ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 7 » Հայաստանը տարածաշրջանում կարեւոր բանալիներ է պահում իր ձեռքում
15:58
Հայաստանը տարածաշրջանում կարեւոր բանալիներ է պահում իր ձեռքում

Ճապոնիայի արտգործնախարար Կոիչիրո Գեմբայի բացառիկ հարցազրույցը «ՀՀ»–ին
—Պարոն նախարար, ինչպե՞ս եք գնահատում հայ—ճապոնական հարաբերությունների մակարդակը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի նախօրեին։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են դրանք խթանելու եւ ամրապնդելու հնարավորությունները։
— Ես ուրախ եմ, որ սեպտեմբերի 7—ին նշում ենք Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20— ամյա հոբելյանը։ Այդ 20 տարիների ընթացքում մենք հետեւողականորեն խորացրել ենք մեր հարաբերությունները ոլորտների լայն շրջանակում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը եւ մշակույթը։ Ներկայումս մեր երկրները, որպես հուսալի գործընկերներ, երկկողմ համագործակցություն են ծավալում նաեւ միջազգային ասպարեզում։
Անցյալ տարի մարտին Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո Հայաստանում կատարվեց հոգեհանգստի արարողություն աղետի զոհերի հիշատակին, որին ներկա էին նախագահ Սարգսյանը եւ արտգործնախարար Նալբանդյանը։ Բացի այդ, ցավակցության եւ աջակցության ջերմ խոսքեր, օգնություն ստացանք բազմաթիվ մարդկանցից։ Այդ ամենը հնարավորություն տվեց եւս մեկ անգամ զգալ մեր երկրների միջեւ կապերի ամրությունը։
Մասնավորապես, այս տարի տեղի ունեցան այնպիսի կարեւոր իրադարձություններ, ինչպիսիք են Ճապոնիա— Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը, Ճապոնիայում Հայաստանի առաջին դեսպան Պողոսյանի կողմից պաշտոնի ստանձնումը եւ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսյան այցը Ճապոնիա։ Այդ այցը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման առիթ դարձավ։ Նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Նոդայի ստորագրած՝ բարեկամության եւ գործընկերության հետագա խորացման մասին համատեղ հայտարարությունը, սահմանում է տարերային աղետների կանխման ոլորտում համագործակցությունը որպես կարեւոր ուղղություն, միաժամանակ նշելով երկու երկրների համագործակցության վեկտորները տարբեր ոլորտներում։ 
Բացի այդ, ես եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այցի ընթացքում ուղեկցում էր նախագահին, Հուշագիր ստորագրեցինք երկու երկրների ԱԳՆ— ների միջեւ համագործակցության մասին։ Մենք մտադիր ենք այդ փաստաթղթերի հիման վրա ավելի ամրապնդել մեր երկրների գործակցային լավ հարաբերությունները։
—Ինչպիսի՞ն են Ճապոնիայի քաղաքական եւ տնտեսական հետաքրքրությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում։
— Հարավկովկասյան տարածաշրջանը, որպես Կասպից ծովի տարածաշրջանից էներգետիկ եւ առեւտրային միջանցք, ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Կասպից ծովի տարածաշրջանում էներգետիկ պաշարների իրացմանը եւ խողովակաշարի շինարարությանը մասնակցում են նաեւ ճապոնական ընկերություններ։ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ազդում են էներգակիրների միջազգային շուկայի կայունության վրա եւ ուղղակիորեն կապված են Ճապոնիայի ազգային շահերի հետ։ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւոր բանալիներ է պահում իր ձեռքում։ Այդ պատճառով Ճապոնիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի կայուն զարգացմանը։
Ելնելով նման դիրքորոշումից՝ Ճապոնիան այս տարվա մայիսին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության կազմում իր ներկայացուցիչներին ուղարկեց Հայաստան՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունները։ Բացի այդ, մենք իենային վարկի, անհատույց ֆինանսական օժանդակության եւ տեխնիկական աջակցության տեսքով ընդհանուր առմամբ ավելի քան 41 մլրդ իենի (1 իենը=5,2 դրամի) օգնություն ենք ցույց տվել Հայաստանում ժողովրդավարացման եւ շուկայական տնտեսության ներդրմանն ուղղված ջանքերին։ Ինչպես ես նշեցի վերջերս արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, Ճապոնիան կշարունակի հետագայում եւս աջակցել Հայաստանին։ Խոսելով տնտեսության ոլորտի մասին՝ ցավով պետք է նշեմ, որ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը անցյալ տարի կազմել է ընդամենը մոտ 1,3 մլրդ իեն։ Մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները ամրապնդելու համար։
— 2010 թվականից Տոկիոյում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Որքանո՞վ է Տոկիոն շահագրգռված Հայաստանում բացել իր դիվանագիտական ներկայացուցչությունը։
