ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 20:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 238 239 240 241 242 ... 312 313 »

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է համարում Արցախի դիրքորոշումների արտացոլումը դրանում։ «Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար խորհրդակցում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ, վերջին անգամ դա եղել է 2013թ. դեկտեմբերին։ Խաղաղության ցանկացած համաձայնագիր հաջողությամբ պսակվելու համար պետք է ներկայացնի բոլոր կողմերի դիրքորոշումները»,–նշեց համանախագահն «Արմենպրեսի» հետ բացառիկ զրույցում։
Խոսելով վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպումների եւ քննարկումների մասին՝ ԱՄՆ համանախագահը նշեց, որ Թուրքիան ռազմավարական գործընկեր է, ում հետ շատ հարցեր են քննարկվում։ «Հետաքրքիր էր լսել Թուրքիայի՝ հարեւան երկրի ու Մինսկի խմբի հիմնադիր անդամի տեսակետները տարածաշրջանային հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պետական պաշտոնյաներից եւ այլ անձանցից։ Ինչպես այցի ընթացքում ես նշեցի, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Մին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Հունաստանի խորհրդարանի նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին։
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ հույս հայտնել, որ նրա այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ—հունական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է դարավոր բարեկամության ու պատմական առնչությունների վրա հիմնված հայ—հունական բազմաբնույթ հարաբերությունները, որոնք, նախագահի համոզմամբ, բավականաչափ ներուժ ունեն եւ այն երկկողմ ջանքերով անհրաժեշտ է իրացնել։
Հունաստանի խորհրդարանի նախագահը եւս համոզվածությամբ ընդգծել է, որ դարերի խորքից եկող հայ եւ հույն ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր բարեկամությունը մեծ ապագա ունի։
Զրուցակիցները երկուստեք չափազանց կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում՝ դրական գնահատելով Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի գործունեությունը։ Կողմերի համոզմամբ, օրենսդիր մարմինների միջեւ սերտ փոխգործակցությունը կարող է մեծապես օգտակար լինել երկու երկրների կառավարությունների միջեւ փոխշահ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակեց աշխատանքը։ «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունից առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին եւ մասնակցելու է ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք եւս կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, սակայն քվեարկելու են ձեռնպահ։ Քվեարկության արդյունքում ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը կնպաստի, որպեսզի մեր երկրում ապահովվի մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ եւ միատեսակ կիրառում։ Երկամյա ծրագիրը, որի մեկնարկը տրվեց երեկ, պետք է նպաստի նոր որակների ձեռքբերմանը, կներդրվեն եվրոպական չափանիշներ, եւ կպահպանվի «օրենքի առաջ բոլորն են հավասար» սկզբունքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ծրագրի նպատակն է հզորացնել վճռաբեկ դատարանի եւ նորաստեղծ արդարադատության ակադեմիայի կարողությունները, դատավորների, փաստաբանների համար կազմակերպել դասընթացներ, քննարկումներ, որոնք պետք է նպաստեն իրավական հարթակում կարողությունների առաջընթացին։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությամբ, երկամյա ծրագրի մեկնարկը նպատակասլաց աշխատանքի արդյունք է։ «Եվրոպական կոնվենցիաները մեր ուղեկիցներն են, եւ ժամանակի ընթացքում դատական պրակտիկան պետք է համապատասխանեցվի եվրոպական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Երեւանում տեղի ունեցավ կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովը, որին հրավիրված էին միջազգային տարբեր կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ։ 
Կենսաթոշակային ապահովման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության, խնդիրների մասին խոսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր ելույթում նա շեշտեց այն գաղափարը, որ այս բարեփոխումը ցավոտ է, քանի որ ստիպում է մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները։ «Եթե ամեն օր արթնանանք ու անենք այն, ինչ որ անում ենք, մենք կունենանք այն, ինչ որ ունենք, եթե ցանկանում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն պետք է անենք այն, ինչ չենք անում։ 
...Վարքագծային կանոնները փոխելով՝ գնալու ենք առաջ։ Բացի երիտասարդներից՝ մենք փոխում ենք նաեւ պետության վարքագծային կանոնները, ինչո՞ւ, որովհետեւ 270 հազար քաղաքացի յուրաքանչյուր օր հետեւելու է՝ պետությունն իր պարտավորությունն իր նկատմամբ կատարել է, թե՝ ոչ։ 275 հազար երիտասարդ վերահսկելու են կառավարությանը, որ ժամանակին եւ ճիշտ գումարով իր խնայողության կրկնապատկումը կատարվի»,– նշեց Տ. Սարգսյանը (ելույթը տե՛ս էջ 4)։
«Սա լավ մտածված, պարտադիր կենսաթոշակային ապահովման բարեփոխում է, եւ այն կլինի նախանձելի օրինակ բազում երկրների համար՝ ունենալ այսպիսի կենսաթոշակային համակարգ»,–հայտարարեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը՝ հավելելով, որ ՎԶԵԲ—ը միանգամայն սատարում է Հայաստանին կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում։
