ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 01.05.2024, 09:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 260 261 262 263 264 ... 312 313 »
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6—ի ՆՀ—728 հրամանագրի 1.7—րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մովսես Քարտաշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 560 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
-Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:
Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին:
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:
 
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (1)

Օգոստոսի 18—ին Լիբանանում շիա Մակդադ ցեղի անդամներն առեւանգել են 5 սիրիացի գործարարի, ինչպես խոստացել էին։ Օգոստոսի 15—ին նրանք առեւանգել էին 20 սունիների, որոնց թվում էին «Սիրիայի ազատ բանակի» անդամներ, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի քաղաքացիներ։ Այդ ցեղի առաջնորդները հայտնել էին, թե բացառված չէ, որ առեւանգումները շարունակվեն, որպեսզի փոխանակվեն «շիա եղբայրների» հետ։ 
Լիբանանում ավելի քան 2 տասնամյակ էր, ինչ ներքին բախումներն իրենց տեղը զիջել էին խաղաղ գոյակցության, սակայն բացառված չէ, որ սիրիական իրադարձություններն այստեղ կրկին բորբոքեն միջկրոնական հակամարտությունները։ Ահավասիկ, օգոստոսի 11—12—ը Տրիպոլիում շիա ալավիների եւ սունիների միջեւ բախումների հետեւանքով 2 մարդ է զոհվել։ Իրաքում մեծ թվով քրիստոնյաներ արտագաղթել են երկրից, իսկ սունի—շիա հակասությունները լուրջ բնույթ են կրում, եւ գրեթե ամեն օր անմեղ մարդիկ դառնում են այդ հակամարտությունների զոհը։ Եգիպտոսում լուրջ խնդիրներ կան կապված ղպտիների հետ։ Սիրիայում, տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ, առավել հստակ է իրականացվում քաղաքականության եւ կրոնի տարանջատումը, երկրում իրական աշխարհիկ վարչակարգ է հաստատված, ինչն ընդունում են նաեւ արեւմտյան փորձագետները, սակայն այժմ այդ երկիրը հայտնվել է միջկրոնական եւ ազգամիջյան ընդհարումների շեմին։ Խնդիրը կարող է սուր բնույթ ստանալ նաեւ Սաուդյան Արաբիայում եւ Բահրեյնում, որտեղ այն նույնպես առկա է։ Ավելին, Էր Ռիյադը Բահրեյնում սունի փոքրամասնության իշխանությունը պահպանելու նպատակով զորք է տեղակայել այդ երկրում։ Այլ կերպ ասած՝ Միջին Արեւելքում միջկրոնական, մասնավորապես սունի—շիա հակամարտությունները փաստ են, եւ սրանց սրման միտումը նկատելի է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան աշխատում է երկու ուղղությամբ
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան մշակել է հատուկ մարտավարություն՝ աշխատում է երկու ուղղությամբ՝ ոչ պաշտոնական, այսինքն՝ քաղաքացիական հասարակության միջոցով աշխատել Հայաստանի հետ, եւ պետական մակարդակով՝ սփյուռքի կառույցների հետ։ Ասուլիսում այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր–Մաթեւոսյանը։
Նրա խոսքով, սփյուռքի կառույցները բավական լուրջ են տրամադրված ու մշակել են մինչեւ 2015 թվականն անցկացվելիք միջոցառումների ցանկ։ «Հասկանալի է, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի կարող նստել»,–ընդգծել է նա, միաժամանակ նշելով, որ եթե Թուրքիան որեւէ նախաձեռնությամբ հանդես չգա, իր համար վատ սցենարների ականատես կլինի, քանի որ ավելի շատ երկրներ կընդգրկվեն ցեղասպանության ճանաչման գործընթացում, Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն ցեղասպանության մասին, իրավական խնդիրները կդրվեն սեղանին, հայկական պահանջները ավելի լայն աջակիցներ կունենան ամբողջ աշխարհում։ «Սա անհանգստացնում է Թուրքիային»,–ասել է Վ. Տեր—Մաթեւոսյանը։
Անդրադառնալով հայ—թուրքական հարաբերություններին՝ Վահրամ Տեր–Մաթեւոսյանը նշել է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ նորանկախ Հայաստանը զրկված էր մասնագիտացված փրկարար ծառայություն ունենալու հնարավորությունից։ Չնայած դրան՝ այդ ծանր օրերին ողջ աշխարհը սատար կանգնեց մեզ, մարդասիրական օգնությունը Հայաստան էր գալիս աշխարհի գրեթե բոլոր ծայրերից։ Դժբախտության պահին մեր բարեկամների շնորհիվ էր նաեւ, որ նորանկախ պետությունը կարողացավ ոտքի կանգնել եւ վերածնվել մոխրից։ Եվ հիմա, արդեն կայացած եւ ամուր փրկարարական համակարգ ունեցող Հայաստանի համար պատվի եւ արժանապատվության հարց է աղետի մեջ հայտնված մեր բարեկամներին օգնության ձեռք մեկնելը։
