ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 10 » «Մեր ամենակարեւոր նպատակն է վերադառնալ Հայաստան» /Այս ուղերձով է դիմել վարչապետը սփյուռքահայ երիտասարդներին/
09:56
«Մեր ամենակարեւոր նպատակն է վերադառնալ Հայաստան» /Այս ուղերձով է դիմել վարչապետը սփյուռքահայ երիտասարդներին/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դիմելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ եւ քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երեւանում։ Համոզված եմ, որ Հայաստանում շատերն են այդ երջանկությունը զգում՝ձեզ տեսնելով Երեւանի փողոցներում քայլելիս, զբոսնելիս։ Ընդհանրապես, մի անգամ ես գրառում եմ կատարել «Ֆեյսբուքում», դա երեւի մեկ տարի առաջ էր, փորձելով նկարագրել, թե ինչպիսին է ապագա Հայաստանի մասին իմ պատկերացումը։ Այն տեսարանը, որը ինչ որ ժամանակ առաջ շատ հետաքրքրիր էր։ Երկու մարդ Աբովյան փողոցի այս մայթից այն մայթը բարձրաձայն միմյանց հետ խոսում էին արեւմտահայերեն եւ պայմանավորվում, թե երեկոյան որտեղ պետք է հանդիպեն։ Դա իսկապես էպիկական տեսարան էր, երջանկացնող տեսարան էր, որովհետեւ երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես մի պետություն, որը պետք է հայության մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագույն մասը կենտրոնացնի իր տարածքում եւ ապահովի այդ մարդկանց, մեր ժողովրդի մեծագույն մասի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ դա մեզ համար պարզապես գաղափարախոսական խնդիր չէ։ Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել։ Մենք ուզում ենք, որ դուք այս երջանկությունն ավելի ու ավելի հաճախ պատճառեք Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հայրենիքին։ Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինեք ուխտագնացության առիթով, առանց ուխտագնացության առիթի, լինեք ձեր քույրերի, եղբայրների, ծնողների, հարազատների հետ, լինեք ավելի երկար, լինեք ավելի հաճախ եւ այնքան երկար ու ավելի հաճախ, որ մենք մտածենք, որ ոչ թե դուք եկել եք Հայաստան ինչ որ ժամանակով, այլ մտածենք, որ դուք ինչ որ ժամանակով պետք է ետ գնաք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Ավստրալիա, Լիբանան, ամենուր։ Սա է մեր խնդիրը, սա է մեր նպատակը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը բոլորիս հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ մենք պետք է ապրենք, որտեղ մենք պետք է ստեղծագործենք, որտեղ մենք պետք է ամուսնանանք, որտեղ մենք պետք է երեխաներ ունենանք, որտեղ մենք պետք է աղոթենք, որտեղ մենք պետք է ուխտի գնանք եւ որտեղ պետք է հրավիրենք մեր մյուս հայրենակիցներին ուխտի, հայրենիքում մնալու, հայրենիքը շենացնելու, հայրենիքը հզորացնելու ուխտն ամենօրյա գործ եւ ամենօրյա աշխատանք դարձնելու։ Սա է մեր նպատակը, եւ այս նպատակին մենք ծառայում ենք ամեն օր։ Չկա որեւէ այլ նպատակ, որին, իմ ընկալմամբ, իմաստ ունի ծառայել, քան այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է բառիս իրավական, տնտեսական, քաղաքական, սոցիալական իմաստով բոլորիս համար լինի աշխարհում լավագույն տեղն ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում պետք է լինի բոլոր իմաստներով ապրելու լավագույն տեղը յուրաքանչյուր հայի համար։ Մեր խնդիրը, մեր ամբիցիան այդքան մեծ է, այդքան ուժեղ է, այդքան համապարափակ, եւ կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ շատ շուտով հենց այդպես էլ բոլորիս ուժերով, ուս ուսի ենք տալու եւ հասնելու ենք այդ նպատակին։ Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք նվիրվել այդ նպատակին եւ էներգիա ներդնել այդ նպատակի մեջ»։
Ի պատասխան մասնակիցներից մեկի՝ կառավարության կարեւորագույն նպատակներից մեկի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր քաղաքական ուժի եւ մեր քաղաքական գործունեության ամենակարեւոր նպատակներից մեկն է մեծ հայրենադարձության հարուցումը։ Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ ոչ միայն նրա համար որոշեն գալ ապրելու Հայաստանում, որ սա իրենց հայրենիքն է, իրենց նախնիների հողը, այլ ուղղակի նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ կա օրինականություն, որտեղ կա կարգ ու կանոն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ կա ժողովրդավարություն, որտեղ հնարավոր է տնտեսական մրցակցության հավասար պայմաններում գործունեություն ծավալել, ներդրումներ անել, հարստանալ եւ հարստացնել, ունենալ ստեղծագործական հնարավորություններ։ Իսկ ինչի՞ համար ենք մենք սա անում, ի՞նչն է մեր նպատակը՝ մեր ամենամեծ նպատակը հետեւյալն է. ըստ էության արդեն Բագրատունիների ժամանակներից Հայաստանից արտագաղթի անիվը պտտվել է, պտտվել է եւ պտտվել, մեր ամենակարեւոր նպատակն է արտագաղթի այդ անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլեւ այդ անիվը հետ պտտելը, որ ինչպես մարդիկ դարերով արտագաղթել են, այդպես էլ վերադառնան Հայաստան, վերադառնան, վերադառնան եւ շարունակեն վերադառնալ։ Սա է մեր ամենակարեւոր նպատակը»։ 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 343 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024