ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 19 » Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը /Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը/
09:20
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը /Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը/

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն իրականացվում է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, եւ այն զբաղվելու է հակակոռուպցիոն կրթությամբ, կանխարգելմամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։ 2021 թ. կստեղծվի արդեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմինը՝ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների նախաքննությամբ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձեւավորվեր դեռեւս նախորդ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, սակայն անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով դրա ձեւավորումն ուշացավ՝ համընկնելով արդեն նոր հակակոռուպցիոն ռազմավարության ժամանակաշրջանի հետ։ «Կառույցն իրականացնելու է կանխարգելման գործառույթներ, ինչը նշանակում է հակակոռուպցիոն կրթություն եւ կանխարգելում՝ շահերի եւ էթիկայի նորմերի բախման դեպքերի բացահայտում։ Ներկա դրությամբ գործող օրենքով ամրագրված է, որ եթե քրեական հանցագործություն պարունակող հատկանիշներով արարքների բացահայտման դեպքում հանձնաժողովը պետք է դիմի իրավապահ մարմնին, տվյալ դեպքում՝ դատախազություն։ Սակայն երբ կձեւավորվի քննչական մարմինը՝ հակակոռուպցիոն կոմիտեն, այն իր մեջ կմիավորի այս պահին գործող իրավապահ մարմինների հակակոռուպցիոն գործառույթները։ Արդյունքում կունենանք մեկ միասնական հակակոռուպցիոն մարմին, որը պատասխանատու կլինի հետաքննության համար»,–մանրամասնեց պատգամավորը։
Նորաստեղծ հանձնաժողովին է վերապահված պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման, վերլուծության, արդյունքների հրապարակման գործառույթը։ Կառույցը զբաղվելու է պաշտոնատար անձանց անհամատեղելիության, ինչպես նաեւ շահերի բախման եւ ոչ էթիկական վարքագծի բացահայտումներով։ Օրենսդրական վերջին փոփոխություններից հետո ընդլայնվելու է նաեւ հայտարարատու անձանց շրջանակը, ինչն ավելի մեծ աշխատանք է պահանջելու հանձնաժողովից։
Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եւ նոր ստեղծվող հանձնաժողովի գործառույթների եւ գործիքակազմի տարբերություններին՝ զրուցակիցս նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ի տարբերություն նախորդի, որոշակի հասանելիություն կունենա տվյալների շտեմարաններին։ Դա հնարավորություն կտա վերլուծելու պաշտոնատար անձի գույքի եւ նրա ներկայացրած հայտարարագրերի միջեւ առկա համապատասխանությունը։ Նորաստեղծ հանձնաժողովին է վերապահվում նշանակվող եւ ընթացիկ դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացության ներկայացումը, այսինքն՝ մինչեւ դատավորի նշանակումը հանձնաժողովը պետք է եզրակացություն տա նրա բարեվարքության մասին։ Ավելացել են ֆինանսական եւ աշխատանքային ռեսուրսները. եթե նախկինում կար ընդամենը հինգ անդամով եւ փոքր աշխատակազմով հանձնաժողով, որը չէր կարող ապահովել հանրային ծառայողների ամբողջ ծածկույթը, ապա այսուհետ այն ավելի մեծաքանակ կլինի։ Ֆինանսական անկախության մասով եւս առաջընթաց կա, մասնավորապես, նախկին օրենքում ամրագրված էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ֆինանսավորվում է ՀՀ նախագահի աշխատակազմից, ինչն արդեն սահմանափակում էր կառույցի քաղաքական անկախությունը։ Այսօր