Օգոստոսի 11—ին Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին Հայաստանի իշխանություններն արձագանքեցին անմիջապես։ 
ՀՀ նախագահի հանձնարարականով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները անցան պատրաստվածության «տագնապ» աստիճանին՝ պատրաստ ցանկացած պահի մեկնելու հարեւան երկիր եւ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։ Իրանը, սակայն, հրաժարվեց փրկարարների ծառայություններից՝ նշելով, որ իր փրկարարները լիովին կարող են աշխատանքներն իրականացնել։ Սակայն մարդասիրական օգնության առումով, տուժած բնակչությանն աջակցելու խնդրում մեր հարեւաններն, իհարկե, ունեն օգնության կարիք։ Եվ ՀՀ կառավարությունը որոշեց երկրաշարժից տուժած բնակչությանը որպես մարդասիրական օգնություն հատկացնել 57 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք՝ 26 հազար տուփ պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6 հազար սավան, 300 ներքնակ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 7-ը ըստ ԿՀԸ կողմից հաստատված 
ժամանակացույցի սկսվում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (1)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների սեպտեմբերի 3—8—ը Հայաստանում կայանալիք համատեղ զորավարժությունների նախապատրաստական գործընթացը գտնվում է ամենաակտիվ փուլում։ 
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը, «Արմենպրեսի» հարցին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակը նշել է, որ այս զորվարաժություններն իրենց ծավալներով լինելու են մասշտաբայինը։
«Հրավերներ են ուղարկվել ինչպես մասնակից, այնպես էլ արեւմտյան երկրների դեսպանատների ռազմական կցորդներին՝ զորավարժությունների դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Շատերն արդեն մասնակցության իրենց պատրաստակամությունը հաստատել են»,– նշել է Ա. Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրել է, որ Արմավիրում անցկացվելիք զորավարժությունների համար կառուցվել է իր հարմարություններով եւ հնարավորություններով նախադեպը չունեցող վրանային ավան։
«Մի շարք տեխնիկական սարքավորումներ մեր երկրում առաջին անգամ են կիրառվելու»,–վստահեցրել է ՊՆ մամլո խոսնակը։ Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ երկիրը ինչ զորախմբով եւ զինատեսակով է մասնակցելու։ 
«Այս զորավարժություններն իրենց մակարդակով, խորությամբ մոտ են լինելու պատերազմական վիճակին»,—ասել է նա։
«Փոխգործակցություն—2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»։ 
Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ մեր բանակի մարտունակությունը չափել է թշնամու զսպվածությամբ. «ՀՀ ԶՈւ—ն ունի բարձրակարգ մարտունակություն։ Այլապես բարձր մակարդակի զորավարժություններ, զսպողական գործողություններ իրականացնելը անհնար կլիներ։ Բավական է ասել, որ հակառակորդի վերջին դիվերսիոն գործողությունից հետո բավականին զսպված իրավիճակ է։ Ավելին, նրանց պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե զոհեր ունեն։ Եվ այդ զոհերը փորձում են կապել իբր մեր ակտիվության, դիվերսիոն գործողությունների, դիպուկահարի գործողությունների հետ»։ Նա չի բացառում, որ հակառակ կողմն այդ դիերը «վաստակել» է իր չկազմակերպված գործողությունների արդյունքում, կամ՝ Ադրբեջանից հեռու չի լինի հին զոհերին նորի փոխարեն ներկայացնելը, առավել եւս, որ պրակտիկայում դա կա։
Սա՝ հակառակորդի մասով։ Մեր բանակն էլ, ըստ մասնագետների, ունակ է կատարելու իր առջեւ դրված խնդիրները։ Առավել եւս, որ ներքին խնդիրներին, ինչպիսին օրինակ ինքնասպանությունն է, լուծում է տրվում։ ԶՈւ—ն ունի բազում մեխանիզմներ զինվորական մթնոլորտը համահարթեցնելու։ «Որոշ թվական ցուցանիշներով դեպքերի նվազում է արձանագրվել։ Բավական է ասել, որ մի քանի հազար զինծառայող սահմանի վրա մարտական զենքը ձեռքին միասին մարտական ծառայություն է կատարում։ Եթե նման վերահսկողություն չլինի, այս իրավիճակը չենք ունենա, ինքնասպանությունների, օրինազանցությունների թիվը ավելի շատ կլիներ։
