ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 16:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 239 240 241 242 243 ... 312 313 »

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության նպատակով ձեռնարկվող քայլերին երեկ կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում անդրադարձան էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գարեգին Մելքոնյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Գ. Մելքոնյանը «Սակագնային կանոնակարգման» եւ «Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ երրորդ երկրների միջեւ առեւտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբերի ղեկավարն է, իսկ Տ. Հարությունյանը՝ «Արդյունաբերական հարցերով» եւ «Ոչ սակագնային հարցերի կարգավորման» աշխատանքային խմբերի ղեկավարը։

ՀՀ—ի ՄՄ մտնելու  քայլերը՝ ցայսօր

Գ. Մելքոնյանը խոսելով ՄՄ—ին ՀՀ—ի անդամակցության շրջանակում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությունից՝ ասաց, թե այդ անդամակցությունը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաեւ, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը։ Միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Քրիստին Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը այցելեցին Ծիծեռնակաբերդի հայոց Մեծ եղեռնի հուշահամալիր, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Բրիտանացի հյուրերը ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։
Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավարին եւ անդամներին հանդիպեց Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Տնօրենը հյուրերին հանգամանալի տեղեկատվություն հաղորդեց 1915—ին տեղի ունեցած հայոց Մեծ եղեռնի մասին, ծանոթացրեց Հայոց ցեղասպանության վավերագրերին ու փաստաթղթերին։
Բրիտանացի խորհրդարանականները իրենց տպավորությունները կիս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1988—ի փետրվարի 20—ին, արտահայտելով արցախահայության կամքը, ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը 111 պատգամավորների մասնակցությամբ ընդունեց պատմական որոշում՝ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավոր Մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին»։
Փաստաթուղթ, որը ճակատագրական, բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում ու ազդարարեց ազգային—ազատագրական պայքարի սկիզբը։ Պատմական նիստը նախագահել է ԼՂԻՄ գործկոմի անդամ, ժողկրթության մարզային վարչության պետ, հանրապետության վաստակավոր մանկավարժ Վիգեն Հայրապետյանը։ 
Ավաղ, նրա հանկարծահաս մահը շփոթեցրեց եւ խոր ցավ պատճառեց բոլորիս։ Խոնարհվելով նրա պայծառ հիշատակի առաջ, ընթերցողներին եմ ներկայացնում որոշ մանրամասներ Վիգեն Հայրապետյանի հետ վերջերս կայացած զրույցից։
«Այդ օրը, նստաշրջան հրավիրելու պահանջով, հանրահավաքի էր դուրս եկել ավելի քան 70 հազար մարդ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ փետրվարի 20—ից սկսած ժողովուրդը չլքեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը՝ տեր կանգնելով իր իրավունքներին։ Նա արդար վճիռ էր ակնկալում Մոսկվայից»,— մեր հանդիպման ժամանակ այսպես սկսեց իր խոսքը Վ. Հայրապետյանը։
Ցավոք, երկրում ժողովրդավարություն հռչակած գորբաչովյան հավաստիացումները շուտով հիասթափեցրին մարդկանց։ Ստեփանակերտն այլեւս չէր հավատում Կրեմլին, ուր քար լռություն էր պահպանվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ համաժողովրդական շարժումը մի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի « Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին »  N 1523-Ն որոշման 6.1 կետի ներկայացվում է Մեծամոր քաղաքային համայնքի ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի ԱԺ—կառավարություն առաջին հարցուպատասխանի օրն էր։ Կառավարության անդամները կանոնակարգով սահմանված կարգով պատասխանեցին պատգամավորների գրավոր եւ բանավոր հարցերին։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճաների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա չէին նիստին, քանի որ գտնվում են գործուղման մեջ։ Գործադիրին հարցեր ուղղելու համար հերթագրվեց 16 պատգամավոր։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հարցը վերաբերում էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության՝ «ՇՕՍ»—ի հետ մեր երկրի հարաբերություններին։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության եւ համագործակցության նոր ուղղությունների հաստատումը պետք է արժանանա նաեւ խորհրդարանի հավանությանը։
Ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ «ՇՕՍ»—ի առումով խոսքը Հայաստանի ոչ թե անդամակցության, այլ դիտորդի կարգավիճակի մասին է։
«Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3—ին հրապարակված որոշմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, դրանից առաջ, այսինքն՝ այն ժամանակ, երբ կազմվել էր ՀՀ կառավարության համապատասխան ծրագիրը եւ ներկայացվել ՀՀ Ազգային ժողով, ՀՀ եւ ՌԴ նախագահների պայմանավորվածու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Երեւանյան հեռանկարներ» 14—րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան աշխարհահռչակ ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ հասարակական գործիչ, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետը եւ նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը։ Համերգը նվիված էր Բաշմետի ծննդյան 60—ամյակին։ «Շատ ուրախ եմ կրկին գտնվել այս գեղեցիկ քաղաքում։ Մեկ անգամ չէ, որ եղել եմ Հայաստանում, եւ ամեն անգամ վառ եւ ջերմ հիշողություններով եմ վերադարձել իմ երկիր։ Երբեմն Հայաստանից գնալու ցանկություն էլ չեմ ունեցել՝ այնքան եմ հավանում ձեր երկիրը։ 
