունները եւ գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ նոր բովանդակություն ստանում։
Սերժ Սարգսյանը եւ պետնախարար Մինորու Կիուչին երկուստեք կարեւորել են ս.թ. հունվարի 1—ից Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի հայ—ճապոնական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության օրակարգի ընդլայնմանը։ Հանրապետության նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր պաշտոնական այցը եւ ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները։
Մինորու Կիուչին, Գյումրիի ողբերգության կապակցությամբ, Ճապոնիայի կառավարության եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել հանրապետության նախագահին, զոհվածների հարազատներին եւ ամբողջ հայ ժողովրդին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա մտահոգություններին, ընթացիկ տարում ՀՀ—ում պետականորեն նշվող Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի թեմային, մտքեր փոխանակել նաեւ միջազգային արդի խնդիրների շուրջ։
ՀՀ նախագահը եւ Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարը, երկկողմ հարաբերությունների զարգացումից բացի, կարեւորել են նաեւ Հայաստանի եւ Ճապոնիայի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Փոխգործակցության խորացման առումով նրանք ընդգծել են միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների միջեւ հումանիտար եւ մշակութային փոխանակումների ակտիվացման, հեռանկարային եւ փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրին ցուցաբերած զգալի աջակցության, ինչպես նաեւ հայ—ճապոնական հարաբերությունները խորացնելու գործում պատրաստակամության ու հետեւողականության համար։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024