ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 17:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 21 » Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ
09:16
Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ

Երեկ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին։ Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին՝
–ՀՀ համայնքային 2014 թ. բյուջեների կատարմանն ու 2015 թ. բյուջեների հաստատմանը.
–վարչական հսկողության 2015թ. աշխատանքային ծրագրին.
–ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացմանը.
–մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվելիք վերաբաշխումներին.
–համայնքների խոշորացմանը.
–մարզերին հատկացված պարարտանյութերի, դիզելային վառելանյութի եւ սերմացուների դիմաց ունեցած պարտքերին.
–ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի եւ պայմանների մանրամասներին։
Խորհրդակցության սկզբում ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզպետների հետ իրականացվելու է ամենօրյա աշխատանք, եւ ինքն անձամբ մասնակցելու է յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող մարզային խորհուրդների նիստերին։ Դիմելով մարզպետներին՝ Ա. Երիցյանը մասնավորապես հորդորեց ավելի սերտացնել աշխատանքը քաղաքապետների ու գյուղապետների հետ, եւ խոստացավ այցելել բոլոր համայնքներ՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին։ 
Օրակարգային հարցերի շարքում նախարարին ներկայացվեց ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման 2014 թ. հաշվետվությունը։ Դրա համաձայն՝ 2014 թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115,340,102 հազար դրամի դիմաց կազմել են 113,985,069 հազար դրամ (կատարողականը՝ 98.8%)։ 2013 թ. համեմատությամբ եկամուտներն աճել են 7.9%—ով կամ 8,344,610 հազար դրամով։
Ընդամենը սեփական եկամուտները (այսինքն՝ առանց պաշտոնական դրամաշնորհների) նախատեսված 33,797,265 հազար դրամի դիմաց կազմել են 33,241,506 հազար դրամ (կատարողականը՝ 98.4%)։ 2013 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 10.2%—ով կամ 3,082,443 հազար դրամով։ Ընդ որում՝ ընդհանուր ցուցանիշով 2012—2013 թթ. համեմատ աճ է գրանցվել բոլոր մարզերում։
ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին նաեւ, որ վարչական հսկողության 2015 թ. աշխատանքային ծրագրի համաձայն՝ նախատեսվում է տարվա ընթացքում հսկողություն իրականացնել 10 մարզի 311 համայնքում։ Այս տարվա 1—ին եռամսյակում հսկողություն է իրականացվելու 67 համայնքում։
2015 թ. հունվարի 2—ից սկսած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որեւէ փաստաթուղթ, այդ թվում՝ պատենտ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024