ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 10:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 243 244 245 246 247 ... 312 313 »

«ՀՀ»—ն մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե մենք, որպես սեփական էներգակիրներ չունեցող երկիր, անընդհատ կախված ենք լինելու միջազգային շուկայում դրանց գների բարձրացումից՝ քաղաքական ու տնտեսական բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Ու որպեսզի հնարավորինս նվազեցնենք այդ կախվածությունը, պիտի զարկ տանք սեփական պաշարների հաշվին վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որոնց թվում եւ էներգախնայողությունն է։ Սրա հրամայականը հատկապես այսօր է շոշափելի, երբ կրկին գազի թանկացման շեմին ենք։
Աշխարհը էներգախնայողությունը էներգիայի մի աղբյուր է համարում, ընդ որում՝ կայուն աղբյուր։ Էներգախնայողությունը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ պետականորեն «ամրացված» էր շռայլելու ու վատնելու սովորույթը։ Եվ այդ սովորույթը այսօր վերացնել չենք կարողանում, որովհետեւ այն նաեւ կենցաղում է, տեխնոլոգիաներում, շենք—շինություններում։ Մանավանդ մեր տնտեսությունում եւ կենցաղում առկա տեխնոլոգիաները էներգիա խնայող չեն՝ չհաշված կենցաղային որոշ՝ ներմուծված պարագաների։ Թեպետ սա էլ միանշանակ չէ, քանզի եթե ասենք էլեկտրական տաքացուցիչները էներգիա խնայող են, դրանց օգտակար գործողության գործակիցը վերջնահաշվարկում, միեւնույնն է, այնքան էլ օգտակար չէ՝ կապված հենց թեկուզ շինությունների նյութերի, նախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սոցփաթեթի հաշվի հիման վրա աշխատողին կարող է տրամադրվել վարկային գիծ
Վերջերս պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթում փոփոխություններ եղան։ Մեզ հետաքրքրեց, թե արդյո՞ք այդ փոփոխություններից հետո փաթեթում առկա գումարները չօգտագործելու դեպքում կորչում են, կամ՝ հնարավո՞ր է դրանք կանխիկացնել, հնարավո՞ր է արդյոք այդ գումարով վարկ մարել եւ այլն։ Այս եւ այլ պարզաբանումների համար դիմեցինք ֆինանսների նախարարություն։
Հիշեցնենք, որ սոցփաթեթը պետական ծառայողների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական եւ այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է՝ նպատակ ունենալով բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավետությունը, մեղմել կադրերի արտահոսքը եւ նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը։ Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում պետական մարմինների, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, գիտության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունների, ինչպես նաեւ այսուհետեւ՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության շուրջ 150 հազար աշխատակիցների՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համագործակցության հուշագրերի թիվը եւս մեկով ավելացավ. երեկ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստենը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այն վերաբերում է Հայաստանում Եվրոպական միության եւ ԵՄ—Հայաստան համագործակցության ու փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը։
«Մեր նպատակն է բարձրացնել Հայաստան—ԵՄ համագործակցության, փոխհարաբերությունների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը աշակերտների եւ ուսանողների շրջանում»,—նշեց Կ. Հարությունյանը։
«Կարեւոր օր է նաեւ ԵՄ կենտրոնի համար։ Մենք ԵՄ—ի կողմից իրականացվող ծրագիր ենք ներկայացնում։ Հայաստանն ընտրել է մի ճանապարհ, որն ավելի մերձեցնելու է ԵՄ հետ։ Այդ ճանապարհին տարբեր բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Բնականաբար, այդ փոփոխությունները կազդեն հատկապես երիտասարդների կյանքի վրա։ Ուզում ենք օգնել երիտասարդներին՝ գնել ԵՄ—ի մասին տեղեկատվություն եւ ինչ—որ իմաստով պատրաստ լինել այդ փոփոխություններին։ Այս ամենը կանենք առավել գրավիչ տարբերակով՝ կրթական նոր մեթոդաբանության կիրառմամբ։ Հույս ունենք՝ երիտասարդները դրանից կշահեն»,—ասաց Է. Հալլիստենը։
Հուշագրով նախատեսվում է նաեւ իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն աշակերտների եւ ուսանողների շրջանում բանավիճելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը։ Սահմանված է նաեւ միջոցառումների ծրագիր։ Մաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարեւանությամբ գտնվող Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի։ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ հանրապետության նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Համալիրի համաժողովների կենտրոնում նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել։
Նախագահն այնուհետեւ մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան եւ Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը։ Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ երեկ ստորագրվեցին ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր ու սահմանային հարցերում համագործակցության ու տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր։ Ստորագրվեցին նաեւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ու ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի բանակցությունների արդյունքներով արձանագրություն, Հումանիտար արձագանքման հայ—ռուսական կենտրոնի ստեղծման համատեղ միջոցառումների ծրագիր, գեոֆիզիկական ծառայության ոլորտում համագործակցության մասին արձանագրություն։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը պարգեւատրվեցին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության հուշամեդալով։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն իր հերթին պարգեւատրվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մեդալով։ Պատրուշեւն ու Օհանյանը փոխանակեցին խորհդանշական նվերներ։
Պաշտոնական արարողությունից հետո Նիկոլայ Պատրուշեւն ու Արթուր Բաղդասարյանը հանդիպեցին լրագրողների հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այցն արդյունավետ էր ու կարեւոր նշանակություն ունեցավ։ «Այսօր ստորագրվեցին 5 տարբեր համաձայնագրեր ու պայմանագրեր, որոնք մեզ ամուր իրավական հիմք են տալիս հետագա արդյունավետ համագործակցության համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման—հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել։ Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահի հետ ծաղիկներ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել նաեւ լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիեւիչի հուշատախտակին։
Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման—հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին եւս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29—ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը։
Հանրապետության նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաեւ Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսեւիչի եւ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
Բոգդան Բորուսեւիչի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանականների ակտիվ փոխգործակցությունը։ Զրուցակիցներն ընդգծել են նաեւ ապակենտրոնացված համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ լեհահայ համայնքի դերը երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում։
Հանրապետության նախագահը եւ վարչապետ Դոնալդ Տուսկը գոհունակությամբ են արձանագրել, որ երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել. տեղի են ունեցել հայ—լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԼՀ իախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ։ Մինչ այդ ԼՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ ԼՀ մաքսային ծառայության միջեւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարի եւ գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ԼՀ գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԼՀ բնապահպանության նախարարության միջեւ բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամառվա սկիզբը հարուստ էր ներքաղաքական իրադարձություններով։ Այդ իրադարձություններից հատկապես ուշագրավ էր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը։ Հաշվետվության հետեւանքներին եւ դրանցից բխող գործողություններին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա շեշտեց, որ հաշվետվության մեջ ռիսկային շատ գոտիներ են նշվում, եւ քննարկումն անպայման կունենա լուրջ հետեւանքներ։ Իսկ լուրջ հետեւանք ասելով՝ Սահակյանը նկատի չունի այն, որ մեկին պետք է սպանեն կամ գործից հանեն ու գլխատեն։ Նրա խոսքով, դա ենթադրում է իրավական պատասխանատվություն, չարաշահումները պետք է իրավական դաշտի քննարկման առարկա դառնան։
«Մենք ինքներս, նախքան քննարկումները, ծանոթացել ենք Վերահսկիչ պալատի ամբողջ հաշվետվության հետ։ Այստեղ, իհարկե, ռիսկային շատ մոտիվներ են մատնանշվում, կառավարությունն էլ, բնականաբար, պիտի իր տեսակետը ներկայացնի։ Բայց այս պահին ես դա ամբողջական չեմ համարում, որովհետեւ քննարկումները դեռեւս շարունակվում են, կա նաեւ վարչապետի հանձնարարականը, որ այն գործերի վերաբերյալ, որոնք իրոք կապված են հափշտակությունների հետ, մեկ անգամ եւս նախարարները իրենց դիտարկումները ներկայացնեն, եւ այն գործերը, որոնք իրավական դաշտում քննության արժանի կլինեն, ներկայացվեն դատախազություն»,– հայտարարեց Գ. Սահակյանը, ում համար ԱԺ վերջին քննարկումները բավականին արդյունավետ էին, որովհետեւ այդքան էլ շատ դեպքեր չեն լինում, երբ խորհրդարանում բոլորն իրենց կարծիքները հայտնում են՝ երբեմն անկեղծ, երբեմն ոչ այնք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի կառավարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող, ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացած «GFI Software» ընկերության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ «GFI Software» ընկերության անունից՝ վերջինիս գլխավոր տնօրեն Վալտեր Սկոտը։
Կողմերը կարեւորել են հուշագրի ստորագրումը եւ նշել, որ այն կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու «GFI Software» ընկերության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընդլայնմանը։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՏՏ ոլորտը հանդիսանում է կառավարության առաջնային ուղղություններից մեկը եւ գտնվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության ներքո։ 
Վալտեր Սկոտը տեղեկացրել է, որ իր գլխավորած ընկերության 2011 թվականից գործող հայաստանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 50 մարդ։ Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվը առնվազն կրկնապատկել։ «GFI Software» ընկերության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՏՏ բնագավառում մեր երկրի հետագա զարգացման հնարավորությունները եւ ընդգծել հայաստանյան մասնագետների ունեցած բարձրակարգ գիտելիքներն ու հմտությունները։ 

***
«GFI Software» ընկերությունը ծրագրային ապահովման մշակմամբ մասնագիտացված առաջատար կազմակերպություն է, որը հնարավորություն է ընձեռում ցանցային ադմինիստրատո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ու ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում հայ—ռուսական համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք («ԱրմՌոսգոսռեզերվ») ստեղծելու աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, հայտնում են ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից։ «ԱրմՌոսգոսռեզերվը» կունենա տարածաշրջանային նշանակություն նաեւ ՀԱՊԿ—ի շրջանակներում։ Այն կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից։
Հայ—ռուսական պետական ռեզերվների գործակալության ստեղծումը պայմանավորված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմարդյունաբերության համագործակցության մակարդակի ու արդյունավետության բարձրացմամբ, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին պայմանագրով։
Ենթակառուցվածքի ստեղծման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաեւ ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՌԴ պետական ռեզերվների դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պյոտր Եֆանովի եւ «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ—ի պետ Սերգեյ Շահինյանի միջեւ։
Քննարկումից հետո Պյոտր Եֆանովը եւ Սերգեյ Շահինյանը այցելել են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն, շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 581 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024