ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 02:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 13 » Մարդու իրավունքներ, ՀԱՊԿ, ՏԻՄ ընտրություններ /Այս հարցերն են քննարկվել ազգային անվտանգության խորհրդի նիստում/
13:38
Մարդու իրավունքներ, ՀԱՊԿ, ՏԻՄ ընտրություններ /Այս հարցերն են քննարկվել ազգային անվտանգության խորհրդի նիստում/

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։
Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը։ Քննարկմանը ներկա է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Խորհրդի անդամները քննարկել են նաեւ 2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն—2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի եւ հոկտեմբերին տեղի ունենալիք ՀՀ զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի ամփոփմանը վերաբերող հարցեր։
Մինչեւ օրակարգի հարցերին անցնելը, նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 9—ին հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ գոհունակությամբ նշելով, որ ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արդյունքները։ «Ինը համայնքներում եղել են վերահաշվարկման պահանջով բողոքարկումներ՝ հինգը կապված են եղել համայնքի ղեկավարների ընտրության հետ, չորսը՝ ավագանիների ընտրության։ Շահագրգիռ կողմերի ներկայությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությամբ տեղի է ունեցել վերահաշվարկ, եւ որեւէ շեղում չի հայտնաբերվել։ Ընդ որում, ստուգվել են նաեւ ներկայացված այն մարդկանց ցուցակները, ովքեր Հայաստանի Հանրապետությունից բացակայում են, բայց, չգիտես ինչու, իբր մասնակցել են քվեարկությանը։ Այդպիսի գեթ մեկ դեպք չի հայտնաբերվել։
Ցանկանում եմ նշել նաեւ, որ անվտանգության խորհրդի այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ։ Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած ավելորդ շահարկումներ չլինեն»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 428 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024