ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 08:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 242 243 244 245 246 ... 312 313 »

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29—ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը։
Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին։
Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ՝ ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում։
Այս առումով երկուստեք կարեւորվել է 2013—ի սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ—հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ՝ կարող է խթանել նոր կապերի հաստատումը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95—ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից եւ ԱՊՀ—ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երեւանում մասնակցում են նաեւ Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների եւ հասարակությունների առջեւ օրինականության, իրավակարգի եւ կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից եւս։
Ընդգծելով, որ 21—րդ դարում աշխարհի որեւէ երկիր ի վիճակի չէ միայնակ արդյունավետ պայքար իրականացնել կազմակերպված հանցավորության դեմ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր սերտորեն համագործակցում եւ իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին։
Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ—ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար։ Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգեւի արժանանալու համար եւ նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարեւորագույն գործում։
ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր գ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը եւ այլն։ 
Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ եւ վերահսկելի դարձնելու համար։ «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլեւ հասարակությանը։ Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը եւ հանրությունը կարողանում է վերահսկել նրանց։ Այսուհետ ՀՀ—ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ։ Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռեւս անում»,–ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջությամբ կանոնակարգելու համար դեռեւս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ։ 
Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարեւորագույն խնդիրը բիզնեսի եւ քաղաքակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի ու Կիպրոսի գլխավոր դատախազները, Չինաստանի ու Բելառուսի դատախազությունների պատվիրակություններ՝ գլխավոր դատախազների տեղակալների ղեկավարությամբ, ԱՊՀ անդամ—պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի ու Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակություններ։ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Դատախազության աշխատողի օրվա եւ կառույցի կազմավորման 95—ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պետությունների դատախազությունների ու միջազգային կազմակերպության պատվիրակություններին։
Ա. Հովսեփյանը Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին պարգեւատրել է դատախազության 95—ամյակի հուշամեդալով, իսկ պատվիրակության որոշ ներկայացուցիչների նաեւ ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչումով։ Երեւանում հանդիսավոր նիստ է անցկացվել Դատախազության կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 29—ին տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը։
ՀՀ նախագահն ասել է. «Բարեւ ձեզ,
Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման եւ կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցերից մեկին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ես չեմ ուզում վտանգի ենթարկել մեր երկիրը միայն նրա համար, որ ասեն՝ նայեք, տեսեք ոնց կտրեց, ոնց տվեց, սպանեց։ Ո՞վ չի հասկանում, որ հանրապետության նախագահը ամենամեծ հնարավորությունն ունեցող մարդն է։ Ո՞վ չի հասկանում, որ ես կարող եմ ջղայնանալ յուրաքանչյուրի վրա, կարող եմ շատ մարդկանց շատ բաներ պարտադրել»։ Սակայն նա միաժամանակ նշեց, որ դեմ է կտրուկ քայլերի, «որովհետեւ դրանք հղի են վտանգներով»։ 
«Ես շտապելու եմ դանդաղ»,–իր սկզբունքներն ամփոփեց երկրի ղեկավարը։ Իսկ այդ սկզբունքները մշտապես ընկած են նրա գործունեության առանցքում, սկզբունքներ, որոնք բնութագրական են ոչ միայն Սարգսյան նախագահին, այլեւ Սարգսյան մարդուն։ Հենց դրանցից ելնելով էլ Երեւանում իր նախընտրական հանրահավաքում, որպես նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանը ներկայացրեց առաջնորդի կերպարի իր տեսլականը. «Առաջնորդի ուժը մարդկանց արհամարհելու ունակությամբ չի չափվում։ Առաջնորդի ճշմարտությունն իր կարծիքից տարբերվող կարծիք արտահայտողներին տրորելով չի արտահայտվում։ Առաջնորդի հետեւողականությունը մտրակի հարված չէ, այլ՝ գնացքի երկարատեւ ու անկասելի երթ»։ Իսկ այդ երթին նա մոտենում է ամենայն պատասխանատվությամբ՝ թե իր երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս։
Հավասարակշռված առաջնորդի կերպարը որքան էլ անսովոր է անհանդուրժողականության ավելցուկ ունեցող մեր տարածաշրջանում, այդուհանդերձ, հենց դա է ընդունելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում եւ հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ—ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ»,–ընդգծել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել եւ համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվել են զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։ Հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտպանության ոլորտում գնումների իրականացումն ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից է։ Այն, թե ինչ սկզբունքով են իրականացվում այդ գնումները, ինչ ռազմավարական գործոնների հիման վրա եւ որ արտադրողներից, մեծապես պայմանավորում է զինված ուժերի մարտունակությունն ու արդիական վիճակը։ Գործընթացը, մեծամասամբ, պարունակում է պետական գաղտնիքի տարրեր, սակայն խորհրդարանը, որպես երկրի օրենսդիր մարմին, պետք է իր գործուն մասնակցությունն ունենա այս կարեւորագույն ռազմավարական խնդրում։
Պաշտպանության ոլորտում գնումների իրականացման միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու, ինչպես նաեւ ոլորտում օրենսդիրի դերը քննարկելու համար երեկ Ազգային ժողովում կազմակերպվեց միջազգային սեմինար՝ խորհրդարանի, ՀՀ կառավարության, ինչպես նաեւ միջազգային փորձագետների եւ տարբեր երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ սեմինարի առաջնային նպատակն է քննարկել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացի հիմնական մարտահրավերները, անդրադառնալ խորհրդարանի դերին այս գործընթացի վերահսկողության առումով, առանձնացնել այն հիմնական ուղիները, որոնք թույլ կտան ապահովել ու բարձրացնել ոլորտում գնումների գործընթացի արդյունավետությունը։ «Ի տարբերություն այլ ոլորտներում գնումների գործընթացի, այստեղ առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք մենք պատադիր պետք է հաշվի առնեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26—27—ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ։
Ողջունելով ԱԺ նախագահին՝ ԵԽ ԽՎ նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը եւ ներկայությունը ԵԽ ԽՎ նստաշրջնանին։ Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽ ԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար։ ԵԽ ԽՎ նախագահը կարեւորեց ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները եւ օրակարգը։ Նա կարեւոր համարեց ԵԽ ԽՎ—ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը եւ բարձր գնահատեց վեհաժողովի քաղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում հունիսի 26—27—ին կայացած համաժողովի արդյունքները, հանրապետության նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երեկ համաժողովում քննարկվել են ՀԱՊԿ—ի եւ ՆԱՏՕ—ի համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ խնդիրներ, նախանշվել են այն ուղիները, որոնցով կարելի է հասնել փոխըմբռնման տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում։ Նաեւ համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024