—Հայաստանը Տոկիոյում դեսպանություն բացել է 2010 թվականին, իսկ այս տարվա հունիսին իր պաշտոնն ստանձնեց առաջին դեսպան, Ճապոնիայի գիտակ Հրանտ Պողոսյանը։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Այդ համատեքստում, այս տարվա հունիսին Ճապոնիա այցելած նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Նոդայի հանդիպման ընթացքում, ինչպես նաեւ արտգործնախարար Նալբանդյանի հետ իմ հանդիպման ժամանակ հայկական կողմն իր ցանկությունն արտահայտեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացման վերաբերյալ։ Ճապոնիայի համար հեշտ չէ ֆինանսական դժվար իրավիճակի պայմաններում նոր դեսպանություն բացել, բայց մենք մտադիր ենք շարունակել դրա համար հնարավորություններ փնտրել։
— ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած հունիսյան պաշտոնական այցի ընթացքում ընդգծվեց հայ—ճապոնական տնտեսական կապերն ընդլայնելու, Հայաստանի տնտեսության մեջ ճապոնական ներդրումների ծավալն ավելացնելու անհրաժեշտությունը։ Այդ առումով ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում։
— Ցավոք, Հայաստանի եւ Ճապոնիայի առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում։ Ինչպես Դուք ճիշտ նշեցիք, նախագահ Սարգսյանն ու վարչապետ Նոդան ուղղակիորեն մատնանշելով այդ փաստը՝ հաստատեցին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու կարեւորությունը։ Բացի այդ, ես արտգործնախարար Նալբանդյանին փոխանցեցի մեր մտադրությունը՝ հետագայում եւս աջակցել Հայաստանի շուկայական տնտեսության զարգացմանը։
Հայաստանի տնտեսության մեջ ճապոնական ներդրումներն ավելացնելու համար անհրաժեշտ է, որ ճապոնական ընկերությունները լավ տեղեկացված լինեն նրա մասին։ Այդ նպատակով ճապոնական կողմը Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) եւ Մոսկվայում Ճապոնական գործարար ակումբի ուժերով նրանց համար գործարար սեմինարներ է անցկացնում Հայաստանի վերաբերյալ։ Ճապոնական ընկերություններին Հայաստանին ծանոթացնող սեմինար է անցկացրել նաեւ Տոկիոյում Հայաստանի դեսպանությունը։ Հուսով եմ այդ ջանքեր շարունակելու ճանապարհով ընդլայնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները։
— ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է Երեւանի պետական համալսարանում բացել նորագույն սարքավորումներով կահավորված եւ բարձրակարգ մասնագետներով համալրված՝ ճապոներեն լեզվի ուսումնասիրման կենտրոն, որը պետք է ճապոնական մշակույթը, քաղաքակրթությունը, կրթական համակարգն ու պատմությունն ուսումնասիրելու հիմք դառնա։ Ձեր կարծիքով՝ երկկողմ հարաբերություններում ինչպիսի՞ ներուժ կա մշակութային եւ մարդկային փոխանակության ոլորտում։
— Հայաստանն ու Ճապոնիան հին պատմություն ունեցող երկրներ են։ Մեր ժողովուրդներին միավորում է հարգանքը պատմության նկատմամբ, սերը մշակույթի եւ արվեստի հանդեպ։ Այդ պատճառով մեր ժողովուրդները միմյանց մոտիկից ծանոթանալու եւ մշակութային ու մարդկային փոխանակության ճանապարհով բարեկամական հարաբերություններ զարգացնելու մեծ ներուժ ունեն։ 
Այդ կապակցությամբ շատ ուրախ եմ լսել ԵՊՀ—ում ճապոներեն լեզվի ուսումնասիրման կենտրոն բացելու մասին։ Հուսով եմ, որ այն մեծ դեր կունենա Հայաստանում ճապոներենի մասսայականացման, Ճապոնիան ուսումնասիրելու, ինչպես նաեւ Ճապոնական մշակույթը ըմբռնելու համար։
Մենք նույնպես մտադիր ենք ջանքեր չխնայել, որ Հայաստանի բնակչությունը ավելի խորությամբ ծանոթանա ճապոնական մշակույթին, որ մեր ժողովուրդներն ավելի ջերմ զգացումներ ունենան միմյանց հանդեպ։ Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանությունը, որի իրավասության շրջանակներում են գտնվում Հայաստանի հետ կապերը, Ճապոնիայի հետ բարեկամության ընկերակցություն հանդիսացող Հիկարիի կենտրոնի աջակցությամբ արդեն անցկացնում է տարբեր մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ կինոփառատոններ, իկեբանայի եւ թեյախմության արարողության ցուցադրություններ։ Տեղի են ունեցել նաեւ ճապոներեն լեզվին վերաբերող ուսումնական նյութերի նվիրատվություններ, ճապոներենի մասնագետների մասնակցությամբ արտագնա սեմինարներ եւ Ճապոնական հիմնադրամի կողմից կազմակերպված այլ միջոցառումներ։ 
Մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյա հոբելյանի տարում, բացի հիշյալ մշակութային միջոցառումներից,հուլիս—օգոստոսին Երեւանում տեղի ունեցավ «Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքները» ցուցահանդեսը, որի թեման մեր երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող՝ տարերային աղետներից պաշտպանությունն էր։ Այդ ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին քաղաքաշինության նախարար Թադեւոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Երիցյանը, շատ այլ պաշտոնատար անձինք, ճարտարապետության, շինարարության եւ սեյսմոլոգիայի ոլորտների ներկայացուցիչներ։ Միջոցառումն անցավ մեծ հաջողությամբ։ Մենք մտադիր ենք հետագայում եւս ակտիվորեն նմանօրինակ միջոցառումներ անցկացնել՝ օգտագործելով նախագահ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած այցի ազդակները։ hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 433 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024