Այսօր ծանոթացա ձեր նախագահի հետ եւ շատ ուրախացա, որ դուք շատ լավ ընտրություն եք արել՝ընտրելով շատ լավ, կիրթ եւ հայրենասեր անձնավորության։ Ես էլ իմ երկիրն եմ շատ սիրում, եւ մենք այդ առումով շատ ընդհանրություն ունենք։ Մեր նախագահն էլ է սիրում իր երկիրը, իսկ հիմա մեր երկու երկրների նախագահներն էլ ավելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ—ի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։
Զրուցակիցները շարունակեցին սեպտեմբերի 5—ին Բրյուսելում կայացած քննարկումները, կարեւորեցին Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ Երեւանում արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների եւ կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման անցկացումը։
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել Եվրամիության հետ փոխգործակցությունը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել շվեդ հայտնի դիվանագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր հրեաների կյանքեր փրկած Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ նախագահ եւ այդ հիմնադրամի պատվավոր անդամ Սերժ Սարգսյանին «Ռաուլ Վալենբերգի 100—ամյակի մեդալով» պարգեւատրման արարողությունը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Միջոցառմանը հիմնադրամի կողմից հետմահու հարգանքի տուրք է մատուցվել նաեւ բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար։ Նրան նույնպես շնորհվել է «Ռաուլ Վալենբերգի 100—ամյակի մեդալ», որը հանձնվել է Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Աննա Խաչատրյանին։
Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի հիմնադիր Բարուխ Թենեմբաումը եւ հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայներն իրենց ելույթներում ներկայացրել են հիմնադրամի ստեղծման պատմությունը, առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ միջազգային այդ հիմնադրամի նպատակն է կրթական ծրագրերի մշակման եւ իրազեկության բարձրացման միջոցառումների շնորհիվ սերմանել քաղաքացիական խիզախության եւ համերաշխության արժեքները՝ Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած անհատների օրինակով։ Հիմնադրամն զբաղվում է պատմական գիտահետազոտական աշխատանքներով, որի մի մասն է կազմում նաեւ Վալենբերգի ջանքերով փրկվածների եւ նմանօրինակ խիզախություն դրսեւորած այլ անձանց մասին տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը։ Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հոլոքոսթի տարիներին մարդկային կյանքեր փրկած բազմաթիվ հայերին, որոնց բոլորին հարգանքի տուրք կմատուցվի, մանրամասն կուսումնասիրվի եւ կհրապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 326 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում է ԼՂ հակամարտությունը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։ «Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը, շարունակում են մնալ մեզ ուղղորդող գործոններ այս գործընթացում»,— նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«20 տարի է անցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումից։ Տարածաշրջանի ժողովուրդները ծանր գին են վճարել եւ նրանք արժանի են խնդրի տեւական լուծման, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն»,–նկատեց նա։
Համանախագահը ղարաբաղյան հակամարտության համար տեւական լուծում գտնելը հեշտ հարց չի համարում. «Այս կարգի լուծումը հեշտ չէ։ Եվ դա չի կարող տեղի ունենալ, եթե առաջնորդները քաղաքական կամք չդրսեւորեն, եթե չլինեն փոխզիջումներ բոլոր կողմերից եւ եթե չլինի ժողովուրդների շրջանում այն ընկալումը, որ կարգավորումը բխում է ապագա սերունդների շահերից»։
Նա նշեց, որ անհամբերությամբ սպասում է իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանքին։ «ԵԱՀԿ—ն այս հակամարտության լուծման ճանապարհին կարեւոր գործընկեր է։ Ես ցանկանում եմ նշել դեսպան Անջեյ Կասպրշիկի կողմից իրականացված երկարամյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կենտրոնական Ասիայի, Սեծովյան տարածաշրջանի եւ բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել ակումբի 30—րդ հանդիպման կապակցությամբ, որն անց է կացվում ՀՀ դրամի 20—ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։
«Ակումբի շարունակական եւ համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության եւ տնտեսական զարգացման գործում։ Այսպիսի հանդիպումները նաեւ շատ լավ հնարավորություն են ծանոթանալու անդամ երկրներին, նրանց ժողովուրդների պատմությանը, մշակույթներին, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ փոխգործակցության ամրապնդման վրա»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության ղեկավարը ԿԲ նախագահների հետ խոսել է նաեւ Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի եւ, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել նաեւ ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով։
Սեպտեմբերի 12—14—ը Դիլիջանում անցկացվում է Կենտրոնական Ասիայի, սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024