հանձնաժողովին պետբյուջեով հատկացվելու է առանձին ֆինանսավորում։ Հակադարձելով այն քննադատությանը, թե Ազգային ժողովի կողմից անդամների ընտրությունը զրկում է նրանց անկախությունից, Տիգրանյանն ասաց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնպես ձեւավորվում է խորհրդարանի կողմից, սակայն որեւէ մեկը չի ասում, որ այն քաղաքականապես կաշկանդված է։ «Նախկինում անկախության սահմանափակում էր այն հանգամանքը, որ էթիկայի հանձնաժողովը գործում էր նախագահական նստավայրում։ Այսօր պետք է մտածենք հանձնաժողովի շինությունն առանձնացնելու մասին»,–ասաց նա։
Որպես քաղաքացիական հասարակության նախկին ներկայացուցիչ՝ Տիգրանյանը նշեց, որ մշտապես առաջ են քաշել հակակոռուպցիոն ռազմավարությունների վերլուծության անհրաժեշտության գաղափարը, քանի որ մինչեւ հաջորդ ռազմավարություն գրելը պետք է ունենալ նախորդի գնահատումը, չկատարածի պատճառների վերլուծությունը։ «Բոլոր հաջորդ ռազմավարություններում խոսվում է նախորդի ձեռքբերումներից եւ բացթողումներից։ Այս մեկում եւս որոշակի վերլուծություն կա նախորդների մասով։ Չնայած այդ ամենին՝ այս պահին չկա այն կառույցը, որը կզբաղվի վերլուծությամբ եւ արդյունքների գնահատմամբ։ Այդ աշխատանքները նախկինում կատարվում էին ածանցյալի սկզբունքով։ Ներկա կարգավորումներով՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով ամրագրվում է, որ հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգն իրականացվելու է հանձնաժողովի կողմից։ Ակնկալվում է, որ հանձնաժողովը կիրականացնի մշտադիտարկումներ՝ գնահատական տալու համար, թե ռազմավարության որ հատվածն ինչպես է կատարվում»,–պարզաբանեց պատգամավորը։
Ներկայումս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թիվը համապատասխանում է ԱԺ—ում ներկայացված քաղաքական ուժերի, ինչպես նաեւ կառավարության եւ ԲԴԽ—ի ընդհանուր թվին։ Սակայն հարց է առաջանում, թե ինչպես կազդեն քաղաքական վերադասավորումները հանձնաժողովի ձեւավորման վրա։ Տիգրանյանի խոսքով՝ այդ հարցը նախկինում էլ քննարկվել է, խոսվել է նաեւ այն մասին, որ միգուցե ավելի նպատակահարմար կլիներ, եթե ընդդիմությունը ներկայացներ միասնական թեկնածու կամ օրինակ՝ հանձնաժողովի անդամների թվի ավելացումը։ Այդ ամենը ենթադրում է հանձնաժողովի ձեւավորման մեխանիզմի վերանայում։
«Խորհրդարանում քաղաքական ուժերի ավելացման պարագայում միգուցե հետագայում խնդիրը լուծվի քաղաքական կոնսենսուսի արդյունքում, երբ մեկական թեկնածու կներկայացվի իշխանության եւ ընդդիմության կողմից։ Եթե խորհրդարանում ներկայացված լինեն ոչ թե երեք, այլ օրինակ՝ յոթ քաղաքական ուժ, ապա, բնականաբար, թեկնածուների ներկայացման այլ կարգավորում կպահանջվի»,– հավելեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանը։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը համակարծիք է, որ ֆինանսական անկախությունը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի նստավայրում չգտնվելը որոշակի անկախություն կապահովի հանձնաժողովի անդամների համար, եւ իրենց որոշումներում նրանք ավելի ինքնուրույն կլինեն։ Բաղդասարյանի գնահատմամբ, նոր ռազմավարությամբ բոլոր հարցերը չեն լուծվում, սակայն այն մեկ քայլ առաջ է զարգացման ճանապարհով գնալու առումով։ «Քայլ առ քայլ զարգացումն ավելի ճիշտ է, քանի որ, ըստ իս, իրատեսական չէի համարի, եթե որեւէ մեկը վստահեցներ, որ միանգամից կկարողանա լուծել բոլոր հարցերը»,–ամփոփեց պատգամավորը։

 

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 273 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024