ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 26 » Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է/Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցը /
10:37
Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է/Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցը /

Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է։ Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքների նկատմամբ հատկապես զգայուն է հայկական համայնքը, որի՝ ցեղասպանությունից մնացած սպիները դեռ չեն ամոքվել։ Իտալիայի Ռիմինի քաղաքում օգոստոսի 24—30—ը կայանալիք հանդիպման շրջանակներում Վատիկանում ՀՀ դեսպանատան եւ Սուրբ աթոռի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիսավոր ցուցադրություն՝ նվիրված արեւելայն քրիստոնյաներին։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը այս եւ հայերին առնչվող այլ խնդիրների մասին զրուցել է իտալական «Zenit» կայքի հետ։
–Պարո՛ն դեսպան, Ձեր ժողովուրդը սեփական մաշկի վրա է զգացել հալածանքների դառնությունը։ Ի՞նչ ուղերձ են Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների նահատակությունները փոխանցում աշխարհին։
–Քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արեւելքում նոր երեւույթ չեն։ Ավելի քան հարյուր տարի մենք փորձել ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել գործընթացների եւ երեւույթների վրա, որոնք չեն ենթարկվում փաստերի տրամաբանական վերլուծության։ Այս մեծ տարածաշրջանում ընթացող արդիականացման գործընթացներն ավելի ու ավելի են դուրս գալիս մեր վերահսկողությունից։ Հարյուր տարի առաջ հայերի էթնիկ զտումներ են տեղի ունեցել Անատոլիայից մինչեւ Կովկաս, իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկն էր այն նշաններից, իհարկե, ամենախորհրդանշականը, որ եկել է պատմական փաստերի բոլորովին այլ զարգացման պահը։ Մեկ դար շարունակ սա է եղել նրանց ուղերձը։
–Մերձավոր Արեւելքի մի շարք տարածքներում կան խիտ եւ արմատացած հայկական համայնքներ։ Ինչպիսի՞ ապագա է սպասում նրանց։
–Ճիշտ է, Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրներում լավ ինտեգրված հայկական համայնքներ կան, որոնք, բացառությամբ Երուսաղեմի եւ Լիբանանի, ուր հայկական կրոնական ճարտարապետությունը շատ հին ծագում ունի, 1915 թվականին Հայոց ցեղասպանության տարիներին սպանված եւ Սիրիայի անապատներ տեղահանված հայերի ժառանգներն են, ովքեր ցեղասպանությանը հաջորդող տարիներին սփռվել են տարածաշրջանով մեկ։ Այս մարդկանց համար վերջին երկու տասնամյակների իրադարձություններն արդեն վերապրած ցավի ողբերգական կրկնությունն են։ Հատկապես ծանր է Սիրիայի եւ Իրաքի հայերի դրությունը։ Ջիհադիստների հարձակումները հայաբնակ Քեսաբ ավանի վրա, որոնք ներթափանցել էին Թուրքիայի սահմանից, ինչպես նաեւ դամբարանի ոչնչացումը Դեր Զորում՝ հոգեբանական մեծ հարված են քաղաքացիական պատեազմի չորս տարիներին չարչարված ժողովրդի համար։
–Ի՞նչ հանձնառություններ է ստանձնել Հայաստանը տեղի իր հարենակիցների հանդեպ։
–Հայաստանն, անշուշտ, առաջնային է դասում օգնությունը Սիրիայի եւ Իրաքի հայերին։ Դամասկոսում կայուն մնացած փոքրաթիվ դեսպանատներից մեկն էլ հայկականն է՝ շնորհիվ մեր դիվանագետների քաջության։ Դրա փակումը այս մարդկանց հուսահատությունը կփոխակերպի աշխարհի նկատմամբ վստահության հավերժ կորստի։ Ամեն օր Հայաստանը հայ ընտանիքների է ընդունում Սիրիայից եւ Իրաքից, սակայն, ցավոք սրտի, մեր կարողություններն անսահման չեն։ Հայաստանն այս պահին իր խնդիրներն ունի հարեւան Ադրբեջանի հետ, ով, օգտվելով իրավիճակից, սպառնում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գոյությանը։
