ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 29.12.2024, 23:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 28 » Սահմանվեցին գազի նոր սակագներ
12:27
Սահմանվեցին գազի նոր սակագներ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը, հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները.
1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3—ի N 1122—Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան.
ա. մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ—ն),
բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ—ն),
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը՝
ա. նոյեմբերի 1—ից մինչեւ մարտի 31—ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ—ն),
բ. ապրիլի 1—ից մինչեւ հոկտեմբերի 31—ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ—ն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ—ն),
3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ—ն),
4) ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1—3—րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ—ն),
5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1—3—րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ—ն)։
Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1—ից։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում։

Սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը կնվազի 19,4 դոլարով

«Բնական գազի սակագների վերանայումը պայմանավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ում այլ աղբյուներից լրացուցիչ միջոցների ձեւավորմամբ, որն, ընկերության գնահատմամբ, կկազմի շուրջ 13,4 միլիարդ դրամ, եւ արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը կնվազի 19,4 դոլար՝ 1000 խորանարդ մետրում՝ ներառյալ ԱԱՀ—ը»,–ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը՝ ՀՀ—ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ, ներկայացնելիս ասաց կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ որպես լրացուցիչ միջոցների ձեւավորման աղբյուրներ՝ ներկայացված է 4 հիմնական գործոն.
«2017թ. հունվարի 1—ից ավարտվում է Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման պայմանագիրը, վրացական կողմի հետ նախատեսվող բանակցություների արդյունքում ակնկալվում է բնական գազի տարացման գնի նվազեցում,
2. Սպառողներին վաճառվող գազի սակագների նվազեցման արդյունքում ակնկալվում է սպառման ծավալների աճից հավելյալ հասույթ,
3. Ընկերության ֆինանսական ծախսերի օպիտմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը եւ ներդրումային ծրագրերի վերանայմանը,
4. Բնական գազի սպառման շուկայի կայունացման եւ աճի միտումների խթանման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի բաժնետիրոջ կողմից համապատասխան ֆինանսական միջոցների ներգրավում՝ վերը նշված երեք աղբյուրներով ստացվող ծախսերի տնտեսումների, սակագների նվազեցման հետեւանքով չստացվող տարեկան հասույթի տարբերությունը փոխհատուցելու համար»։
Գարեգին Բաղրամյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկվել են որոշ սպառողական խմբերի տարբերակման, նրանց համար հնարավորինս ավելի նվազ սակագների սահմանման հարցը։ Քննարկումների արդյունքում, նրա խոսքով, կառավարության 2016 թ. նոյեմբերի 3—ի որոշումներով հանձնաժողովին առաջարկվել է բնական գազի սակագները սահմանելիս տարբերակել՝ սոցիալապես անապահով ընտանիքների, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների, անձանց սպառողական խմբեր։
«Բնական գազի սակագնի նվազման արդյունքում քաղաքացիները 13 միլիարդ 400 միլիոն դրամով քիչ կվճարեն ներկայիս գործող սակագնի համեմատությամբ։ Այսինքն, մեր ընկերությունն այդքան հասույթ կստանար, եթե սակագինը չփոխեինք»,–ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, որտեղ քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը ՀՀ—ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ եւ ընդունվեց, լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը։
Հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէին իջեցնում սակագինը, եթե նման հնարավորություն կար, նա նշեց, որ մշտապես իրենք աշխատում են այդ ուղղությամբ, ուղղակի այս պահը համընկել է նրան, որ հնարավորություն ունեն տարանցման գնի նվազման հետ կապված որոշակի ֆինանսական միջոցներ ակնկալել, որն էլ հենց կուղղվի Հայաստան ներկրվող գազի գնի իջեցմանը։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 417 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված
Сайт существует 6208 дней

Copyright Metsamorcity.do.am © 2024