ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 23:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » ՀՀԿ գործադիր մարմնի նիստում
16:01
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ երեկ տեղի ունեցած նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստում վերահաստատել են, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուների մեծ մասը՝ շուրջ 65 տոկոսը, ստացել է վստահության քվե։

«Ընտրությունների արդյունքները վերլուծել ենք համայնք առ համայնք եւ ըստ մարզերի, նաեւ անդրադարձել ենք սեպտեմբերի 23—ին սպասվող համայնքապետերի ՏԻՄ ընտրություններին։ Դրանք կարեւորվում են երկու տեսանկյունից, բնականաբար, պետք է անցնեն մրցակցային պայմաններում եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան»,–նշեց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ եւս մեկ անգամ վերլուծվել են ՀՀԿ թեկնածուների հնարավորությունները եւ թե որ մարզում կամ համայնքում քանի թեկնածու կա։ Քննարկվել են նաեւ ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել արտաքին քաղաքական զարգացումներին, այն կառույցների հայտարարություններին, որոնք դատապարտել են Ադրբեջանին։
«NEWS.am»—ի հարցին, թե արդյոք ՀՀԿ նիստում անդրադարձ կատարվե՞լ է վարչապետի փոփոխության անհրաժեշտության մասին ԲՀԿ—ի հայտարարությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նման հարցեր չեն քննարկվել։ «ՀՀԿ—ն վստահում է կառավարության եւ վարչապետի իրականացրած քայլերին։ Այդ հարցը քննարկելու խնդիր չկա»,–ընդգծել է նա։ hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 525 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024