–Լեռնային Ղարաբաղի հարցը կրկին մեծ կարեւորություն է ձեռք բերել վերջին շաբաթվա ընթացքում, սակայն լրատվամիջոցները շատ չեն անդրադարձել դրան։ Ի՞նչ է տեղի ունենում այդ տարածաշրջանում։
–Ընթացիկ իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ լարվածությունը Ուկրաինայում առիթ հանդիսացան ադրբեջանական ռեժիմի համար, որն, օգտվելով նրանից, որ գերտերությունների ուշադրությունն այլ խնդիրների վրա է, մեկ անգամ եւս փորձեց ռազմական լուծման դիմել՝ որպես Կովկասում խաղաղությանն այլընտրանք։ Նորից կասկածի տակ է դրվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության գոյության հարցը, որը երաշխավորված է 1992 թվականին ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմամբ, եւ որի արդյունքում մարդկային ծանր կորուստներ եղան։ Բարեբախտաբար, խելամտությունը կրկին հաղթող դուրս եկավ, եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Սոչիի եռակողմ հանդիպմանը որոշվեց հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ հովանու ներքո։ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողացել են մինչ օրս գոյատեւել իրենք իրենց պաշտպանելու կարողության շնորհիվ, որը նրանց փրկել է 80—ականների վերջին Ադրբեջանի կառավարության կազմակերպած հերթական էթնիկ զտումներից եւ հետո օգնել իրենց արյունալի պատերազմի արդյունքում հաստատել իրենց իսկ ինքնիշխանությունը։ Սակայն, մենք վստահ ենք, որ հնարավոր է շարունակել իրականացնել նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին։
–Արդյոք դեսպանատունը հալածվող քրիստոնյաներին օգնելու Սուրբ աթոռի հետ համատեղ ծրագրեր ունի՞։
–Հայաստանը դեսպանատան միջոցով օգնում է հայերին։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի պարբերաբար կրկնվող կոչերն ուղղված են դրան, ինչպես նաեւ պետքարտուղարությունը եւ տարբեր գերատեսչություններ անդադրում աշխատում են այս օրերին Իրաքում եւ Սիրիայում իսլամիստների ֆանատիզմի զոհ դարձած մարդկանց տառապանքները մեղմելու ուղղությամբ։ Սեպտեմբերին մենք պատրաստվում ենք նաեւ քարոզարշավ սկսել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների իրավիճակի մասին իրազեկվածության բարձրացման համար։
–Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան որգեկոչման արարողության կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն հայտնեց հանցագործության զոհերի ընտանիքի անդամներին։ Կարելի՞ է այս «անկեղծացումը» Թուրքիայի կողմից որպես իր պարտավորությունների ճանաչման առաջին քայլ մեկնաբանել։
–Ինչը որ Դուք «անկեղծացում» եք անվանում, իրավացիորեն այն ներառելով չակերտների մեջ, մեծ քայլ կարելի կլիներ համարել, եթե այն պարուրված չլիներ ժխտողականության ավելի բարդ մեխանիզմներով, ինչը մենք տեսանք նախկին վարչապետի ուղերձի մյուս հատվածում։ Ցավալի է տեսնել, որ հարյուր տարի անց զոհերին դեռ դահիճներ են անվանում։ Ցավոք, ցավակցական ուղերձից բացի, Էրդողանը վճռական որեւէ քայլ չձեռնարկեց հանցագործությունը ճանաչելու համար։ Սակայն Թուրքիան դեռեւս լավ հնարավորություն ունի դա անելու Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին՝ 2015 թվականին։
–Ի՞նչ կարող եք պատմել օգոստոսի 24—30—ը Ռիմինիի ժողովի շրջանակներում կայանալիք ցուցահանդեսի մասին։
–Ցուցահանդեսի գաղափարը ծագել է մեկ տարի առաջ՝ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների իրավիճակի եւ նրանց գոյության, սոցիալ—մշակութային արժեքների պահպանման նկատմամբ խոր մտահոգությունից ելնելով։ Հայաստանն ամեն օր ապաստանում է իրենց տունը ստիպված լքած հարյուրավոր քրիստոնյաների։ Մեր նպատակն է հանրային ուշադրությունը հրավիրել պատերազմի քողի տակ քրիստոնյաների դեմ իրականացվող չարագործությունների վրա։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024