Անդրադառնալով կապիտալ շուկաների եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուկրաինայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ փետրվարի 18—ից մինչեւ 20—ի երեկոյան Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով բժշկական օգնություն ստանալու համար դիմել է 500—ից ավելի տուժած։ Նախարարությունը հայտարարում է ուկրաինական բախումների սկզբից մինչեւ այժմ մահացած յոթ տասնյակից ավելի մարդու մասին։
Մայդանի արյունալի դեպքերի հետագա ընթացքը կանխելու համար Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշել է «համաձայնություն» կնքել ընդդիմադիրների հետ։ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնված հաղորդագրության համաձայն Յանուկովիչը ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ երկրում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն եւ վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը, որը ենթադրում է նախագահի լիազորությունների կրճատում։ Յանուկովիչը նաեւ կոչ Է արել «սկսել ազգային վստահության կառավարության ձեւավորումը»։ Բանակցություններին մասնակցել են ընդդիմության եւ Եվրամիության ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, Լեհաստանի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, նրանց միացել էր նաեւ Ռուսաստանից ժամանած ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը։ Ըստ տեղեկությունների, փաստաթղթի ստորագրումից հետո 48 ժամերի ընթացքում կընդունվի հատուկ օրենք, որով կվերագործարկի 2004թ. Սահմանադրությունը։ Սահմանադրական բարեփոխումը սկսում է անմիջապես գործել ու պետք է ավարտվի մինչեւ 2014—ի սեպտեմբեր։ 10 օրերի ընթացքում խորհրդարանում պետք է ստեղծվի նոր կոալիցիա, որը կձեւավորի ազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6.1 կետի ներկայացվում է Մեծամոր քաղաքային համայնքի ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վիեննայում սկսվել է Իրան—5+1—ի (5 մշտական անդամներն են՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիա) բանակցությունների նոր փուլը։ 
Ներկա փուլում բանակցություններն ընթանալու են համապարփակ եւ վերջնական համաձայնության շուրջ։ Ինչպես նշել ենք, բանակցություններում գլխավոր դերակատարներն Իրանը եւ ԱՄՆ—ն են, որոնք այս բանակցությունները բնութագրել են որպես բարդ ու դժվարին եւ հայտնել, թե դրանցում հաջողության հասնելու համար բավական երկար ժամանակ է պետք։ Ավելին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցությունների հաջողությունը գնահատել է 50 տոկոս, իսկ Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող, արտաքին քաղաքականության գերակայությունները որոշող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին բնակցությունների նախօրեին հայատարարել է, որ դրանց արդյունքների առնչությամբ բնավ էլ լավատես չէ, սակայն դեմ չէ, ինչը, անշուշտ, կգոտեպնդի բանակցող պատվիրակությանը, որը գլխավորում է ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը։ Նա միաժամանակ ընդգծել է՝ թող որոշ մարդիկ չշպարեն ԱՄՆ—ի դեմքը եւ այն ներկայացնեն որպես մարդասիրական պետություն, դա ապարդյուն է։
Ի դեպ, ԱՄՆ—ի պատվիրակությունը դարձյալ գլխավորում է քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Վենդի Շերմանը, սակայն տեղի են ունեցել փոփոխություններ. 9 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկվել են պետքարտուղար Ջոն Քերիի միջուկային հարցերով ավագ խորհրդական Բրուք Անդերսոնը, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում միջուկային զենքի չտարածման (NPT) բաժնի տնօրեն Պոլ Այրվինը, պետքարտուղարու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջազգային հանրության ուշադրության սլաքը Սոչիից կտրուկ թեքվել է Կիեւի վրա։ Նախօրեին Կիեւի կենտրոնում տեղի ունեցած արյունալի բախումները, Ուկրաինայի տարբեր մարզերում տարածվող բռնությունները սառը ցնցուղ դարձան ինչպես քաղաքական ճգնաժամից ելք փնտրող երկրի քաղաքացիների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Քսանվեց զոհերն ու հարյուրավոր վիրավորներն են այն գինը, որով վճարեց այդ երկիրը խաղաղ բանակցություններով կոնֆլիկտը հարթելու ուղիներ չգտնելու համար։
Ցանկացած իրավիճակից ելք կարելի է գտնել, պարզապես անհրաժեշտ են կողմերի քաղաքական կամքն ու երկրի շահն անձնական հավակնություններից գերադասելու հաստատակամությունը։ Այս մասին են միջազգային տարբեր կառույցների ու պետությունների ղեկավարների հորդորներն ու կոչերը։
Հայաստանում ուշի ուշով հետեւում են իրադարձությունների զարգացմանը, քանզի Ուկրաինան բարեկամ երկիր է եւ մեծ է ցանկությունը, որ կողմերը անհապաղ սկսեն բանակցել՝ վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար։

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ—բրիտանական ռազմական համագործակցության եւ դրա ծավալների ընդլայնման հարցերը։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես՝ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ—ի հետ հարաբերությունների, ՀՀ—ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաեւ հարեւանների հետ փոխհարաբերությունների համատեքստում։
Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան եւ պատճառները։ Արծարծվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024