Տեսեք, թե տարվա ընթացքում քանի ինքնասպանության դեպք է գրանցվում քաղաքացինե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոչ մեկ անգամ խոսելով մեր երկրում երկրաջերմային էներգետիկայի զարգացումից՝ «ՀՀ»—ն նկատել է, որ վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների շահագործումը խիստ արդիական է դարձել։ Որ ոլորտը ներուժ ունի, հաստատ է, ավելին՝ մասնագետներն այն «բարձրապոտենցիալ» են համարում։ Երկրաֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում։ Այս պահի դրությամբ, ինչպես տեղեկացրել ենք, ամենահեռանկարայինը Սյունիքի հրաբխային բարձրավանդակն է, հատկապես Ջերմաղբյուրի տեղամասը, որտեղ, ինչպես ժամանակին վստահեցրել էին մասնագետները, կարելի է երկրաջերմային կայան կառուցել։ Ինչ—ինչ պատճառներով առայժմ չի կառուցվել (որոշակի մանրամասներ նշել ենք), բայց պետությունն այդ գաղափարից դեռ ձեռք չի քաշել։ Ուսումնասիրությունները շարունակվել են, եւ ի հայտ են եկել նոր աղբյուրներ։ Օրինակ, ըստ «Դենիշ էներջի մենեջմընթ Էյ/Էս» ընկերության մասնագետների, Հայաստանում երկրաջերմային էներգիայի օգտագործման 16 գոտիներ կան՝ այսպես Ջերմուկի տարածքում, Վայոց ձորի մարզում Սայաթ—Նովա տարածքը, Սյունիքի մարզում Որոտան գետի հովիտը, Սիսիան քաղաքի մոտ եւ Ույծ ու Շամբ գյուղերի տարածքներում, Կոտայքի մարզում Հանքավանի գոտին, Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքում, Սեւանա լճի ավազանում չորս գոտիներ՝ Գրիձոր — Նորադուզի գոտի, Մարտունի — Արմաղանի գոտի, Կարճաղբյուր — Փորակի գոտի, Վահրամասար — Նորաշենի գոտի։
Գործադիրն իր առաջիկա տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրում երկրաջերմային էներգետիկան չի անտեսել։ Էլկայանի կառուցման դեպքում էլէներգիայի սակագներից առայժմ խոսք չկա։ Ժամանակին, երբ Ջերմաղբյուրից էր խոսվում, երկրաջերմային այդ ծրագրի տեխնիկատնտեսա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 520 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահական ընտրություններում առաջադրման նոր հայտեր

«Քաղաքական դաշտ վերադառնալու խնդիր չկա։ Ես միշտ էլ քաղաքականության մեջ եմ»,–երեկ անդրադառնալով իր՝ քաղաքական գործընթացներին մասնակցության վերաբերյալ հարցին՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
«Ես բացակայել եմ երկու ամիս, հանգստացել եմ։ Իմ կեցվածքը չեմ փոխելու՝ ազնիվ ձեւով, առանց ընտրակաշառքի, առանց դրսի ուժերին ապավինելու, առանց ներսում միավորվելու, առա՛ջ»,— ասել է բանախոսը։
Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ ընդդիմության գործունեությանը, Տ. Կարապետյանն ասել է. «Մենք չունենք ընդդիմություն», ապա, ՀԱԿ—ի անցկացրած պիկետների առնչությամբ հավելել, որ դա պարզապես արվում է, «որ մարդիկ իրենց չմոռանան, իսկ նրանց պահանջներից ու խոստումներից ոչինչ չի իրականացել, կոչերն էլ դարձել են ավանդույթ»։ ԺԿ առաջնորդը նշել է, որ 2013 թ. նախագահական ընտրություններում ինքն էլ է առաջադրվելու։
Նա կարծիք է հայտնել, որ «իմաստը նախագահ լինելը չէ, իմաստը ժողովրդի կողքին լինելն է»։ 
Տ. Կարապետյանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանի շանսերը նախագահական ընտրություններում համարում է «զրոյական»։
Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը եւս մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2013—ին կայանալիք նախագահական ընտրություններում։
«Իմ մուտքը անհրաժեշտություն է։ Առանց հուսո աստղի եւս արժեք չունի գաղափարը, բայց քաղաքական իրադարձությունների զարգացումը աշնանը այնքան անակնկալ ու հակասական կլինի, կարծում եմ, որ շատ հնարավոր է, քաղաքական արենայում մեկնարկեն լրիվ նոր դեմքեր, որոնք նախկինում չեն դրել իրենց թեկն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024